fbpx

Պարույր Սևակ – Քեզ ո՞նց ներել

Քեզ ո՞նց ներել, թե դու
Գնացել ես մարդու
Այնպես, ինչպես մի օր քո հեռավոր տատը,
Երբ որ հարցը ոչ թե սերն ու սիտն են լուծել,
Այլ, ամենից առաջ, մատնեմատը:
Ինչպե՞ս ներել, թե դու
Գնացել ես մարդու,
Ինչպես Արևելքում ընդունված է եղել
Երկո՜ւ հազար տարի՝
Զավակի հետ մի լավ գերդաստանի,
Որի յոթը պորտին ճանաչել է հայրըդ,
Որի յոթը պորտին ճանաչել է մայրըդ?
Ճանաչել են,
Սակայն նրա գերդաստանի՜ն,
Բայց ո՛չ նրան, ում դու
Գնացել ես մարդու:

Գնացել ես մարդու
Եվ… մտածե՛լ,
Թե սերն ինքը,
Եթե կյանքում նա կա,
Հետո մի օր կգա,
Թո՛ղ որ առաջնեկի՝
Քեզ պես ու քեզ նման մի աղջըկա,
Թո՛ղ որ որկրորդ մանկան՝
Իր հոր քթից թռած մի շեկլիկի
Ծնընդի հետ, – մե՜կ է՝
Միայն թե գա…

Սակայն սերը փառք չէ,
Ոչ էլ հաջողություն,
Որ հետո գա
Եվ կամ
Բնավ չգա:
Հյո՛ւր չէ,
Որ մերթ ընդ մերթ այցելի ձեր տունը,
Մերթ պատճառի հաճույք
Ու մերթ՝ տհաճություն,
Խանգարելով անուշ ձեր ետճաշյա քունը:
Ախ, չէ՜.
Սերը հյո՛ւր չէ,
Տանը հյո՛ւր չէ սերը:
Թե բանն այդտեղ հասավ՝
Նա տանտե՜ր է…

Հատված «Ուշացած իմ սեր» պոեմից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Պարույր Սևակ – Քեզ ո՞նց ներել
12 գաղտնիք, որոնց վրա են հենվում հարաբերություններն ընտանիքում