fbpx

Ի՞նչ ենք փնտրում ինտերնետում: 2012թ. ամենահաճախ փնտրվող հարցումները

googleԻ՞նչ են ավելի հաճախ փնտրել ինտերնետում մարդիկ 2012թ.: Google ընկերությունը օրերս հրապարակել է հեռացող տարվա ամենահաճախ փնտրվող հարցումները:

Արդյունքները ցույց են տվել, որ 2012թ. ամենահաճախ փնտրվող հարցումը դա «Ուիթնի Հյուսթնն» է, ում մահը 2012-ի փետրվարին բերեց նրա մասին հարցումների բռնկման և այդ տենդենցը պահպանվեց ամբողջ տարին:

Ուիթնի Հյութոն

Երկրորդ տեղը պատկանում է կորեացի երգիչ Psy-ի «Gangnam Style» տեսահոլովակին, որի երգը դարձավ համաշխարհային պարային երևույթ: Youtube-ում նրա դիտումների քանակը հասավ 930 միլիոնի և այն դարձավ բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ վիդեոն:

Բայց որոնողական արտահայտությունները չսահմանափակվեցին փոփ-մշակույթով: Բնական կատակլիզմերը, մասնավորաբար «Սենդի» փոթորիկը դարձավ աշխարհում երրորդ ամենահաճախ փնտրվող հարցումը: Այն դեպքում, երբ «iPad 3»-ը գրավեց ընդամենը 4-րդ տեղը:

Սենդի

Բացի դրանից Google-ը առաջարկում է վիդեո-տուր ամենահաճախ փնտրվող հարցումներով.

Աշխարհում 10 ամենահաճախ փնտրված հարցումները Google-ով 

1. Whitney Houston (Ուիթնի Հյուսթոն)

2. Gangnam Style

3. Hurricane Sandy (Սենդի փոթորիկ)

4. iPad 3

5. Diabolo 3

6. Kate Middleton (Քեյթ Միդլտոն)

7. Olympics 2012 (Օլիմպիական խաղեր 2012)

8. Amanda Todd (Ամանդա Տոդ)

9. Michael Clarke Duncan (Մայքլ Կլարկ Դունքան)

10. BBB12

Ամենահաճախ փնտրվող արտահայտություններին ավելին մանրամասն կարող եք ծանոթանալ Google-ի պաշտոնական էջում:

Ամենահաճախ փնտրվող հարցումները ըստ Yandex-ի

Yandex

Մի փոքր ավելի շուտ հրապարակել էր իր ամենահաճախ փնտրվող հարցումները yandex ընկերությունը:

Ամենահաճախ փնտրվող նորելուկներից էին «webvybory2012ru», «iPhone 5» և «Հիգսի բոզոնը»:

Տարվա իրադարձություն, որին հետևել են մարդկանց մեծ մասը դարձել են «Ընտրություններ 2012»«Եվրատեսիլ 2012» և «Եվրո 2012»:

Մարդիկ, որոնց ճակատագրով ավելի շատ են հետաքրքրվել ռուսալեզու օգտատերերը, դարձել են տղամարդկանց մեջ՝ Իլյա Օլեյնիկով, Միխաիլ Պրոխորով և Իգոր Կվաշան, կանանց մեջ՝ Մարինա Գոլուբ, Ուիթնի Հյուսթոն և Օկսանա Մակար:

Ինտերնետի այս տարվա ամենահանրաճանաչ մեմ է ճանաչվել «ты кто такой давай до свидания» և «Gangnam Style» վիդեոները:

Ինչ վերաբերում է հարցերին, որոնք ավելի շատ են հուզում մարդկանց՝ դրանք են ինչպես հավերժական դարձած «Ի՞նչ է սերը», այնպես էլ զվարճալի «Ինչո՞ւ չի մտնում Կոնտակտ», «Ինչո՞ւ է Պուտնը ծովախեցգետին» և «Ինչո՞ւ եմ ես արդքան հիմար աղջիկ» հարցերը:

Աղբյուրը՝ www.searchenginejournal.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ ենք փնտրում ինտերնետում: 2012թ. ամենահաճախ փնտրվող հարցումները
Խաբուսիկ մանրակերտեր (36 ֆոտո)