fbpx

4 միֆ երջանկության մասին

Երջանկության ձգտումը հատկանշական է մարդկային էությանը, բայց արդյո՞ք շատերը կարող են հպարտանալ, որ իրոք հասել են երջանկության։ Հոգեբանները պարզել են, որ մարդկանց մեծ մասի մոտ երջանկության մասին պատկերացումները խիստ պարզեցված են, կամ էլ բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։ Գոյություն ունի երջանկության մասին 4 հանրաճանաչ միֆ, որոնք բոլորվին չեն նպաստում երջանկությանը հասնելուն։

1. Ակունա մատատան որպես երջանիկ կյանքի փիլիսոփայություն

Կյանքն առանց հոգսերի, որպես երջանկության հիմք։ Տրամաբանական է հնչում, այնպես չէ՞։ Սակայն այդպիսի մոտեցումը դնում է երջանկությունն ու դժբախտությունը կշեռքի հակառակ նժարներին։ Դա անխուսափելիորեն բերում է մեզ նմանատիպ մտորման. «եթե միայն», որոնք հիմնված են ենթադրությունների վրա և կազմված այն բանից, որ ինչ-որ վատ բանի անհետացումը մեր կյանքից՝ անպայման և անհապաղ մեզ երջանիկ կդարձնի։ Այդպիսի դատողության օրինակներ են. «Ես երջանիկ կլինեմ, եթե այլ աշխատանք գտնեմ…», «…սկսեմ նոր հարաբերություններ», «… շատ փող աշխատեմ» և այլն։ Կյանքի դրական և բացասական պահերին այդպիսի մոտեցումը  ծրագրավորում է որոշակի ռեակցիա, ինչի արդյունքում՝ որտեղ կա հոգս, երջանկության համար արդեն տեղ չկա։ Իսկ արդյո՞ք իրական է կյանքն առանց հոգսերի։

2. Երջանկությունը կարող է հավերժ լինել

Կարո՞ղ է երջանկությունը հավերժ լինել։ Ցավոք՝ ոչ։ Հոգեբանները այդ ֆենոմենը անվանում են «հեդոնիկ հարմարվողականություն» կամ «հեդոնիկ միօրինակություն»։ Մարդը բավական արագ է հարմարվում նոր հանգամանքներին, ներառյալ նրանք, որոնք իրեն երջանիկ են դարձրել։ Կարո՞ղ է արդյոք աճը կարիերայում, նոր բնակարանը, նոր հարաբերությունները, թանկարժեք ավտոմեքենան կամ հայտնի մոդելավորողից պայուսակը դարձնել ձեզ երջանիկ։ Ամենայն հավանականությամբ՝ այո։ Բայց երկա՞ր։ Վաղ, թե ուշ՝ դուք կսովորեք և երջանկության զգացողությունը հետզհետե կսկսի նվազել։ Ավելին, շատերը դժվարանում են որոշակի սահմանում տալ այն բանին, թե ինչը կարող է նրանց երջանկացնել։ Ցավոք, երջանկության զգացումը, որն առաջ է եկել որոշակի պատճառով, չի կարելի դասել երկարատև զգացմունքներին։

3. Երջանկությունը կառավարելի է

Այս միֆի մեջ կա ճշմարտության նշույլ, բայց միայն նշույլ։ Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկություն զգալ կարողանալու ունակությունը 60%-ով կախված է՝ մեր գենետիկական մակարդակով ծրագրավորված, նախապես տրված նշանակությունից։ Այդ նշանակությունը, իմաստը շատ քիչ աստիճանով է որոշվում կյանքի հանգամանքներով, չնայած որ շատերը հենց այդ հանգամանքներին են մեղադրում իրենց երջանկության հասնելու անկարողունակության մեջ։ Լավ նորություն՝ երջանկության զգացողությունը 40%-ով կախված է մեր գործունեությամբ, այսինքն մենք ունակ ենք ազդել դրա վրա։ Սակայն շատերը ոչինչ չեն ձեռնարկում երջանկության հասնելու համար՝ գերադասելով մեղքը գցել հանգամանքների վրա կամ մտածել «Եթե միայն» ոճով։

4. Ուզում ես լինել երջանիկ՝ եղիր

Այս միֆը չափազանց հանրաճանաչ է հատկապես որոշ արևմտյան երկրներում։ Դա այնքան դրական է, նույնիսկ որոշակի առումներով հոգևոր. ուզում ես հասնել երջանկության՝ եղիր երախտապարտ բախտին և ուղղակի եղիր երջանիկ։ Սակայն մի շարք հետազոտությունների արդյունքում, հոգեբանները համեմատել են իրենց «երախտապատ» համարող մարդկանց խմբին սովորական մարդկանց հետ և չեն գտել ապացույց այն բանի, որ առաջինները իրոք իրենց ավելի երջանիկ են զգում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
4 միֆ երջանկության մասին
Ահա այսպիսին էին սովետական ամանորյա բացիկները (38 բացիկ)