fbpx

Էմոցիոնալ վիճակը գնահատելու արագ թեստ

Հայտնի բրիտանացի հոգեբան Փիփ Ուիլսոնը ստեղծել է գերարագ և անչափ պարզ թեստ, որը շատ կարճ ժամանակում կօգնի պարզել՝ ի՞նչ էմոցիոնալ վիճակում է գտնվում մարդը և որքան իրական են նրա սպասումները կյանքից՝ ինչպես են նրա գործերը իրականում:

Թեստը

Դիտեք ներքոբերյալ թեստը և փորձեք պատկերացնել՝ ծառի ո՞ր հատվածում եք Դուք այժմ Ձեզ զգում:

Ուշադրություն դարձրեք, որ մարդուկներից յուրաքանչյուրը ունի իր որոշակի տրամադրությունը, որը կարելի է պարզել դեմքի արտահայտությունից: Մարդուկներից ո՞րն է ավելի շատ Ձեզ նման՝ եթե վերցնենք Ձեր այժմյան զգացողությունները: Իսկ ո՞ր մարդուկը ավելի շատ կուզենաիք լինել:

emotioanl tree

Արդյունքները

Եթե ընտրել եք 1, 3, 6 և 7 դիրքերը, ապա այն բնորոշում է Ձեզ որպես նպատակասլաց մարդ, ով չի վախենում ոչ մի խոչընդոտից և դժվարությունից:

Եթե Ձեր ընտրությունը կանգ է առել՝ 2, 11, 12, 18 և 19 դիրքերի վրա, ապա Դուք շփվող մարդ եք, ով միշտ պատրաստ է օգնել իր ընկերոջը:

4-րդ դիրքը բնորոշում է Ձեզ որպես կյանքի հաստատուն դիրքերով մարդ և ով ցանկանում է հասնել հնարավորինս շատ հաջողությունների, առանց որևէ դժվարության:

5-րդ համար. Դուք հաճախ եք ուժասպառ, թույլ լինում: Դուք ունեք շատ փոքր կյանքի էներգիա:

Ընտրությունը կանգ է առել 9-րդ համարի մարդուկի՞ վրա. Դուք ուրախ մարդ եք, սիրում եք ժամանց:

Համար 13 և 21. Դուք փակ մարդ եք, հաճախ եք ենթարկվում ներքին անհանգստության և հաճախ խուսափում եք մարդկանց հետ շփումից:

Համար 8. Դուք սիրում եք պարփակվել ինքներդ Ձեր մեջ՝ մտորելով սեփական կյանքի մասին:

Եթե ընտրել եք 10-ը և 15-ը. Դուք հարմարվել եք կյանքին և Ձեզ շատ հարմարավետ եք զգում:

Համար 14. Դուք գլորվում եք էմոցիոնալ անդունդը: Ամենայն հավանականությամբ ենթարկվում եք ներքին ճգնաժամի:

20-րդ դիրքը ընտրում են ուռճացված ինքնագնահատական ունեցող մարդիկ: Դուք ի ծնե լիդեր եք և ցանկանում եք, որպեսզի մարդիկ ականջ դնեն հենց Ձեզ, այլ ոչ ուրիշներին:

Ընտրությունը կանգ առավ 16-րդ մարդուկի վրա՞. Դուք Ձեզ հոգնած եք զգում ինչ-որ մեկին օգնելու անհրաժեշտության պատճառով: Բայց հնարավոր է, նկատել եք, որ այս նկարում համար 17-ը Ձեզ գրկում է՝ այդ դեպքում Դուք հակված եք Ձեզ դիտարկել, որպես մարդ, ով շրջապատված է ուշադրությամբ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Էմոցիոնալ վիճակը գնահատելու արագ թեստ
Օրվա բաղադրատոմսը. պատրաստում ենք տորթ «Մինիոն»