Mashable.com կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել տարվա ամենաուժեղ և վերջին տարիների ամենաուժեղ արևային բռնկումներից մեկը:
ՆԱՍԱ-ի արևին հետևող սարքերը նկարահանել են այդ հսկայական բռնկումը, որը կոչվում է կորոնալ զանգվածի ժայթքում:
Spaceweather.com-ի մասնագետները նշում են, որ Երկիր մոլորակը վտանգված չէ այդ բռնկումից, քանի որ դա տեղի է ունեցել արևի հակառակ կողմում՝ հեռու մեր մոլորակից: