Ապրիլի 4-ի երեկոյան և 5-ի գիշերը «օդնոկլասնիկներ» սոցիալական կայքը անհասանելի էր: Ինչպես հաղորդում է «Маяк» ռադիոկայանը, կայքի բնականոն աշխատանքը մինչ այժմ չի վերականգնվել: Ներկա պահին օգտատերերը չեն կարողանում ուղարկել հաղորդագրություններ և գնահատականներ դնել, նաև չի գործում նորությունների ժապավենը:
Ըստ «Համադասարանցիների» ներկայացուցիչ Մարիյա Լապուկի անախորժությունը կապված է սարքավորումների հետ:
Նաև նշեմ, որ երեկ Ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր անհանգստացած էին, որ «օդնոկլասնիկները» ընդմիշտ կփակվի: Շտապեմ ուրախացնել նրանց և ասել. դատեք ինքներդ, եթե մի սարք ձեզ հսկայական քանակությամբ գումարներ բերեր և օրերից մեկ օր այն խափանվեր, մի՞թե դուք այն դեն կշպրտեիք, թե՞ կփորձեիք այն շուտափույթ կերպով վերանորոգել: Այնպես, որ անհանգստանալ կարծում եմ պետք չէ և odnoklassniki.ru կայքը շատ շուտով կվերականգնի իր բնականոն ընթացքը: