Մեզնից շատերը ձգտում են սեփական մասնագիտության մեջ կատարելության հասնել:
Շատերին հաջողվում է մասնագիտական գագաթնակետին հասնել մեծ տարիքում, սակայն աշխարհի երեսին բնակվում են այնպիսի տաղանդավոր մարդիկ, որոնք նույնիսկ մանկական տարիքում իրենց մասնագիտական տաղանդով և հմտություններով գերազանցում են շատ մեծահասակների:
Մարդկության պատմության ընթացքում հայտնի են բազմաթիվ հրաշամանուկներ (վունդերկինդներ):
Ձեզ եմ ներկայացնում մեր ժամանակների հրաշամանուկներ, որոնք աչքի են ընկել տարբեր բնագավառներում: Եվ այսպես.
10. Միկաելա Ֆուդոլինգ (Mikaela Fudolig)
Ծնվել է 1991թ.:
Միկաելան ընդունվել է ֆիլիպինյան համալսարան 11 տարեկանում: 16 տարեկանում գերազանցությամբ ավարտել է համալսարանը և ստացել կարմիր դիպլոմ ֆիզիկայից: Այդ ժամանակ իր տարեկիցները նոր-նոր ավարտում էին դպրոցը:
Ներկա պահին աղջիկը հանդիսանում է ասպիրանտ և դասախոս իր հարազատ համալսարանում: Նա դասավանդում է էկոնոֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում բիոլոգիական համակարգերում:
9. Ակրիտ Ջասվալ (Akrit Pran Jaswal)
Ծնվել է 1993թ.:
Այս հնդիկ տղան դարձավ հանրաճանաչ այն բանից հետո, երբ կատարեց առաջին վիրահատությունը 7 տարեկանում: Արդեն այն ժամանակ նրան համարում էին բժշկական հանճար: Այն ժամանակ նա վիրահատեց 8-ամյա մի տղայի, որը այրվածքներ էր ստացել:
Այն ժամանակ Ակրիտը ամպուտացրել էր տղայի մատները: Փոքրիկ տաղանդը ընդունվել է համալսարան 12 տարեկանում, իսկ արդեն 17 տարեկանում աշխատում էր մագիստրոսական թեզի վրա կիրառական քիմիա մասնագիտությամբ: Այսօր նա զբաղված է քաղցկեղի դեմ դեղամիջոցի փնտրտուքներով:
[uppod video=”http://youtu.be/RsNczyEuZJ0″ align=”center”]
8. Թեյլոր Ուիլսոն (Taylor Ramon Wilson)
Ծնվել է 1994թ.:
Թեյլոր Ուիլսոնը աշխարհում ամենաերիտասարդ մարդն է, ով ստեղծել է աշխատող ֆյուզոր՝ սարք որը նախատեսված է միջուկային սինթեզը մոդելավորելու համար: Նա պատրաստել է ռումբ 10 տարեկանում, իսկ ֆյուզորը ստեղծել է երբ նա նոր-նոր դառնում էր 14 տարեկան:
2011թ. մայիսին տղան հաղթում է Intel International Science and Engineering Fair միջազգային մրցույթում՝ այնտեղ ներկայացնելով իր ճառագայթման դետեկտորը:
2013թ. փետրվարին նա ելույթ ունեցավ TED 2013 կոնֆերանսում և պատմեց իր մտքերի մասին.
[uppod video=”http://youtu.be/UBuMAsipz98″ align=”center”]
7. Քեմերոն Թոմսոն (Cameron Thompson)
Ծնվել է 1997թ.:
Քեմերոնը մաթեմատիկական հրաշամանուկ է Ուելսից: Երբ նա 4 տարեկան էր նա ուղղեց իր ուսուցչուհուն, ով ասում է, որ 0-ն ամենափոքր թիվն է: Քեմերոնը նշեց որ ուսուցչուհին մոռացել է բացասական թվերի մասին:
Նա համալսարանում սկսել է ուսումնասիրել բարձրագույն մաթեմատիկա 11 տարեկանում: Նույն տարիքում նա երկու ավարտական քննություն է հանձնում մաթեմատիկայից և բարձրագույն մաթեմատիկայից: Այդ ժամանակ նրան ցուցադրեցին BBC հեռուստատեսությամբ անչափահաս հանճարների մասին հաղորդման շրջանակներում:
Սակայն Քեմերոնը դժվարություններ ունի այլ առարկաների սովորելու հարցում քանի որ նրա մոտ առկա է Ասպերգերի սինդրոմ (աուտիզմի տեսակ): Բայց չնայած սրան, Քեմերոնը անկասկած մաթեմատիկական հանճարի մարմնացում է:
6. Ջեյքոբ Բառնեթ (Jacob Barnett)
Ծնվել է 1999թ.:
Ջեյքոբը ամերիկյան մաթեմատիկոս է: Երբ տղան 2 տարեկան էր, նրա մոտ աուտիզմի ծանր տեսակ է հայտնաբերվել: Բժիշկները ասում էին, որ երեխան հնարավոր է չկարողանա խոսալ, կարդալ, կատարել առօրյա ամենապարզ գործողությունները և որ նույնիսկ նրա մոտ հնարավոր է դժվարություններ առաջանան ինքն իրեն սպասարկելու հարցերում:
