CES 2013 էլեկտրոնիկայի ցուցահանդեսի սահմաններում Sony ընկերությունը ներկայացրեց իր նոր «գազանին»՝ Sony Xperia Z-ը, որը ինչպես պնդում են ընկերությունում, իր մեջ է մարմնավորել լավագույնը, ինչ մինչ այժմ նախագծված է:
Sony Xperia Z-ը համալրված է 5 դյույմանոց Reality Display սենսորային էկրանով Full HD 1080p (1920×1080 կետայնություն) թողունակությամբ, Mobile BRAVIA Engine 2 տեխնոլոգիայի կիրևառմամբ: Էկրանը ապահովված է քերձվածքներից և վնասումներից գերամուր ապակու շնորհիվ: Նորույթը աշխատում է Google Android 4.1 (Jelly Bean) օպերացիոն համակարգով:
Նաև ավելացնեմ, որ այս հրաշքը համալրված է 4 միջուկանի Qualcomm Snapdragon S4 Pro (APQ8064) 1.5ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով և Adreno 320 գրաֆիկայով: Նաև իր զինանոցում ունի 13,1 Մպ տեսա և ֆոտո խցիկ Exmor RS մատրիցայով, օժտված՝ ավտոֆոկուսի, լուսադիոդային լուսարձակման (вспышка), HDR որակի վիդեո նկարահանման հնարավորություններով:
Հարգելիներս երկար չեմ ուզում ձեզ ձանձրացնել (չնայած չեմ կարծում որ այս հրաշքի մասին ինֆորմացիան կարող է որևէ մեկին ձանձրույթ պատճառել), վերջում նշեմ, որ այն փոշուց և խոնավությունից պահպանված է ըստ IP55 և IP57 ստանդարտների համաձայն, որը կարելի է ասել որ ամենաբարձր պահանջ ունեցող ստանդարտն է:
Մնացած հնարավորությունների մասին կարող եք իմանալ, դիտելով ներքևի վիդեոն:
Հ.Գ. Ի՞նչ կարող եմ ասել՝ միայն. «ուզո՜ւմ եմ»