fbpx

Ինչպե՞ս զարգացնել ուղեղի հնարավորությունները (77 խորհուրդ)

Եթե հիշում եք, մենք այս թեմային արդեն անդրադարձել էինք «Ինչպե՞ս զարգացնել ուղեղի անսահմանափակ հնարավորությունները» հոդվածում: Այս անգամ այդ նույն թեմայով 77 պրակտիկ խորհուրդ: Եվ այսպես.

  1. Լուծեք հանելուկներ և գլուխկոտրուկներ:
  2. Զարգացրեք ամբիդեքստրիան (երկձեռքանիությունը, հնարավորություն նույն կերպ տիրապետել և աջ և ձախ ձեռքերին): Փորձեք մաքրել ատամները, սանրվել, կառավարել համակարգչային մկնիկը Ձեզ համար ոչ հիմնական ձեռքով: Գրե՛ք միաժամանակ երկու ձեռքով: Ուտելու ժամանակ փոխեք ձեռքերը պատառաքաղը և դանակը բռնելիս:
  3. Աշխատեք երկիմաստությունների և անորոշությունների հետ: Սովորեք հաճույք ստանալ այնպիսի բաներից, ինչպիսիք են պարադոքսները:
  4. Ուսումնասիրե՛ք ինտելեկտ քարտեզներ:
  5. Արգելափակեք մեկ կամ մի քանի զգայարաններ: Կերե՛ք փակ աչքերով, ժամանակավորապես փակեք ականջները, լոգանք ընդունեք փակ աչքերով:
  6. Զարգացրեք համեմատական համային զգացողությունը: Համտեսեք գինի, շոկոլադ, գարեջուր, պանի և այլն:
  7. Փորձեք գտնել հատման կետեր առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող բաներում:
  8. Փորձեք օգտվել ստեղնաշարից ստեղների տարբեր դասավորվաշությամբ: Փորձեք աշխատել ստեղնաշարի վրա փակ աչքերով:
  9. Օգտագործման նոր մեթոդներ հնարեք սովորական առարկաների համար: Որքան տարբերակներ կարող եք հնարել ասենք մեխի համար. տա՞ս, հարյո՞ւր:
  10. Փոխեք Ձեր սովորական պատկերացումները հակառակ:
  11. Ուսումնասիրեք ստեղծագործականը զարգացնելու տեխնիկաներ:
  12. Կանգ մի առեք «ակնհայտի» վրա: Մտովի ավելի հեռուն գնացեք հարցի «առաջին» ճիշտ պատասխանից:
  13. Փոխեք սահմանված կարգերը, հարցրեք Ձեզ «իսկ ի՞նչ եթե…»
  14. Մարզվե՛ք, ցրվեք առօրյա կյանքից:
  15. Շրջեք լուսանկարները կամ քարտեզները գլխիվայր:
  16. Զարգացրեք կրիտիկական մտածելակերպը: Հերքե՛ք տարածված թյուր ըմբռնումները:
  17. Ուսումնասիրեք տրամաբանությունը (լոգիկան): Լուծե՛ք տրամաբանական խնդիրներ:
  18. Ուսումնասիրեք գիտական մտածելակերպը:
  19. Նկարեք, ինքնաբերաբար գծագրեք: Դրա համար պարտադիր չէ լինել նկարիչ:
  20. Մտածեք դրական:
  21. Զբաղվեք արվեստի ինչ-որ տեսակով՝ քանդակագործությամբ, նկարչությամբ, երաժշտությամբ, կամ փորձե՛ք ձեզ արվեստի այլ ճյուղերում:
  22. Ուսումնասիրեք աճպարարության արվեստը, զարգացրեք ձեռքերի ճկունությունը:
  23. Կերե՛ք այնպիսի մթերքներ, որոնք օգտակար են ուղեղին:
  24. Ձգտե՛ք նրան, որ անընդհատ թույլ սովի զգացողություն ունենաք:
  25. Զբաղվեք ֆիզիկական աշխատանքներով:
  26. Նստե՛ք ուղիղ:
  27. Շատ ջուր խմեք:
  28. Խորը շնչեք:
  29. Ժպտացե՛ք, ծիծաղե՛ք:
  30. Բազմազանեցրե՛ք Ձեր գործունեությունը: Ձեզ համար զբաղմունք, հոբբի ընտրեք:
  31. Հոգացեք լավ քնի մասին:
  32. Փորձարկեք կարճ քունը:
  33. Լավ երաժշտություն լսեք:
  34. Պատերազմ հայտարարեք Ձեր ձգձգելու, գործը դանդաղեցնելու սովորույթներին:
  35. Սահմանափակեք տեխնիկայի օգտագործումը:
  36. Ուղեղի ուսումնասիրության մասին նյութեր ուսումնասիրեք:
  37. Փոխե՛ք հագուստը: Քսյլեք ոտաբոբիկ:
  38. Կատարելագործվեք ինքներդ Ձեզ հետ խոսելուց:
  39. Դարձե՛ք հասարակ:
  40. Շախմատ կամ այլ սեղանի խաղեր խաղացեք:
  41. Խաղացեք մտքի համար նախատեսված խաղեր՝ սուդոկի, խաչբառեր և այլն:
  42. Անմիջական եղեք երեխաների հետ:
  43. Վիդեո խաղեր խաղացեք:
  44. Զարգացրե՛ք հումորի զգացողությունը: Գրեք կամ հորինեք հումորներ:
  45. Կազմեք 100-յակի ցուցակ (իդեաների գեներացման տեխնիկա, թաքնված պրոբլեմների հայտնաբերում և որոշումների կայացում):
  46. Օգտագործեք Քվոտի մեթոդը (Idea Quota) (օրվա ընթացքում իդեաների նախնական ցուցակի կազմում):
  47. Ուսումնասիրեք յուրաքանչյուր իդեա, որը ւ հայտ է գալիս Ձեզ գլխում: Կազմեք իդեաների բանկ:
  48. Թույլ տվեք Ձեր իդեաներին զարգանալ: Վերադարձեք նրանցից ամեն մեկին որոշակի ժամանակ հետո:
  49. Փորձե՛ք կատարել «թեմատիկ ուսումնասիրություններ» : Փորձե՛ք, օրինակ, օրվա ընթացքում ինչքան հնարավոր է հաճախ նշել կարմիր գույնի առարկաները: Նշեք որոշակի մոդելի մեքենաները: Ընտրեք թեմա և կենտրոնացեք նրա վրա:
  50. Պահե՛ք օրագիր:
  51. Ուսումնասիրեք օտար լեզուներ:
  52. Սնվեք տարբեր ռեստորաններում՝ նախապատվությունը տվեք ազգային խոհանոցներին:
  53. Ուսումնասիրեք համակարգչային ծրագրավորում:
  54. Կարդացե՛ք երկար բառերը հակառակ՝ մուցանթրա:
  55. Փոփոխեք Ձեզ շրջապատող առարկաները, առարկաների, կահույքի տեղերը:
  56. Գրե՛ք: Գրեք պատմություններ, բանաստեղծություններ: Ձեռք բերե՛ք բլոգ:
  57. Ուսումնասիրեք սիմվոլների լեզուն:
  58. Ուսումնասիրեք երաժշտական գործիքների վրա նվագելու արվեստը:
  59. Այցելե՛ք թանգարաններ, ցուցահանդեսներ:
  60. Ուսումնասիրեք ուղեղի գործունեությունը:
  61. Ուսումնասիրեք դինամիկ ընթերցանության տեխնիկան:
  62. Որոշեք ձեր սովորելու ոճը:
  63. Սովորե՛ք շաբաթվա օրերի որոշման մեթոդը յուրաքանչյուր ամսաթվի համար:
  64. Փորձեք զգացողություններով գնահատել ժամանակամիջոցները:
  65. «Մոտավոր հաշվարկ». ո՞րն է շատ՝ ամազոնի անտառների ծառերի տերևնե՞րը, թե՞ ուղեղում նեյրոնային կապերը (պատասխան):
  66. Ընկերացե՛ք մաթեմատիկայի հետ:
  67. Կառուցե՛ք հիշողության դղյակներ:
  68. Ուսումնասիրե՛ք պատկերավոր մտածելակերպի համակարգը հիշողության զարգացման համար:
  69. Հաճախակի զբաղվեք սեքսով:
  70.  Մտապահեք մարդկանց անունները:
  71. Զբաղվե՛ք մեդիտացիայով: Մարզե՛ք ուշադրության կենտրոնացումը և մտքերի իսպառ բացակայությունը:
  72. Դիտե՛ք տարբեր ժանրի ֆիլմեր։
  73. Հրաժարվե՛ք հեռուստացույցից:
  74. Սովորե՛ք կենտրոնանալ:
  75. Եղեք բնության հետ կոնտակտի մեջ:
  76. Մտովի լուծեք մաթեմատիկական խնդիրներ:
  77. Հրաժարվե՛ք շտապողականությունից:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս զարգացնել ուղեղի հնարավորությունները (77 խորհուրդ)
Սիլվա Կապուտիկյան – Լիլիթ