Ժողովրդական իմաստություններ՝ սրանք իմաստուն մտքեր են կազմված ժողովրդի կողմից ու թերծված դարերով:
Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում ճապոնական մի քանի իմաստություն.
1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել՝ ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է:
2.Մտածելով՝ համարձակվիր, համարձակվեցիր՝ մի մտածիր:
3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին:
4. Արագը՝ դա դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:
6. Առանց հասարակ մարդկանց, չեն լինում մեծագույն մարդիկ:
7. Ով շատ է ուզում բարձրանալ վեր՝ նա կստեղծի աստիճան:
8. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին: Երբ ձեռքը ցավում է՝ աչքերը արտասվում են, իսկ երբ աչքերն արտասվում են ձեռքը մաքրում է արցունքները:
9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին:
10. Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:
11. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից:
12. Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին:
13. Եթե թուրը կլյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու՝ այն միևնույնն է պետք է կրել ամբողջ կյանքում:
14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:
15. Դժբախտությունը նման է քրքրված հագուստին՝ այն պետք է տունը թողել:
16. Երբ կա սեր` նույնիսկ ջրծաղիկի թողած սպիերն են գեղեցիկ այնպես, ինչպես ժպիտից առաջացող թշի փոսիկները:
17. Ոչ ոք չի սայթաքում՝ անկողնում պառկած:
18. Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել երեք ձմեռային ամիս:
19. Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին:
20. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շնչառությունը:
21. Յոթ անգամ ստուգիր, նախքան մարդուն կասկածելը:
22. Արա ամեն ինչ՝ ինչ կարող ես, իսկ մնացածով հույսդ դիր բախտի վրա:
23. Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը:
24. Տանը, որտեղ ծիծաղում են գալիս է երջանկությունը:
25. Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել կդիմանա, քան հակառակորդը:
26. Պատահում է, երբ տերևը խորտակվում է, իսկ քարը լողում:
27. Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:
28. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, սակայն սառը խոսքն ու սառը հայացքը՝ անտանելի:
29. Տաս տարեկան՝ հրաշք, քսանում՝ հանճար, իսկ երեսունից հետո՝ սովորական մարդ:
30. Կինը ուզենա՝ ժայռի միջով էլ կանցնի:
31. Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպեյի, իսկ չիմանալը՝ ամոթ ամբողջ կյանքի:
32. Կատարյալ ծաղկամանը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքից:
33. Խորը գետերը անձայն են հոսում: