fbpx

Առավել օգտակար հյութերը տղամարդկանց համար

Բոլորին հայտնի է, որ մրգային հյութերը ճիշտ սնման և դիետայի ամենակարևոր բացադրիչներից են: Հյութերը չեն ծանրաբեռնում ստամոքսը և օրգանիզմը մատակարարում են տարատեսակ վիտամիներով և օգտակար նյութերով:

Բժիշկները պնդում են, որ խանութներում վաճառվող հյութերը պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ, որոնք երկարեցնում են պիտանելիության ժամկետը, և նույն ժամանակ կրճատում էներգետիկական և վիտամինային արժեքը: Այդ իսկ պատճառով առողջության օգտակարության տեսանկյունից միշտ գերադասելի են ֆրեշերը և թարմ մզված մրգահյութերը: Դրանք գերադասելի է խմել ուտելուց մեկ ժամ առաջ՝ օգտակար նյութերի դյուրընկալության համար:1408422982_02

Այսպես.

Նռան հյութը հարուստ է А, В1, В2, В6, С, վիտամիններով և նաև պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր՝ մագնեզիում, ֆոսֆոր, կալիում և երկաթ:1408422933_04

Հակաօքսիդանտների կոնցենտրացիայով թարմ մզված նռան հյութը գերազանցում է նույնիսկ կարմիր գինուն: Այսպիսով նռան հյութը բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա՝ լայնացնելով արյունատար անոթները: Նռան հյութը լավագույն ըմպելիքն է ամուր պոտենցիայի համար՝ դրական է ազդում էրեկցիայի երկարատևության վրա:

Դդմի հյութը հարուստ է ցինկով, ինչը նչանակում է, որ այն մեծացնում է տեստաստերոնի մակարդակը արյան մեջ:1408422915_05-1

Ձմերուկի հյութը օգտակար է օգտագործել նյարդային համակարգի գործունեության բարելավման և մաշկի առողջության համար:Watermelon-Lemonade

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag