fbpx

Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի

Երբեք ուշ չէ էլ ավելի խելացի դառնալու համար աշխատել մտավոր ունակությունների վրա: Վերջիվերջո հենց դա կարող է տալ բավական մեծ թվով առավելություններ: Եթե Դուք ցանկանում եք դառնալ ավելի խելացի, ահա Ձեզ ենք ներկայացնում մի քանի զբաղմունք, որոնք կօգնեն Ձեզ դրանում.

Խաղացեք Պոկեր

Ո՛չ, փողով չէ, ո՛չ, մերկանալու վրա էլ չէ: Չնայած եթե դա ձեզ մոտիվացնում է, ապա ինչո՞ւ ոչ: Այս թղթախաղը զարգացնում է ոչ միայն ստրատեգիական ունակությունները, այլ նաև այլ մարդկանց գործողությունների ձեր գնահատականը: Բացի դրանից պոկերում բավական թվով մտապահելու օրենքներ կան, որոնք էլ կզարգացնեն ձեր հիշողությունը:

Սովորեք երգի բառեր

Եթե դուք որոշ ժամանակ ծախսեք ձեր սիրելի երգերի բառերը սովորելու համար՝ դա ձեզ բացի հաճույք պատճառելուց կդարձնի ձեզ մի փոքր ավելի խելացի և կրեատիվ: Կարևորն այն է, որ բառերը պետք է սովորել բարձրաձայն, լսելով երգը և միայն եթե ինչ-որ բառեր ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ՝ փնտրել ինտերնետում:

Փազլեր

Փազլերը օգնում են նրանով, որ գործի են դնում ուղեղի այն հատվածը, որը պատասխան է տալիս պրոբլեմները լուծելու համար: Կարևոր չէ, թե ի՞նչ փազլ եք դուք նախընտրում՝ սուդոկու, խաչբառեր, գլուխկոտրուկներ, սրանք բոլորն էլ կզարգացնեն ձեր ուղեղը:

Կոլեկցիոն սեղանի խաղեր

Այսպիսի խաղերը մեզ մոտ այդքան էլ զարգացած չեն, քան ԱՄՆ-ում: Բայց սրանք նույնպես յուրատեսակ ժամանց կարող են լինել ձեր և ձեր մտավոր ունակությունների համար: Ինտերնետում Դուք կարող եք գտնել բազմաթիվ այսպիսի խաղերի օրինակներ:

Համակարգչային խաղեր

Ժամանակի կորուստ: Առաջին միտքը որ եկավ ձեր գլխում. այնպես չէ՞: Սակայն սրանք նույնպես կարող են օգնել ձեզ: «Կրակոցիները» և մրցավազքերը խաղացողից պահանջում են անընդհատ լարում և ակնթարթային ռեակցիա: Բացի դրանից, որոշ խաղերի աբստրակտությունը աշխատեցնում է ուղեղը և ստիպում նրան մտորել:

Սակայն, եթե դուք համակարգչային խաղերի մոլի հակառակորդն եք, մի մոռացեք, որ բացի ստանդարտ «կրակոցիներից» և մրցավազքերից (գոնկա), գոյություն ունեն բազմաթիվ խաղ-գլուխկոտրուկներ, որոնք արդեն հաստատ կզարգացնեն ձեր ուղեղը:

Վիկտորինաներ

Վիկտորինաները կարող են դառնալ հրաշալի կատալիզատոր ձեր ուղեղի համար, եթե խաղալ պարբերաբար: Տարբեր փաստեր մտապահելով՝ դուք զարգացնում եք ձեր «երկարաժամկետ» հիշողությունը:

Ընթերցանություն

Վերջին և ամենակարևորը: Ընթերցանությունը միանշանակ կօգնի ձեզ դառնալ էլ ավելի խելացի: Այդքան կարևոր չէ՝ գրքեր, պոեզիա, թերթեր, թե ամսագրեր, կարևորը այդ պրոցեսն է, եթե դա անում եք պարբերաբար: Ընթերցանությունը զարգացնում է մեր հիշողությունը և բարելավում է խոսքը: Իսկ եթե չեք սիրում կարդալ (որում ես մեծ կասկածներ ունեմ. չէ՞ որ դուք հիմա կարդում եք սա), ապա հիշե՛ք, որ հաղթահարելով ինքդ քեզ, զարգացնում ես նաև կոնցետրացիադ և կամքի ուժը:

Ընթերցանության օգտակար կողմերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ → ԱՅՍՏԵՂ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2 из 5 )
MediaMag