fbpx

Կարոլ Բակի ոչ երկրային գեղեցկուհիները (21 նկար)

Առասպելական կերպարների միջոցով կանացի էությունը փորձել են ցուցադրել բազմաթիվ գեղանկարիչներ: Ետ չեն մնում նաև ժամանակակից նկարիչները: Եթե դասական արվեստը գովերգում էր իդեալական ֆորմաները և հարմոնիկ հարաբերությունները, ապա այժմյան վարպետները շարականներ են հյուսում կերպարի առասպելականությանը: Հասկանալ բնության գենդերային հանելուկը, ներկայացնել զգացմունքների ամբողջ գունապնակը, հետազոտել հայացքի աստվածային բնությունը, հպումները, շարժումները: Այս ամենին համարձակվել է լեհ նկարիչ Կարոլ Բակը: Առաջարկում ենք հիանալ նրա ոչ երկրային գեղեցկուհիներով:

Կարոլ Բակը ծնվել է 1961թ. լեհական Կոլո քաղաքում: Այսօր արհեստավարժ նկարիչը ապրում և աշխատում է Պոզնանում, որտեղ ավարտել է գեղարվեստի ակադեմիան:

25 տարիների ընթացքում նա երկրպագուներին ուրախացնում է իր արվեստով: Օգտագործելով յուղաներկի ավանդական ոճը, Կարոլը ստեղծում է իսկական գլուխգործոցներ:

Գովերգելով կանացի գեղեցկությունը, նա իր մոդելներին ներկայացնում է աստվածուհիների, տարերքների տիրուհի քրմուհիների, հրեշտականման արարածների և այլ կերպարներով:

Այսօր նրա նկարները զարդարում են ոչ միայն հարազատ լեհաստանի պատկերասրահները, այլ նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի:

3751326_25e90a24 3751327_ce301aae 3751328_84d9ff2d 3751329_c2927821 3751330_57994c13 3751331_1808b249 3751332_afa9d2f8 3751333_30b169cb 3751334_d1ef147e 3751335_7ffdc53e 3751336_2f9caae6 3751337_e081f4a1 3751338_b8608f8c 3751339_5081096a 3751340_9a7619a5 3751341_325fd568 3751342_7946d4e7 3751343_ad0c7c0b 3751344_e2b5dcd8 3751345_f8af8345 3751346_5bd7519f


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարոլ Բակի ոչ երկրային գեղեցկուհիները (21 նկար)
Ռեմարկի լավագույն մտքերը. կնոջ մասին