fbpx

Թե ինչպես են սոցիալական ցանցերը ազդում մեզ վրա: Հետաքրքիր փաստեր

Դուք չեք կարող չստուգել ձեր էջը

Կարո՞ղ է հաղորդագրություն է եկել: Հետաքրքիր գրառո՞ւմ պատի վրա, որ պետք է անհապաղ լայքել: Ընկերոջ նոր լուսանկա՞ր: Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղակի ստուգում եք ձեր էջը, որովհետև չեք կարող այն չստուգել: Սոցիալական ցանցից օգտվող հարցվողների 80% խոստովանել են որ չեն կարող չստուգել էջը գոնե օրը մեկ անգամ: Իսկ հարցվողների 1/3 դա անում են շատ հաճախակի և սարսափով են մտածում, որ ինչ-որ մի բան կարող է պատահել իրենց հաշվի (ըքաունթ) հետ:

Սոցիալական ցանցերից հոգեբանական կախվածությունը ոչ պակաս ուժեղ է, քան ծխողների մոտ ծխախոտից կախվածությունը: Այն նույնիսկ հոգեբանների կողմից ստացել է անվանում՝ «Facebook Addiction Disorder» («Ֆեյսբուք կախվածության խանգարում»):

Սոց.ցանցերը ստիպում են ձեզ խանդել

Սոց.ցանցերը ստիպում են ձեզ խանդել, եթե նույնիսկ դրա պատճառը չկա: Ըստ հարցումների արդյունքների, սոց. ցանցերի օգտատերերի մեծ մասը շատ ուշադրությամբ հետևում է իր զուգընկերոջը, նամանավանդ որ դա շատ հեշտ է անել: Մի քանի քլիք և սոցիալական ցանցը ձեզ ցույց կտա ձեր պոտենցիալ հակառակորդ/հակառակորդուհիներին:

Մի պահ կա՛նգ առեք: Իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն ինչ իրականում գոյություն չունի: 35% խոստովանեցին, որ սոց.ցանցերի շնորհիվ առաջացած խանդերը եղել են ոչ հիմնավորված:

Ֆեյսբուքը պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ում 5 ընտանիքից 1-ի բաժանման, իսկ Մեծ Բրիտանիայում 3-ից 1-ի: Համաձայնվեք, որ թվերը սարսափեցնող են:

Սոց.ցանցերը օգնում են ձեզ աշխատանքում

Այն ժամանակ, երբ գործատուների մեծ մասը իրենց աշխատավայրերում արգելում են սոցիալական ցանցերի մուտքը աշխատանքային համակարգիչներից, որպեսզի աշխատողները աշխատանքից չշեղվեն՝ հոգեբանները խորհուրդ են տալիս այդպես չանել: Մարդիկ որոնք իրենց աշխատավայրում օգտվում են Facebook-ից կամ Twitter-ից 9% ավելի արդյունավետ են աշխատում, քան մնացածը: Կարճատև դադարները սոց.ցանցերում օգնում են ուղեղին մի փոքր հանգստանալ և ցրվել: Բայց միայն կարճատև դադարները:

Սոց.ցանցերը կարող են ձեզ դժբախտացնել

Շատ մարդիկ օգտագործում են սոցիալական ցանցերը, որպեսզի պատմեն իրենց կյանքի դրական կողմերը: Օրինակ տեղադրել արձակուրդի հանգստի լուսանկարներ, հպարտանալ ինչ-որ իրի ձեռքբերումով, գնումով և այլն: Սակայն երբ ձեր գործերը այդքան էլ լավ չեն ընթանում, սոց.ցանցերը ընկերոջից միանգամից վեր են ածվում թշնամու: Նախանձություն, տխրություն, անհնարինություն կիսվել տխրությամբ՝ վախենալով քննադատված լինելուց: Այս բոլոր զգացմունքները ավելի շատ են խորացնում դժբախտության զգացողությունը և կարող են բերել դեպրեսիայի: Հետազոտությունները ցույց են տվել որ երկարաժամկետ սոցիալական ցանցերի օգտագործումը կարող է ձեզ դարձնել կախվածություն ունեցող և փնթփնթան մարդ, նույնիսկ եթե ձեր բնավորությունից իսպառ բացակայում են դրանք:

Կարող են նաև երջանկացնել

social networkingԴուք կարող եք գլուխ գովալ նոր սանրվածքով, նոր ավտոմեքենայով, նոր ընկերոջով կամ ընկերուհով: Կարող եք պատմել սեփական հաջողությունների և վերելքների մասին: Վերջապես կարող եք ծիծաղել ինչ-որ մեկի կողմից պատին տեղադրված ծիծաղելի կոմիքսների, նկարների, կամ անեկդոտների վրա: Ծիծաղել և բարձրացնել ձեր տրամադրությունը: Այս ամենը բարձրացնում է ձեր ինքնագնահատականը և կյանքին հաղորդում դրական լիցքեր: Միայն  զգույշ եղեք: Մի մտեք սոցիալական ցանց անտրամադիր կամ ջղայնացած: Սոցիալական ցանցը նման է խոշորացույցի՝ բարելավում է լավը և վատթարացնում վատը:

Դուք կորցնում եք ընկերներին

networkingԱյս փաստը նախորդ փաստերի համադրությունն է: Նախանձ, խանդ, սպասումներ, գրգռվածություն՝ սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս ցուցադրելու մեր բնավորության վատ գծերը: Դուք սպասում եք լայքերի և գովեստների, իսկ ձեզ անտեսում են: Դուք ընկերոջը ինչ-որ ձեզ համար կարևոր բան եք գրում, իսկ նա լռում է կամ փորձում խուսափել այդ մասին խոսելուց: Վիրավորական է:

Պետք չէ սոցիալական ցանցերից սպասել իրական շփման լիարժեք փոխարինում: Ձեզ ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է, հանդիպում նշանակեք սրճարանում և խոսեք դրա մասին այնտեղ: Ձեզ վստահաբար կլսեն և նույնիսկ կփորձեն օգնել: Համենային դեպս ընկերոջից ուշադրություն ստանալու հավանականությունը ավելի մեծ է քան սոցիալական ցանցերում:

Սոցիալական ցանցերը ստիպուն են ձեզ զգալ վատ մարզավիճակում

Ֆեյսբուքի 75% օգտատերերը գոհ չեն իրենց արտաքինից: Նրանցից 51% որպես դրա պատճառ նշում են իրենց լուսանկարների համեմատումը ուրիշների լուսանկարների հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Թե ինչպես են սոցիալական ցանցերը ազդում մեզ վրա: Հետաքրքիր փաստեր
Երաժշտություն + գիտություն = հրաշք հոլովակ