fbpx

Ինչի՞ համար են ձեռքի ափի գծերը

Շատ մարդիկ վստահ են, որ մարդու ձեռքի ափի գծերը դրանք ճանապարհներ են, որոնց միջոցով հնարավոր է իմանալ մարդու անցյալը, ներկան և ապագան: Համենային դեպս այդպես Ձեզ կասի յուրաքանչյուր գնչու կամ արհեստավարժ խիրոմանտ: Իսկ ինչի՞ համար են դրանք՝ գիտական տեսանկյունից:

Գիտական տեսանկյունից ափի գծերը կամ ափի ծալվածքները նախատեսված են նրա համար, որպեսզի հնարավոր լինի բռունցք սեղմել, բռնել և պահել տարբեր տեսակի առարկաներ և նաև որոշ հիվանդություններ նույնականացնել: Այդ գծերը անհրաժեշտ են նաև նրա համար, որպեսզի  ձեռքի մաշկը չձգվի, այլ լինի էլաստիկ և հնարավոր լինի կատարել տարբեր տեսակի շարժում: Այդ փաստը բացատրում է նաև թե ինչու է, օրինակ, մատների ծալվածքներում գծերն ավելի ընդգծված և խորը:

Շատ մարդկանց մոտ ափի մեջ գոյություն ունեն երեք վառ ընդգծված գծեր, որոնք խիրոմանտիայում կոչվում են կյանքի, սրտի և խելքի գծեր: Ափի լայնակի հորիզոնական անցնող մեկ ծալվածքի (սիմիանի գիծ) առկայությունը կարող է վկայել մարդու ոչ ճիշտ զարգացվածության մասին: Հիմնականում այդպիսի ափեր ունեն երեխաները, որոնք տառապում են Դաունի սինդրոմով: Սակայն պետք է նշել, որ ինքնին սիմիանի գծի առկայությունը չի կարող բավարար փաստ հանդիսանալ այդպիսի ախտորոշման համար, քանի որ ափի ծալվածքների քանակը և խորությունը կախված են  մարդու ռասայից և գենետիկայից:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag