Գոյություն ունի՞ կյանք մահվանից հետո: Սա հարց է, որի պատասխանը մենք չենք ստանա մինչև չմահանանք: Թե՞ կստանանք…
Շատ դեպքեր են հայտնի, երբ մարդիկ պնդում են, որ մահացել են և տեսել են հանդերձյալ աշխարհը, որից հետո նորից վերադարձել են կյանք: Նրանց պատմությունները հետաքրքիր են, ինչ-որ առումով մխիթարիչ և հնարավոր է մի փոքր սարսափազդու:
Ահա թե ինչ են տեսել ու լսել այն մարդիկ, ովքեր պնդում են, որ եղել են հանդերձյալ աշխարհում.
1. Լույս
Մարդկանց մեծ մասը, ովքեր մահ են ապրել, հայտնել են որ տեսել են «հանրաճանաչ» լույսը թունելի վերջում: Սա համարվում է ամենատարածված երևույթը, որը ի հայտ է գալիս կլինիկական մահվան դեպքում:
2. Դու կարող ես տեսնել քո մարմինը
Շատ մարդիկ վերևից տեսնում են իրենց անշնչացած ֆիզիկական մարմինները: Նրանք կարծես թռչում են երկնքով, ինչպես անմարմին հոգի: Նրանք կարող են տեսնել ինչ է կատարվում տվյալ սենյակում և բոլորին, ովքեր տվյալ պահին գտնվում են տվյալ սենյակում: Յուրաքանչյուր փորձ կապ հաստատել գիտակցության և ֆիզիկական մարմնի հետ անհաջողությամբ է ավարտվում՝ մի քանի ակնթարթ նյարդայնացնելով մարդուն:
3. Պահապան հրեշտակներ
Շատ մարդիկ պնդում են, որ տեսել են առնվազն մեկ հրեշտակի, կամ հոգու, ով նայում էր նրանց, և թվում էր որ մահվան հետ պայքարի այդ պահին հոգ էր տանում իրենց մասին: Որոշ մարդիկ ասում են, որ հոգիները օգնել են իրենց հանդերձյալ աշխարհում, մինչև որ նրանք նորից կվերադառնան իրենց մարմիններ:
4. Այց մայրիկին
Մարդկանց մի մասը հիշում է հանդիպում իր մոր հետ տեսիլքների միջոցով, մինչ նրանք գտնվում էին մահվան մահճում կամ մահանում էին:
5. Տեսնել մահացած հարազատներին
Կլինիկական մահ տարած մարդկանց մեծ մասը պնդում են, որ տեսել են իրենց մահացած հարազատներին, բարեկամներին, հանդերձյալ աշխարհ իրենց կարճատև այցի ժամանակ:
6. Ամբողջ կյանքը աչքերի առջև
Շատ մարդիկ մահվան պահին հասցնում եմ տեսնել իրենց ամբողջ կյանքը՝ կարծես կինոժապավենով դիտելիս:
7. Դու կարող ես տեսնել և լսել շրջապատող մարդկանց
Շատ մարդիկ պատմում են իրենց մահվան պահին սենյակում գտնվող մարդկանց տեսնելու և լսելու կարողության մասին: Սակայն նրանց հետ շփումը անկարելի է քանի որ մարմինը մահացած է, բայց գիտակցությունը՝ արթուն:
8. Խաղաղեցում
Շատ մարդիկ, ովքեր մահացել են, այնուհետ նորից վերադարձել կյանք, պատմում են անսահման, աննկարագրելի խաղաղեցման և հանգստության մասին: Դա էներգետիկորեն այնքան ուժեղ և Աստվածային զգացողություն է, որ հոգին չգիտի ինչպես գիտակցի և ընդունի այն:
9. Դու չես ուզում վերադառնալ
Համաձայն բազմաթիվ խոստովանությունների, մահվան փորձը այնքան խաղաղեցնուղ ու հանգստացնող է, որ այն ապրող շատ մարդիկ այլևս չեն ուզում վերադառնալ իրական կյանք:
Այս կյանքում մենք հնարավոր է այդպես էլ չիմանանք, թե ինչ է կատարվում ֆիզիկական մահվանից հետո: Ինչևէ, հավատալ կամ չհավատալ այս ամենին՝ ձեր խնդիրն է: Սակայն որ մահվանից հետո ինչ-որ բան կա՝ դա հաստատ է: