✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Պատմական թվերի 10 համեմատություն, որոնք կփոխեն Ձեր պատկերացումները ժամանակի մասին

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Պատմությունը՝ բավական կամակոր բան է և դժվար է նրան հասկանալ: Այն դեպքում, երբ աշխարհի մի մասը չի կարողանում վերականգնվել քաղաքական սկանդալից, մյուս մասը ցնծում է նոր գիտական հայտնագործության համար: Որոշ այդպիսի գրեթե միաժամանակյա պատմական իրադարձություններ այնքան զարմանալի են, որ մեր մտքով անգամ չէր անցնի համեմատել տարեթվերը, որպեսզի փոխեինք ժամանակի մասին մեր պատկերացումները:

1. Գարիեթը՝ Չարլզ Դարվինի կրիան մահացել է 2006թ., այն դեպքում, երբ ինքը՝ Դարվինը մահացել է 1882թ.: 1987թ. մինչև մահ Գարիեթին խնամում էր Սթիվ Իրվինը:

2. Գալիլեյը մահացել է Նյուտոնի ծննդյան տարում:

3. Առաջին դատապարտյալները բերվեցին Օսվենցում այն տարում, երբ Մաքդոնալդսը սկսեց վաճառել իր ֆասթ ֆուդը:

4. Երբ հիմնվեց ԱՄՆ-ն, դեռևս գոյություն ուներ Չինգիզխանի կայսրության մնացուկը (Ղրիմյան խանությունը):

5. Կոկա Կոլան (1892) 31 տարով երիտասարդ է Իտալիայից (17 մարտի 1861թ.) և 26 տարով մեծ Ադրբեջանից (1918):

6. Մերիլլին Մոնրոն և Ելիզավեթ II թագուհին հասակակիցներ են:

7. Մարդը լուսնի վրա ոտք դրեց առաջին օդաչուով ինքնաթիռի առաջին թռիչքից 66 տարի անց:

8. Օքսվորդի համալսարանը տարիքով ավելի մեծ է, քան Մաչո Պիկչուն:

9. ԱՄՆ հայր-հիմնադիրները գաղափար անգամ չունեին դինոզավրերի մասին, քանի որ այդ ժամանակ գիտությունը դեռևս չէր բացահայտել դինոզավրերի գոյությունը:

10. Ֆրանսիայում դեռ ամբողջապես օգտագործվում էր գիլյոտինը, երբ էկրաններ բարձրացավ առաջին «Աստղային պատերազմները»:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Պատմական թվերի 10 համեմատություն, որոնք կփոխեն Ձեր պատկերացումները ժամանակի մասին
Հայտնի գիտնականը գիտի, թե ինչ է կատարվում հոգու հետ, մարդու մահվանից հետո
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց