Այս հոդվածով կավարտենք հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործություններից վերցված լավագույն մտքերին նվիրված հոդվածաշարը: Եվ այսպես՝ մտքեր կյանքի մասին.
- Այն ինչը չես կարող ստանալ միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ արդեն ունես: Սրանում է կայանում կյանքի ռոմանտիկան և ապուշությունը:
- Ասում են ամենադժվարը ապրել մինչև կյանքի 70-րդ տարին, դրանից հետո գործը հեշտանում է:
- Կյանքը դա առագաստանավ է, որի վրա չափից ավելի շատ առագաստներ կան: Այնպես որ յուրաքանչյուր պահին այն կարող է շրջվել:
- Ափսոսանքը աշխարհի ամենանիմաստ բանն է: Վերադարձնել ոչինչ հնարավոր չէ: Ոչինչ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սուրբ կլինեինք: Կյանքը մեզ չի էլ ուզեցել իդեալական ստեղծել: Նրանք ովքեր իդեալական են՝ գտնվում են թանգարանում:
- Սկզբունքները երբեմն պետք է խախտել, այլապես դրանցից ոչ մի ուրախություն:
- Ավելի լավ է մեռնել, երբ ապրել ես ուզում, քան ապրել այնքան, որ ուզենաս մեռնել:
- Եվ ինչ էլ որ ձեզ հետ պատահի, երբեք սրտին մոտիկ մի ընդունեք: Աշխարհում շատ քիչ բան կա, որ երկար ժամանակ կարևոր է լինում:
Կարդացեք նաև՝