fbpx

10 ամենահետաքրքիր գիտական և հոգեբանական էֆեկտներ

«Վա՞տ, թե՞ լավ են մարդիկ ելույթ ունենում բեմերում, ամբիոնի մոտ, երբ նրանց հետևում են», «ինչո՞ւ են որոշ հղի մկներ միտումնավոր վիժում», «էվոլյուցիան երբևէ կփոխի՞ իր ուղղությունը», …՝ այս ամենի և այլ հետաքրքիր հարցերի պատասխաններ դուք կստանաք այս հոդվածում:

10. Օլլիի էֆեկտը

Օլլիի էֆեկտը՝ դա բիոլոգիական երևույթ է, երբ բնակչության շնչին ընկած այս կամ այն տեսակի քանակի աճը կրճատվում է, երբ պոպուլյացիայի ներկայացուցիչների ընդհանուր թիվը կրճատվում է:

Այլ բառերով՝ յուրաքանչյուր էգ ծնում է ավելի շատ սերունդ, երբ պոպուլյացիայի խտությունը մեծ է: Այս էֆեկտը անվանվել է ի պատիվ ամերիկացի կենդանաբան Ուոլտեր Կլայդ Օլլիի (Walter Clyde Allee): Տվյալ էֆֆեկտը ամբողջությամբ փոխել է բնակչության աճի պրոցեսի մասին ընդհանուր պատկերացումները:

Օլլիի փորձարկումների ժամանակաշրջանում ենթադրվում էր, որ բնակչությունը, ըստ էության, ծաղկունք է ապրում, երբ նրա թվաքանակը քիչ է, որովհետև այդ դեպքում, ամեն մարդուն ավելի շատ ռեսուրսներ հասանելի կլինեն:

Բայց և այնպես Օլլիի և այլ մասնագետների աշխատանքները ցույց են տալիս, որ որքան քիչ մարդ պոպուլյացիայում, այնքան պոպուլյացիան արագ է աճում: Հետևաբար որքան քիչ մարդ՝ այքան դանդաղ է զարգացումը:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԷՖԵԿՏՆԵՐ

9. Դուրս մղման տեսությունը և լսարանի էֆեկտը

3e8f9915415f0cd57b800071a5c377e7

Լսրանաի էֆեկտը՝ դա այն ազդեցություն է, որը թողում են մարդու վրա մարդկանց մի խումբ, որոնք հետևում են նրան որոշակի գործողության ժամանակ: Այս էֆեկտը առաջին անգամ հոգեբանների կողմից ուսումնասիրվել է 1930թ.:

Էֆեկտը զգացվում է երկու ծայրահեղության մեջ: Լսարանի առջև ելույթ ունեցող շատ մարդիկ (մասնավորաբար սպորտսմեններ) իրականում մեծացնում են իրենց «արտադրողականությունը», երբ իրենց հետևում են մեծ թվով մարդիկ՝ այն դեպքում, երբ սովորական մարդը կարող է ուժեղ սթրեսի ենթարկվել և դրա հետևանքով իրեն և իր տաղանդը ցույց տալ ոչ լավագույն կողմից:

1965թ. սոցիալական հոգեբան Ռիբերտ Զայոնցը (Ribert Zajonc) ենթադրեց, որ դուրս մղման տեսությունը կարող է որպես լսարանի էֆեկտի բացատրություն հանդիսանալ: Զայոնցը առաջ բերեց այն կարծիքը, որ մարդու ելույթի ժամանակ լսարանի ռեակցիան (դրական կամ բացասական) կախված է տվյալ մարդու առջև դրված խնդիրների կատարման համեմատական թեթեևությունից: Օրինակ, երբ մարդը միտված է դեպի հաղթանակ, ապա լսարանի առկայությունը կարող է մոտիվացնել նրան, որպեսզի նա հաղթանակի գնա ամողջությամբ նվիրվելով: Իսկ եթե նա հենց սկզբից վստահ չէ, ապա լսարանի էֆեկտը կնպաստի նրա ինքնագնահատականի զգալի նվազմանը:

