Սև կարապի այս անչափ տխուր սիրո պատմության կողքով չէինք կարող անտարբեր անցնել և որոշեցինք կիսվել այդ պատմությամբ Ձեզ հետ:
2006թ. Պետրա անունով էգ սև կարապը, որը բնակվում էր Գերմանիայի Աազե ջրամբարում, սիրահարվում է կատամարանին (նավակ), որը պատրաստված էր կարապի տեսքով:
Պետրան միշտ հետևում էր կատամարանին, երբ նրանով մարդիկ էին շրջում: Նույնիսկ ագրեսիվություն էր ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում էին մոտենալ նավակին: Ձմռանը կատամարանը Պետրայի հետ միասին տեղափոխում են կենդանաբանական այգի, որի աշխատակիցները սկսեցին փորձել զուգավորել նրան արու կարապի հետ, սակայն ապարդյուն: Իսկ հաջորդ ամռանը Պետրային և նավակը վերադարձնում են ջրամբար: Միայն 2008թ. Պետրային երկրպագու իրական կարապ հայտնվեց, որը պարզվեց անհավատարիմ և Պետրային թողելով նա սկսեց այլ էգերին ուշադրություն դարձնել: Դրանից հետո Պետրան ևս մեկ ամառ անց կացրեց կատամառանի հետ:
Պետրայի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: