fbpx

10 հետաքրքրաշարժ փաստ սիրո մասին

Որքա՞ն տողեր են գրվել նվիրված ամենակլանիչ և ամենախենթ զգացմունքին՝ սիրուն: Եվ գիտնականները ոչ մեկ հարյուրամյակ է արդեն ինչ ուզում են գտնել այդ զարմանալի զգացմունքի գաղտնիքը:

Առաջարկում ենք Ձեզ մի քանի հետաքրքրաշարժ փաստեր և գիտական տեսություններ սիրո մասին, որոնք ոչ մի կերպ չեն նսեմացնում սիրո պոետիկ և ռոմանտիկ արժեքը.

1. «Թիթեռներ փորում» լինում է իրականում

interesting-facts-about-love-18

Երբ մենք սիրահարվում ենք, մեզ թվում է շուրջ բոլորը թիթեռներ են թռնում, մենք թևավորված թռնում ենք թիթեռի պես և երջանկությունից պար գալիս: Իրականում այդ ամենի մեղավորը ադրենալին հորմոնն է, որը տարածվում է օրգանիզմով մեկ:

2. Սիրահարվելու համար հարկավոր է 4 րոպե

interesting-facts-about-love-6

Եթե մենք ուզում ենք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա մենք դրա համար ունենք ընդամենը 4 րոպե: Համարվում է, որ պոտենցիալ զուգընկերոջ վրա առավել մեծ տպավորությունը թողնում է մարմնի լեզուն, ձայնը և խոսելու տեմպը, այլ ոչ թե ասվածը:

3.Երբ երկու սիրահարված նայում են իրար աչքերի մեջ, նրանց սրտի հաճախականությունը սինխրոնացվում է

11nteresting-facts-about-love-5

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սիրահաված մարդկանց սրտի կծկումները սիխրոնացվում են իրար աչքերի մեջ նայելուց 3 րոպեյվա ընթացքում:

4. Սերը մարդու վրա ներգործում է ինչպես կոկաին

interesting-facts-about-love-3

Սերը ազդում է ուղեղի վրա այնպես, ինչպես կոկաինի չափաքանակը՝ առաջացնելով նմանատիպ էյֆորիայի զգացում: Գիտնականները ապացուցել են, որ երբ մարդ սիրահարված է, ապա նրա օրգանիզմը արտադրում է մի քանի հորմոններ, որոնք ուժեղացնում են ուղեղի 12 հատվածների գործունեությունը՝ նույն ժամանակ ստիպելով էյֆորիայի զգացում ունենալ:

5. Գրկախառնությունը օրգանիզմի վրա ազդում է, որպես բնական ցավազրկող

interesting-facts-about-love-2

Այսպես կոչված սիրո հորմոնը՝ օքսիտոցինը, գրկախառնության ժամանակ արտադրում են ուղեղը, կանացի ձվարանները և տղամարդկանց ձվանները: Օքսիտոցինը առաջացնում է ուժեղ կապվածության զգացողություն և նաև ունի թուլացնող և ցավազրկող հատկություն:

6. Նույնիսկ սիրած մարդու լուսանկարին նայելիս հնարավոր է թուլացնել ցավը

11interesting-facts-about-love-12

Արդեն վաղուց հայտնի է, որ հարազատ մարդու ներկայությունը նպաստում է հիվանդի ինքնազգացողության բարելավմանը: Իսկ երբեմն մեկ հայացքը սիրած մարդու լուսանկարին հերիք է  ցավը թուլացնելու համար:

7. Զույգերը որոնք չափազանց նման են մեկմեկու ավելի քիչ շանսեր ունեն երկար հարաբերությունների համար

interesting-facts-about-love-103

Հայտնի ասացվածքն ասում է. հակադարձ բևեռները ձգում են մեկմեկու: Գիտնականները ապացուցել են որ որոշ առումներով ասացվածքը ճիշտ է: Չափազանց իրար նման կամ չափազանց տարբեր զույգերը մեծմասամբ բաժանվում են:

8. Ռոմանտիկ սերը վերջիվերջո ավարտվում է տեղը զիջելով կատարյալ սիրուն

interesting-facts-about-love-9

Համարվում է, որ սերը տարիների ընթացքում թուլանում է:Գիտնականները գտել են, որ ռոմանտիկ սերը, որը խիստ կապված է էյֆորիայի զգացողության հետ, տևում է ընդամենը մեկ տարի: Մեկ տարի հարաբերություններից հետո սկսում է այսպես կոչված «կատարյալ սիրո» փուլերը:

9. Սիրո և սեքսի մասին մտքերը ազդում են ստեղծագործական ոգեշնչման և կոնկրետ մտածողության վրա

interesting-facts-about-love-211

Հոգեբանները պարզել են, որ յուրաքանչյուր հիշեցում սիրո օբյեկտի մասին ազդում է աբստրակտ և ստեղծագործական մտածողության վրա:

10. Բռնելով սիրելիի ձեռքը մենք ձերբազատվում ենք սթրեսից

interesting-facts-about-love-19

Այն զույգերը, որոնք կապված են ամուր և հարմոնիկ կապերով, կարող են մեծ հաջողությամբ հանգստացնել մեկմեկու սթրեսային իրավիճակներում և նույնիսկ թեթևացնել ֆիզիկական ցավը՝ ուղղակի իրար ձեռք բռնելով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
10 հետաքրքրաշարժ փաստ սիրո մասին
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, ում հետ կարող եք երջանիկ լինել