Սակայն ամեն ինչ ընթացավ ոչ այնպես, ինչպես կանխատեսում էին բժիշկները: Մեկ տարուց տղան արդեն անգիր արտաբերում էր այբուբենը սկզբից մինչև վերջ և հակառակը: Ավելին, 3 տարեկանում նա այցելում է պլանետարիում և այնտեղ սկսում է բացատրել գիդին թե ինչու է Մարսի արբանյակը այդպիսի տարօրինակ ֆորմայի:
10 տարեկանում Ջեյքոբը ընդունվում է Ինդեանապոլսի Պորյու համալսարան (Indiana University-Purdue University Indianapolis): Իր գիտական աստիճանի վրա աշխատանքների ժամանակ նա պնդում էր, որ մի օր նա կկարողանա հերքել Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը:
Ներկա պահին նա զբաղված է քվանտային ֆիզիկային իր դոկտորական ատենախոսության աշխատանքներով:
[uppod video=”http://youtu.be/Uq-FOOQ1TpE” align=”center”]
5. Մարչ Տյան Բեդիխարջո (March Tian Boedihardjo)
Ծնվել է 1998թ.:
Այս տղան ծնվել է Հոնգկոնգում և համարվում է Հոնգկոնգյան համալսարանի ամենաերիտասարդ ուսանողը: Նա համալսարան ընդունվել է 9 տարեկանում: Բարձրագույն մաթեմատիկայի և մնացած առարկաներից ավարտական քննություններին նա ստացել է գերազանց:
Նա մասնակցել է հատուկ մշակված երկու դիպլոմի ծրագրին, բարեհաջող ստանալով մաթեմատիկական գիտությունների բակալավրի աստիճան և համատեղ փիլիսոփայության մագիստրի աստիճան:
Այժմն նա ԱՄՆ-ում աշխատում է իր դոկտորական ատենախոսության վրա:
4. Պրիյանշի Սոմանի (Priyanshi Somani)
Ծնվել է 1998թ.:
Ծնունդով հնդիկ այս աղջիկը կենդանի հաշվիչ մեքենա է: Նա բանավոր հաշվարկով սկսել է զբաղվել 6 տարեկանում: Իսկ 11 տարեկանում 2010թ. դարձել է ամենաերիտասարդ մասնակցուհին և աշխարհի գավաթակիր մտքում հաշվելու մրցույթում (Mental Calculation World Cup):
Նրան հաջողվել է անցնել 16 երկրներից եկած 36 հակառակորդի: Նա գրավում է առաջին տեղը՝ մտքում հաշվելով 10 նիշանոց թվի քառակուսի արմատը ռեկորդային 6 րոպե 51 վայրկյանում:
Մրցույթի պատմության ընթացքում Պրիյանշին միակ մասնիկիցն էր, ով հաշվարկների ընթացքում ցուցադրել է 100% ճշտություն:
3. Ակիմ Կամարա (Akim Camara)
Ծնվել է 2000թ.:
Ակիմ Կամարան ջութակահար հրաշամանուկ է Բեռլինից: Նա ջութակի վրա սկսել է նվագել 2 տարեկանում, ընդ որում տղայի մոտ անհավանական երաժշտական հիշողություն գոյություն ունի: Դեռ նորածին ժամանակ նա ձայնակցում էր իր լսած երաժշտությանը:
[uppod video=”http://www.youtube.com/watch?v=JN2SQ4m7M04&feature=share&list=PL5FA812FBA9529443″ align=”center”]
2. Էտան Բորթնիկ (Ethan Bortnick)
Ծնվել է 2000թ.:
Էտան Բորթնիկը երաժիշտ է, երգերի հեղինակ և դերասան: Երբ տղան 3 տարեկան էր նա սկսում է նվագել ստեղնաշարիի վրա, իսկ արդեն 5 տարեկանում նա երաժշտություն էր հորինում: Իր դեբյուտային համերգը կայացել է 2007-ին The Tonight Show-ում: Դրանից հետո նա բազմաթիվ անգամ համերգներ է տվել:
[uppod video=”http://youtu.be/MnTKaFPxyo0?t=2s” align=”center”]
1. Թանիշ Մեթյու Աբրաամ (Tanishq Matthew Abraham)
Ծնվել է 2003թ.:
Տանիշը համարվում է Mensa կազմակերպության ամենաերիտասարդ անդամը, որտեղ նա ընդունվել է 4 տարեկանում: Նրա հանճարեղությունը նկատվել է դեռևս 4 ամսականից, երբ նա սկսել է դիտել երեխաների գրքեր` ընդ որում ճիշտ պատասխանելով գրքի բերված հարցերին:
Ստանալով Mensa-ում անդամակցություն, IQ թեսթավորման ընթացքում նա հավաքեց ռեկորդային 99.9 բալ: 5 տարեկանում նա ավարտել է Սթենֆորդի համալսարանի տաղանդավոր երիտասարդների համար նախատեսված մաթեմատիկական կուրսերը՝ անցնելով բոլոր մակարդակկները ընդամենը 6 ամսում: