fbpx

Ճապոնացի իսկական կնոջ 14 կանոնները

Սա ոչ ֆանտազիա է, ոչ էլ հորինվածք, այլ ճապոնացի կանանց սահմանված կանոններն են:

Ահա ճապոնացի կանանց 14 հիմնական կանոնները՝ տղամարդու և ամուսնու հետ լավ հարաբերություն կազմելու համար:

1. Ձեր տղամարդը Ձեր թագավորն է

Երբե՛ք մի մոռացեք, որ Ձեր տղամարդը պետք է Ձեր կողմից ստանա ամենաբարձր առաջնահերթությունը Ձեր կյանքում: Նա կարևոր է քան Դուք ինքներդ, քան Ձեր ծնողները, Ձեր հետաքրքրությունները և նույնիսկ Ձեր երեխաները: Ձեր տղամարդը Ձեր կյանքի ամենակարևոր բանն է:

2. Վաղ արթնացեք

Անպայման առավոտյան արթնացեք մինչ նրա արթնանալը, որպեսզի պատրաստեք նրա համար առողջ նախաճաշ և համոզվեք, որ նա կստանա լավ օրվա սկիզբ: Եթե նա պետք է արթնանա և տանից դուրս գա Ձեզնից շուտ, Դուք միևնույնն է պետք է ապահովեք որպեսզի նախաճաշը պատրաստ լինի և սպասի նրան խոհանոցում:

3. Երբեք մի «սղոցեք» նրան

Երբեք մի մրթմրթացեք ինչ-որ բանի համար Ձեր տղամարդու վրա: Եթե նա աշխատանքից վերադառնալուց հետո ուզում է շատ խմել, ապա դա միմիայն աշխատանքի պատճառով է: Եթե նա մոռացել է աղբը թափել, դուք արեք նրա փոխարեն:

4. Մնացեք տանը

Երբ նա ծանր և լարված աշխատանքային ժամերից հետո վերադառնում է տուն՝ աշխատեք այդ ժամանակ գտնվել տանը: Եթե Դուք նույնպես աշխատանք ունեք և պետք է այն կատարեք օրվա ընթացքում, ապա աշխատանքից հետո անմիջապես վերադարձեք տուն:

5. Ժպտացեք

Երբ Ձեր տղամարդը աշխատանքից տուն է վերադառնում, դիմավորեք նրան լիաթոք և անկեղծ ժպիտով: Եթե Դուք ունեք հնարավորություն, ապա անցեք թեկուզ տասնյակ կիլոմետրեր նրա համար պաղ ըմպելիք բերելու համար:

6. Ընթրիք պատրաստեք

Քանի որ Դուք արդեն տանն եք և տուն եք եկել նրանից առաջ, պատրաստեք Ձեր տղամարդու համար համեղ ընթրիք: Նա աշխատանքից հետո կարող է հոգնած լինել, այդ իսկ պատճառով մերսեք նրան:

7. Բաց թողեք նրան ընկերների մոտ

Մի բարկացեք, երբ նա ուզում է գնալ և ամբողջ երեկոն անց կացնել ընկերների հետ: Ճանապարհեք նրան ժպիտով և ցույց տվեք նրան, որ Դուք հոգ եք տանում նրա մասին՝ դնելով նրա հետ, ճանապարհի համար բուտերբրոդ և գարեջուր:

8. Գնումներից առաջ թույլատվություն հարցրեք

Եթե Դուք պլանավորում եք Ձեր ամուսնու աշխատած փողերով, թեկուզ և Ձեր աշխատավարձով Ձեզ համար գնումներ կատարել մի մոռացեք հարցնել նրան:

9. Թողեք ընտրությունը նրան

Թող Ձեր տղամարդը որոշի ինչ նայել հեռուստացույցով: Նույն կերպ և մնացած հարցերում:

10. Եղեք հնազանդ

Երբեք մի արեք այնպիսի բան, որ նա չէր ուզի և երբեք մի բողոքեք: Եթե Ձեր տղամարդը չի ուզում Ձեզ հետ հեռուստացույցով ռեալիթի շոու դիտել, կամ ուզում է ընկերների հետ դուրս գալ, ապա ընդունեք նրա կանոնները: Դա երկուսիդ երջանկություն կբերի:

11. Եղեք անկողնում վայրի

Գրավեք նրան, եղեք վայրի և սանձարձակ անկողնում: Եղեք ամաչկոտ և քաշվող այլ մարդկանց մոտ, բայց երբ լույսերը անջատվում են գալիս է վայրի բնության հերթը: Թող նա իմանա, որ նա այս աշխարհում միակն է Ձեզ համար:

12. Ինչ-որ չափով տեղեկացված եղեք սպորտից

Եթե Դուք ինչ-որ բաներ գիտեք սպորտի մասին, ապա դա լավ զրույցի առիթ է: Սակայն միշտ թողեք որ քննարկումը սկսի նա:

13. Մնացեք միշտ ֆորմայի մեջ

Ձեր տղամարդը պետք է հպարտությամբ Ձեզ անվանի կողակից, այդ իսկ պատճառով հետևեք Ձեր կազմվածքին և հագնվեք գեղեցիկ:

14. Իրերը պահեք մաքրության մեջ

Տունը միշտ պահեք իդեալական մաքրության մեջ: Արե՛ք դա և Ձեր տղամարդը միշտ կլինի Ձեզ հետ: Նա չպետք է ժամանակ ծախսի մաքուր գուլպաների կամ անդրավարտիքի փնտրտուքի վրա: Վերջացնելով լվացքը չմոռանաք համոզվել, որ նրա շապիկները արդուկված են:

աղբյուրը՝ Muz4in.Net

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ճապոնացի իսկական կնոջ 14 կանոնները
3 րոպե, որոնք կփոխեն քո կյանքը | ՄՈՏԻՎԱՑԻԱ