fbpx

Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է

Սիրելի կանայք ի՞նչ է զարմացած եք: Չէի՞ք սպասում, որ տղամարդիկ նույնպես տոն կունենան :D

Այո-Այո, մի զարմացեք, այսօր Ձեզ առիթ է հանդիսացել Ձեր սիրելի տղամարդկանց շնորհավորելու և հերթական անգամ ասելու, թե որքան շատ եք սիրում նրան:

Տոնը առաջարկվել է ԽՍՀՄ վերջին նախագահ Գորբաչովի կողմից: Նա առաջարկեց այս տոնը Վենայում, ՄԱԿ-ի հերթական խորհրդում: Այն ժամանակ նրա առաջարկությանը հավանություն տվեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և այժմ ամբողջ աշխարհի տղամարդիկ նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշում են իրենց տոնը:

Որպես նվեր այդ օրը տղամարդիկ առաջին հերթին սպասում են կանացի ուրշադրություն:

Պետք է նշել, որ գոյություն ունի նաև «Տղամարդկանց միջազգային օր» (International Men’s Day), որը նշվում է նոյեմբերի 19-ին: Այնպես որ նոյեմբերը կարելի է համարել տղամարդկանց ամիս:

Սիրելի կանայք ևս մեկ անգամ կրկնեմ. սիրե՛ք և փայփայե՛ք ձեր տղամարդկանց: Չէ՞ որ մենք՝ իսկական տղամարդիկ այնքան քիչ ենք մնացել…  :D


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է
7 ամենավտանգավոր լողափերը