fbpx

10 գիրք, որոնք փոխել են աշխարհը

Գրողների գրչի տակից դուրս եկած գրական ստեղծագործություններին թիվ և հաշիվ չկա: Սակայն կան այնպիսի գրական ստեղծագործություններ և ընդհանրապես գրքեր, որոնք ամենայն լրջությամբ փոխել են պատմության ուղղին:

1. Չարլզ Դարվին «Տեսակների առաջացումը բնական ընտրության ճանապարհով կամ բարենպաստ ռասաների պահպանումը կյանքի պայքարում»:

XIX-րդ դարի կեսերին այս աշխատությունը հեղափոխական ազդեցություն է թողել գիտության մեջ: Այն ոչ միայն մի ամբողջ էվոլյուցիայի մասին գիտության ցանց է ծնել, այլ նաև ոտքից գլուխ շրջել է երկրագնդում մարդու դերի մասին պատկերացումները:

.

2. Հերիխ Կրամեր և Յակոբ Շպրենգեր «Կախարդների մուրճը»

15-րդ դարի վերջին երկու քահանաների կողմից ստեղծված այս աշխատության հասարակության վրա ազդեցությունը ողբերգական է եղել: Հենց այս գիրքն է հրահրել «կախարդների վրա որսը», որը բազմաթիվ անմեղ կանանց կյանքեր է խլել:

.

3. Հերբերտ Ուելս «Աշխարհների պատերազմը»

Բոլոր ժամանակակից ֆանտաստիկ սարսափները, որտեղ այլմոլորակայինները վայրէջք են կատարում փոքրիկ Երկիր մոլորակի վրա և անհարմարություններ են պատճառում՝ պարտական են Ուելսին: Նա առաջինն է գրականության մեջ առծածել տիեզերքից ներխուժման թեման:

.

4. Ջորջ Օրուել «1984»

Ըստ Newsweek-ի այս հանրաճանաչ հակաուտոպիան բոլոր ժամանակների 100 լավագույն գրքերի մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը: «Մտքի հանցանք», «Ճշմարտության նախարարություն» և նույնիսկ «Մեծ եղբայրը հետևում է քեզ» արտահայտությունները վերցված են հենց այս գրքից:

.

5. Գարիետ Բիչեր Սթոու «Քեռի Թոմի խրճիթը»

Այս ողբերգական գիրքը մանրամասն նկարագրում է ստրկատիրական կարգերը և սևամորթ բնակիչների դաժան կյանքը Ամերիկայի հարավում: Վեպը պայթող ականի էֆեկտ է ունեցել և նույնիսկ ինչպես կարծում են որոշ մասնագետներ, ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկն է եղել:

.

6. Ալեքսանդր Սոլժենիցին «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»

Եթե Բիչեր Սթոունը պատմում է մի ժողովրդի ճնշման մասին ուրիշ ժողովրդի կողմից, ապա Սոլժենիցինը պատմում է մի ժողովրդի ճնշման մասին նույն այդ ժողովրդի այլ ներկայացուցիչների կողմից: Այս ստեղծագործությունը գաղտնի գրվել է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ և մեծ վտանգով այն մաս-մաս ուղարկվել է արտասահման: Մեզ մոտ այն հրապարակվել է միայն 1989թ.:

.

7. Սթիվեն Հոկինգ «Ժամանակի հակիրճ պատմություն»

Տիեզերքի գաղնիքները բացահայտվում են տիեզերքի խորքերում տիեզերագնացների կողմից, իսկ երկրային պրոֆեսորները իրենց սենյակներում գրում են այդ մասին անընթերնելի աշխատություններ: Եվ միայն հաշմանդամի սայլակին գամված Քեմբրիջի համալսարանի գիտնականը կարողացավ, վերջապես, այն շարադրել հասարակ մարդուն հասկանալի լեզվով:

.

8. Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»

«Գնդակահարությանը սպասելով, պատի մոտ կանգնած գնդապետ Աուրելիո Բունդիայի հեռավոր երեկոյի մասին հիշողությունները, երբ հայրը նրան վերցրեց իր հետ տեսնելու սառույցը». իր այս պատմությամբ Մարկեսը ոչ միայն նվիրեց ընթերցասերներին անվիճելի գլուխգործոց, այլ նաև պարգևեց շատ լատինամերիկացի գրողներին տոմս դեպի համաշխարհային գրականություն:

.

9. Կարլ մարքս և Ֆրիդրիխ Էնգելս «Կոմունիստական պարտիայի մանիֆեստ»

Մարքսն ու Էնգելսը իրենց աշխատության մեջ խոսում էին աշխատավորների ազատագրման մասին և նկարագրում էին կապիտալիստական կարգերի անտկատարությունը՝ ամենևին արյունալի տեռորի կոչ չանելով: Սակայն հենց այս աշխատության մտքերն էին դրված 1917թ. հեղափոխության հիմքում:

.

10. Կարլոս Կաստանեդա «Դոն Խուանի ուսմունքները»

Մարդու գիտակցության փոփոխման և նրա հնարավորությունների մասին վեպի առաջին սերիան գրվել է հեղինակի կողմից, որպես դիսերտացիա Անթրոպոլոգիայից: Այս «ուսմունքի» պարունակությունը նույնքան միստիկական է, որքան հեղինակի կենսագրությունը, իսկ փաստերի իրականություն լինելը պարբերաբար կասկածի տակ է առնվում: Սակայն մինչ այժմ ամբողջ աշխարհում բազմաթիվ հետևորդներ կան, որոնք այդ ամենը ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն և որոնք թափառում են գիտակցական երազներում

.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 գիրք, որոնք փոխել են աշխարհը
Կինեմատոգրաֆիայի ոլորտի իմացության ԹԵՍՏ