fbpx

Ինչպե՞ս բեռնել թվիթերի ամբողջական արխիվը

twitterTwitter-ը պաշտոնապես հայտարարել է, որ նոր ֆունկցիա է ներդրել, որի շնորհիվ օգտատերերը կարող են համակարգչի մեջ բեռնել իրենց բոլոր թվիթների արխիվը: Ինչպես նշվում է պաշտոնական բլոգում, նորամուծությունները ներմուծվում են հետզհետե և բավական դանդաղ, այդ իսկ պատճառով թվիթերի պատմությունը առայժմ հասանելի է ոչ բոլորին:

Եվ այսպես ինչպե՞ս պահպանել թվիթների պատմությունը համակարգչի մեջ և կարդալ այն օֆլայն ռեժիմով.

Ամենասկզբից պետք է մտնել “Настройки” (Settings) → “Учетная запись” (Account) և էջի ամենաներքևում սեղմել “Запросить архив” (Request you archive): Որոշ ժամանակ անց Ձեր էլեկտրոնային փոստին նամակ կգա, որտեղ հղում կլինի դեպի zip արխիվ, որի մեջ և html տարբերակով կլինի ձեր բոլոր թվիթերի պատմությունը:

Բացելով ֆայլը հնարավոր է կարդալ թվիթները ըստ ամիսների կամ տարիների, հնարավոր է գտնել թվիթներ ըստ հեշթեգերի, որոշակի բառերի, արտահայտությունների կամ @հիշատակումների: Օրինակ, արխիվը հնարավորություն է տալիս իմնալ թե որքան թվիթ է արվել ասենք 2009-ի ապրիլին: Հասանելի է որոնումը, իսկ նավարկումը կատարվում է աջ կողմի բլոկի օգնությամբ:

Բացի html դոկումենտից zip արխիվում դուք կգտնեք նաև մի քանի պապկաներ data (այստեղ պահվում են թվիթները երկու ֆորմատով՝ JSON և CSV), css, img, js և lib (ծառայողական պապկաներ նկարներով, ստիլերով, աղյուսակներով և սքրիփթերով):

Առայժմ թվիթներով արխիվը հասանելի է անգլալեզու օգտատերերի մի մասին: Մնացածին այն հասանելի կլինի մի քանի ամիսների ընթացքում:

Բեռնել տվյալների արխիվը թողնում են նաև այլ մեծ ինտերնետ ընկերություններ, ինչպիսիք են՝ Google-ը (հնարավոր է ստեղծել դոկումենտների կամ Gmail-ի նամակների ռեզերվային պատճեներ): Իր ինֆորմացիայի որոշ մասը թույլ է տալիս բեռնել նաև Facebook-ը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag