fbpx

Ինչո՞ւ պետք չէ լիցքավորել հեռախոսը ավտոմեքենայում երթևեկելու ընթացքում

Մարդկանց մեծամասնությունը իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սմարթֆոնի։ Մեր գաջեթները միշտ ձեռքի տակ են և հաճախ (շատ ավելի հաճախ, քան կցանկանայինք) բախվում ենք մարտկոցի ցածր լիցքի պրոբլեմի հետ։ Այդ պահերին մենք պատրաստ ենք միակցվել յուրաքանչյուր էներգիայի աղբյուրին, միայն թե մեր սմարթֆոնը չանջատվի։

Ինչպես է պետք և ինչպես պետք չէ լիցքավորել հեռախոսը

Այդ առումով իրենց ավելի ազատ են զգում ավտոմեքենա ունեցողները։ Չէ՞ որ ավտոմեքենայում հնարավորություն կա լիցքավորել սմարթֆոնը ավտոմեքենայի մարտկոցից։ Սակայն լիցքավորման այդ տարբերակն ունի որոշակի նրբություններ։

1. Մի խոսացեք հեռախոսի լիցքավորման ընթացքում

Ավտոմեքենաների USB պորտերը սովորաբար առաջարկում են սմարթֆոնի լիցքավորման ցածր արագություն։ Իսկ երբ այդ ընթացքում դուք նաև խոսում եք կամ օգտագործում «ծանր հավելվածներ», ապա ամբողջ էներգիան գնում է հեռախոսի աշխատանքը ապահովելու վրա, այլ ոչ թե մարտկոցը լիցքավորելու։

2. Խնայեք ավտոմեքենայի մարտկոցը

Եթե Ձեր ավտոմեքենայի մարտկոցը նոր է, ապա հեռախոսի լիցքավորման պրոցեսը համեմատաբար ավելի արագ կընթանա։ Բայց հնի դեպքում, կարող է պարզվել, որ գաջեթը կխլի ամբողջ էներգիան, իսկ դուք չեք կարողանա գործի գցել ավտոմեքենան։

3. Մի լիցքավորեք 100%-ով և մի թողեք լիցքավորման ամբողջ գիշեր

Երկու տարբերակն էլ «սթրեսային են» հեռախոսի մարտկոցի համար, քանի որ նպաստում են դրա արագ մաշվելուն։ Այն բանից հետո, երբ սմարթֆոնը կլիցքավորվի, այն պետք է անջատել էներգիայի աղբյուրից, այլապես կսկսվի լիցքի կորուստի պրոցեսը։

Ելնելով այն բանից, թե ինչ պետք չէ անել գաջեթի լիցքավորման ընթացքում, կազմվել են ուղեցույց մարտկոցի օգտագործման ժամանակը երկարեցնելու համար.

  • Անջատեք հեռախոսը լիցքավորման սարքից, երբ հեռախոսի լիցքը հասել է 80%:
  • Ձեռք բերեք այնպիսի լիցքավորման սարքեր, որոնք համապատասխանում են Ձեր գաջեթին։
  • Լիցքավորման ընթացքում անջատեք բոլոր տեսակի «ծանր հավելվածները»։ Դա կնվազեցնի էներգիայի օգտագործումը և կարագացնի լիցքավորման ընթացքը։

Վստահ ենք, որ այս խորհուրդները օգտակար կլինեն Ձեզ, իսկ Ձեր հեռախոսը շնորհակալ կլինի, եթե պրակտիկայում էլ կիրառեք այս խորհուրդները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ պետք չէ լիցքավորել հեռախոսը ավտոմեքենայում երթևեկելու ընթացքում
Վիկտոր Հյուգոի 17 մեջբերումները