8. Պիգմալիոնի էֆեկտը

6d33d6f28e0d8c6d9f2bf14f50cae8b2

Պիգմալիոնի էֆեկտը սերտորեն կապված է լսարանի էֆեկտի հետ և իրենից ներկայացնում է դրական սպասումների հանրագումար և որպես հետևանք՝ լավագույն արդյունք: Էֆեկտը անվանվել է ի պատիվ Բերնարդ Շոուի դասական «Պիգմալիոն» պիեսի: Էֆեկտը հաճախ անվանում են նաև Ռոզենտալի էֆեկտ:

Սպեկտրի մյուս ծայրին գտնվում է Գոլեմի էֆեկտը, որը իրենից համապատասխանաբար ներկայացնում է բացասական սպասումների հանրագումար և որպես հետևանք՝ վատագույն արդյունք:

Պիգմալիոնի էֆեկտը մանրակրկիտ ուսումնասիրվել է թեթև ատլետիկայում, բիզնեսում և կրթության բնագավառում: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա եթե մենեջերը իր աշխատակիցներից շատ բան է սպասում, ապա ստանում է սպասված շատը: Ավելին, երբ ուսուցիչը հավատում է իր աշակերտին և սպասում է նրանից մեծ հարողություններ՝ հենց դա էլ մեծ մասամբ տեղի է ունենում:

ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԷՖԵԿՏՆԵՐ

7. Բրյուսի էֆեկտը

7fe7da115d9c41f5403b382aa77e2f4c

Երբ կրծողների հղի էգերը այլ արուի հոտ են առնում իրենց մոտակայքում՝ նրանք ժամանակ առ ժամանակ ինքնուրույն կարող են ընդհատել իրենց հղիությունը: Այս էֆեկտը առաջին անգամ ուսումնասիրել է բրիտանացի կենդանաբան Հիլդա Բրյուսը (Hilda Bruce):

Ավելին՝ այս էֆեկտը նկատվում է ոչ միայն կրծողների մոտ: Նրան ենթարկվում են նաև մի շարք կենդանիներ, ինչպիսիք են՝ լեմինգները, գելադ կապիկները և հնարավոր է նաև առյուծները: Որոշ ժամանակ այս էֆեկտը նկատվում էր միայն ոչ ազատության մեջ գտնվող կենդանիների մոտ:

Առաջին անգամ վայրի բնության մեջ այս էֆեկտը ուսումնասիրել են Միչիգանի համալսարանի գիտնականները, առաջատար մասնագետ Էյլի Ռոբերթսի գլխավորությամբ: Սակայն երկու դեպքում էլ առաջանում էր «սրտաճմլիկ» մի հարց. ինչո՞ւ է մայրը որոշում ազատվել իր երեխայից:

Ռոբերթսը 5 տարի Եթովպիայիում ուսումնասիրում էր գերալդ կապիկներին: Այդ ընթացքում նա հավաքել է 21 տարբեր խմբերի պատկանող 110 էգերի տվյալներ:

Կղանքի միջոցով հորմոնային հետազոտությամբ, որը թույլ է տալիս հստակ համոզվել հղիության մեջ, Ռոբերթսը հայտնաբերում է, որ երեք խմբերում, որտեղ արուները իրենց առավելությունը հաստատում էին «իշխանության» գրավումով՝ էգերի մեծ քանակություն ինքնուրույն ազատվում էին հղիությունից:

Իսկ խմբերում, որտեղ «իշխանության» փոփոխություն տեղի չի ունենում, ծննունդների թիվը ավելի մեծ է: Պատասխանը կայանում է նրանում, որ դոմինանտ արուները հակված են նորածին կապիկներին սպանելուն: Նրանք դա անում են այն պատճառով, որ էգերը սեռական հարաբերության մեջ կարող են մտնել միայն նորածնին մեծացնելուց հետո: Իսկ արուները այդքան համբերություն չունեն սպասելու համար:

Այսպիսով. կարելի է ենթադրել, որ հասկանալով այն փաստը, որ երեխան կմահանա, էգը ինքն է սպանում նրան դեռ չծնված: Դա օգնում է մորը տնտեսել ժամանակը, ուժերը և ռեսուրսները:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԷՖԵԿՏՆԵՐ

6. Լեյդենֆրոստի էֆեկտը

454cb21e0674c261eb9a0fdb63971826

Եթե Դուք երբևէ տեսել եք թե ինչպես են իրենց դրսևորում ջրի կաթիլները, ընկնելով շատ տաք թավայի վրա, ապա Դուք հետևել եք Լեյդենֆրոստի էֆեկտին: Երևույթը անվանվել է ի պատիվ գերմանացի բժիշկ Յոհան Գոթլոբ Լեյդենֆրոստի (Johann Gottlob Leidenfrost) և վերագրվում է այն հեռավոր 1796թ.:

Տվյալ էֆեկտը՝ ֆիզիկական էֆեկտ է, որը տեղի է ունենում, երբ հեղուկ է ընկնում է մակերեսի վրա, որը զգալիորեն ավելի տաք է, քան հեղուկի եռման ջերմաստիճանն է: Այս պայմաններում հեղուկը գոլորշիներից ստեղծում է պաշտպանիչ շերտ, որը շրջապատում է իրեն և պաշտպանում արագ եռալուց:

Տաք թավայի վրա ջրի կաթիլի պարագայում, ջուրը իրոք, վերջին հաշվով եռում և գոլորշիանում է, բայց անում է դա ավելի դանդաղ, քան երբ թավայի մակերևույթի ջերմաստիճանը լինի ավելի բարձր եռման ջերմաստիճանից, բայց ցածր Լեյդենֆրոստի կետից:

Այս էֆեկտը թույլ է տալիս ջրին, որոշակի պայմաններում «կախվել» մակերևույթի վրա: Դա նաև բացատրում է այն փաստը թե ինչու թաց մատով կարելի է պահել հեղուկ ազոտը և չվառվել և նույնիսկ հեղուկ ազոտը պահել բերանում (բայց իրականում պետք չէ սա փորձարկել, որովհետև դա շատ ՎՏԱՆԳԱՎՈՐ է):

5. Դիորամի Էֆեկտը

4b41bc63d55c78a9836c07cae291209e

Դիորամի էֆեկտը նաև հայտնի է որպես «Դիորամի խաբկանք» և «Կեղծ միկրո»: Այս էֆեկտի ստեղծման համար լուսանկարիչը օգտագործում է սովորական, բնական մեծության օբյեկտներ, սակայն նա դրանք մշակում է այն կերպ, որ նրանք նմանվում են մինատյուր պատճենների:

Այս խաբկանքը հաճախ անվանում են «Տիլտ շիֆտ էֆեկտ» կամ «Տիլտ շիֆթինգ»: Այն լայնորեն կիրառում են նաև թվային լուսանկարչությունում:

Բազմաթիվ հնարքներ գոյություն ունեն «կեղծ միկրո» ստանալու համար, սակայն վերջին հաշվով դրանք բոլորը հիմնվում են մի քանի հիմնական մեթոդների վրա.

– Օբյեկտը նկարահանվում է վերևից,

– Լուսանկարի ծայրերը խիստ լղոզվում են,

– Մեծացվում է գույների խտությունը:

Միանշանակ, այս պրոցեսի մասին կարելի է խոսել շատ երկար:

4. Տեսադաշտի էֆեկտ

9e578a0916f390897f6ef99f4d4b1cf2

Բոլոր հայտնի, դիտված և ուսումնասիրված հոգեբանական էֆեկտներից, տեսադաշտը էֆեկտը ամենաքիչ «ընդհանրացվածն է», քանի որ ընդհամենը 534 հոգի է, որոնք գտնվել են այնպիսի պայմաններում, որի դեպքում տեսանելի է տվյալ էֆեկտը:

Տիեզերագնացները գտնվնելով օրբիտայում կամ լուսնի մակերեսին և առաջին անգամ տեսնելով Երկիրը ամբողջ իր մեծությամբ, հաղորդում են շատ մեծ և մասշտաբային զգացմունքի մասին, որն էլ ստացել է տեսադաշտի էֆեկտ անվանումը:

Այն հորինել է գրող Ֆրենկ Ուայթը (Frank White), ընդ որում ինքը՝ էֆեկտը կարող է լինել շատ հուզիչ, տարօրինակ, ոգեշնչող, էմոցիոնալ ծանր, քանի որ Երկրի ամբողջական տեսքը տեսնելը փոխում է մարդու հայացքները և վերաբերմունքը իրականությանը:

Տիեզերագնացները տուն են վերադառնում նոր ընդհանրության, կապվածության, մշակույթի անիմաստ սահմանների, նաև շրջակա միջավայրի մասին հոգածության զգացմունքներով:

աղբյուրը՝ http://listverse.com/


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag