Որքան էլ, որ ինֆորմացված և կարդացած լինեք, աշխարհում կգտնվի հետաքրքիր մի բան, որի մասին դուք հնարավոր է տեղեկացված չլինեք:
Եվ այսպես Ձեզ ենք ներկայացնում մի քանի զարմանահրաշ և հետաքրքիր փաստեր տարբեր բնագավառներից:
1. Նեղոսյան կոկորդիլոսները կարողանում են 2 ժամով պահել շնչառությունը ջրի տակ:
2. Հերկուլես բզեզները կարող են մեծանալ մինչև մարդու ձեռքի ափի չափսերի:
3. Երկիրի վրա երբևէ ապրած մարդկանց գրեթե կեսը, մահացել են մալարյայից:
4. Պրիմատները ծիծաղում են, երբ նրանց խուտուտ են տալիս:
5. Ամենամեծ ալիքը, որի վրա սահել են մարդիկ՝ եղել է 10 հարկանի շենքի բարձրության:
6. Լսողությունը մարդու զգայարաններից ամենաարագն է:
7. Քանի որ երկրի առանցքի շուրջ պտույտը դանդաղել է, դինոզավրերի ժամանակաշրջանում օրը տևում էր մոտ 23 ժամ:
8. Երկրի երեսին պլաստիկե ֆլամինգոները ավելի շատ են քան կենդանի:
9. Ճանապարհի վրա ձվածեղ պատրաստելու համար ասֆալտի ջերմաստիճանը պետք է հասնի 70 oC:
10. Այժմ Երկրի վրա ապրող մարդկանցից 53 միլիոնը մեկ տարուց կմահանա:
11. Չարլի Չապլինը մի անգամ մասնակցել է Չարլի Չապլինի նմանակների մրցույթին և գրավել 3-րդ տեղը:
12. Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ չեն աճեցնում եգիպտացորեն:
13. Կրակայրիչների գյուտը շատ ավելի վաղ է, քան լուցկունը:
14. Նապոլեոնը ցածրահասակ չէր: Նրա հասակը 170սմ էր, ինչը այն ժամանակ համարվում էր ֆրանսիացու համար միջին հասակ:
15. Ցերեկային քնի համար լավագույն ժամը 13:00-ից 14:30 է, քանի որ այդ ժամերին մարմնի ջերմաստիճանը ընկնում է:
16. Երեխաները մինչև 4 ամսական չեն զգում աղիությունը:
17. Մեռյալ ծովը այդքան էլ մեռյալ չէ, քանի որ նրա մեջ բնակվում են գալոֆիլ միկրոբները:
18. Գորտերն ու սալամանդրերը կարող են շնչել մաշկով:
19. Խխունջին կպահանջվեր 4575 տարի աշխարհի շուրջ ճամփորդելու համար:
20. Կանաչ աչքերը, որոնք հանդիպում են Երկիր մոլորակի մարդկանց ընդամենը 2 տոկոսի մոտ, ավելի շատ տարածված են կանանց մոտ, քան տղամարդկանց և ավելի շատ հանրաճանաչ մարդկանց մոտ, քան հիմնական բնակչության: