Լինում է , չի լինում մի աղջիկ է լինում` սիրուն, միամիտ, պարզ ու բարեսիրտ…
Լինում է, չի լինում… Չէ, հաստատ լինում է նաև մի տղա` պերճախոս ու սրտակեր, որ գա ու իբրև սիրահարվի, խոստումներ տա, ցավեցնի ու լքի էս աղջկան:
Լինում է մի կյանք, մի սեր է լինում ու միայն մեկ հիասթափություն խելոքների կյանքում: Նա, ով սխալվում է երկրորդ անգամ, հաստատ խելոք չի:
Լինում եմ, ու էլ չեմ լինի ես, բայց կլինի միշտ ցավիս խորությունը` սև կտորով փաթաթված, ու կլինի գլխիդ տակ` իբրև բարձ:
Կլինես, թե չես լինի դու, չգիտեմ, բայց հոգով միշտ կզգաս հիասթափությանս խորությունը` մեղքերից ծանրացած գլխիդ տակ…
Լինում է, չի լինում, սրա պես հազար անիմաստ պատմություն է լինում, որովհետև սրա պես հազար անիմաստ կյանք է վատնվում եղած-չեղած հիշողությունների, ցավի ու հիասթափության վրա:
Ու հաստատ լինում է մեկը, ով հիմա հասկանում է գրածիս միտքը, որովհետև դեռ գլխի ծանրությամբ չափում է հիասթափությանս անհունը…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]