fbpx

Վերջին Տանգոս

Երբ կմեռնեմ, դուք ինձ վրա լաց չլինեք,
Այլ ժպտացե՛ք, ուրախացե՛ք:
Ու թող հնչի Գարդելի տանգոն
Եվ սիրով լցվի ամբողջ երեկոն:

Ու թո՛ղ պար բռնեն սիրահար զույգերը,
Որ հրաժեշտ են եկել ինձ տալու:
Ու թո՛ղ տանգոյով լցվի սրտերը՝
Ա՜խ ափսոս որ դա ես չեմ տեսնելու:

(Ես չեմ տեսնի, բայց ես կզգամ…)

Տանգո, սիրո պար իմ երազների,
Որ, ավաղ, նրա հետ՝ ես չպարեցի,
Բայց Դո՛ւք պարե՛ք իմ փոխարեն,
Բայց Դո՛ւք սիրվեք իմ փոխարեն:

Իսկ երեկոն մեղմ հնչյունով թո՛ղ ավարտի՝
Ադաջիոն Ալբինոնի:
Ու գնացեք Դուք տներով՝ սիրով լցված:
Ու չտխրե՛ք ընկերոջով Ձեր հեռացած:

Եվ վերջում էլ գերեզմանաքարիս թո՛ղ, որ գրվի.
«Ծնվեց սիրուց, մեռավ սիրուց…»

03.12.2013© Արամ Հակոբյան (Արխանգելո)

[uppod video=”http://youtu.be/Gcxv7i02lXc” align=”center” auto=”play”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag