Երազը դա օրգանիզմի յուրատեսակ վիճակ է, որը տիպիկ է մարդու, շատ կենդանիների, նույնիսկ միջատների որոշ տեսակների համար:
Երազները դա մեր կյանքի բաղկացուցիչ մասերից մեկն են:
Երազներ տեսնում են մարդկանց մեծ մասը՝ նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դուք չեք տեսնում: Մարդը կարող է ուղղակի չհիշել իր երազը:
Երազներ չեն տեսնում ի ծնե կույրերը: Նրանց երազները սահմանափակվում են հոտով, ձայներով, շոշափելիքով և համով: Կյանքի ընթացքում կուրացածները, ինչպես մարդկանց մեծ մասը՝ երազներ տեսնում են:
Երազում մենք տեսնում ենք միայն այն մարդկանց դեմքերը, որոնց տեսել ենք կյանքում: Մենք կարող է նրանց չճանաչենք կամ չհիշենք, բայց մենք նրանց արդեն տեսել ենք:
Արթնանալուց մինչև 5 րոպեն մարդը կարող է հիշել իր երազների մոտավորապես կեսը: Հետո միայն 10-րդ մասը:
Մարդկանց մոտավորապես 12% տեսնում է բացառապես սև-սպիտակ երազներ: 25-ից ցածր տարիքային խմբի մոտ այդ տոկոսները ավելի ցածր են:՝ 4.4%:
Գունավոր երազներ տեսնողների քանակը օր-օրի ավելանում է: Գիտնականները վստահ են, որ դա սերտ կապ ունի սև-սպիտակ հեռուստատեսության անցումից գունավորի:
Երազները սիմվոլիկ բնույթ ունեն: Եթե դուք անընդհատ ինչ-որ բանի մասին եք մտածում, երազում անպայման ձեզ նշան կտրվի:
Ավելի հաճախ երազները ցուցադրում են բացասական էմոցիաները, քան դրական:
Երազներում ավելի հաճախակի պատահող էմոցիոնալ վիճակը դա անհանգստությունն է:
Երազների ընդհանուր տևողությունը միջինում 1-2 ժամ է:
Կենդանիները նույնպես կարող են տեսնել երազներ:
Արտաքին ֆակտորները կարող են ազդել մեր երազների բովանդակության վրա: Հարևանի երգեցողությունը կարող է երազում մեզ տեղափոխել համերգասրահ:
Մարդկության մոտ 1/3-ը գոնե մեկ անգամ կյանքում տեսել է մարգարեական երազներ:
Մարդկանց 2/3-ը ապրել է դեժավյու՝ հիմնված երազների վրա:
Օրգազմը երազում կարող է մի քանի անգամ գերազանցել իրական կյանքում էմոցիոնալ բաղադրիչի հնարավորությունները:
MirFactov