fbpx

15 հետաքրքիր փաստ խաղալիքների մասին

խաղալիքԻնչպե՞ս է Բարբի տիկնիկի իրական անունը, ո՞ր խաղալիքն է համարվում ամենահնագույնը աշխարհում, քանի տեսակ կոնստրուկցիա կարելի է պատրաստել LEGO-ի մի քանի դետալներից:

Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստեր ամենասիրելի և հանրաճանաչ խաղալիքների մասին, որոնց մասին հնարավոր է, որ դուք չգիտեիք:

LEGO կոնստրուկտորներ

Lego

1. Lego ընկերությունը համարվում է մեքենաների անվադողեր արտադրող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը: Նա արտադրում է ավելի քան 300 միլիոն փոքրիկ անվադողեր մեկ տարվա ընթացքում:

2. Lego-ի 6 դետալներից հնարավոր է կազմել ավելի քան 120 միլիոն կոմբինացիա:

3.  Lego ընկերությունը արտադրել է ավելի քան 320 միլիարդ Lego-ի աղյուսիկներ: Դա նշանակում է, որ աշխարհի յուրաքանչյուր բնակչին հասնում է մոտավորապես 52 աղյուս:

Բարբի տիկնիկը

Բարբի

4. Երկար մազերով Բարբի տիկնիկը (Totally Hair Barbie) դարձել է ամենավաճառված Բարբի տիկնիկը ընկերության պատմության ընթացքում: Այն համաշխարհային ռեկորդ է սահմանել ամենաերկար և հաջող վաճառվող խաղալիքների մեջ:

5. Բարբի տիկնիկը ձեռք է բերել իր անունը ի պատիվ իր ստեղծողի՝ Ռուդ Հենդլերի աղջկա, իսկ Կենը՝ իր տղայի:

6. Բարբիի ամբողջական անունն է՝ Բարբարա Միլիսենտ Ռոբերթս:

7. Բարբին ստեղծվել է մի գերմանական տիկնիկի պատկերով, որը իր հերթին ստեղծվել է էրոտիկ կոմիքսների հերոսուհի Բիլդ Լիլիի պատկերով:

Խաղ «Մոնոպոլիա»

Մոնոպոլիա

8.  «Մոնոպոլիա» խաղը 1932թ. ստեղծվել է գործազուրկ վաճառող Չարլզ Բերոի կողմից՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի կամ ինչպես անվանում են՝ մեծ դեպրեսիայի տարիներին:

9. 1983թ. Բուֆալո դայվինգի ակումբը սահմանել է ջրի տակ  ամենաերկար «Մոնոպոլիա» խաղալու ռեկորդ՝ այն կազմել է 1080 ժամ:

Յօ-Յօ

Յօ-Յօ

10. Յօ-Յօ-ն համարվում է ամենահնագույն խաղալիքներից երկրորդը (ամենահնագույն խաղալիքները համարվում են տիկնիկները): Առաջին հիշատակումները Յօ-Յօ-ի օգտագործման մասին (խաղալիքներ կազմված երկու սկավառակներից, ամրացված առանցքով, որի վրա ամրացված է պարանը), հայտնվել են դեռևս Հին Հունաստանում 500 դար մ.թ.ա.:

11. 16-րդ դարում Ֆիլիպինիան կղզիներում Յօ-Յօ-ն օգտագործվում էր որպես զենք:

Փափուկ արջուկ

Թեդդի արջուկ

12. Փափուկ արջուկը, որին ԱՄՆ-ում անվանում են Թեդդի արջուկ, ստեղծվել է ի պատիվ ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի, որը որսի ժամանակ խղճացել է արջի վիրավոր ձագուկին:

Կուբիկ Ռուբիկ

Կուբիկ Ռուբիկ

13. Կուբիկ Ռուբիկը ի սկզբանե ստեղծվել է որպես ինժեներական պրոյեկտ հունգարացի քանդակագործ Էրնո Ռուբիկի կողմից:

14. Կուբիկ Ռուբիկը ունի 43 252 003 274 489 856 000 կոմբինացիա և ընդամենը մեկ լուծում:

15. Աշխարհում վաճառվել է ավելի քան 300 միլիոն օրինակ օրիգինալ Կուբիկ Ռուբիկ: Եթե նրանցով շարք կազմենք, ապա այն Երկրագնդի հարավայյին բևեռից կձգվի մինչև հյուսիսային բևեռ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
15 հետաքրքիր փաստ խաղալիքների մասին
ԹԵՍՏ. Զվարճալի տրամաբանական հարցեր