fbpx

Հայաստանում ֆեյսբուքի իմաստը այդպես էլ չհասկացան

Ամեն անգամ այս թեմայից խուսափում էի, չէի ուզում գրել, կարծում էի օրերից մեկ օր այս ամենը կշտկվի, սակայն տեսնում եմ, որ օր-օրի շտկվելու փոխարեն ավելի է խորանում ու բարդանում: Այո-այո, վերնագիրը ոչ սխալմունք է և ոչ էլ չափազանցություն: Հայաստանում այդպես էլ չհասկացան ֆեյսբուքի և ընդհանրապես սոցիալական ցանցի իմաստը: Չհասկացան որ ֆեյսբուք օգտատերի իր պատին արված գրառումը դա հասարակության լայն շրջանակների համար չէ, այլ ընդամենը սահմանափակվում է ընկերներ (Frends) կոչված շրջանակներում: Իսկ Հայաստանում այդ հասարակ բանը նույնիսկ չհասկացան, կամ ուղղակի չուզեցին հասկանալ: Եթե մարդ գրում է ֆեյսբուքյան իր տարածքում նշանակում է ոչ բոլորի համար է այն և ընդամենը մարդը իր կարծիքն է ասում: Իսկ ամեն մարդ իրավունք ունի ունենալ իր սեփական կարծիքը: Եթե մարդ ուզում է ոչ միայն իր ընկերների համար գրել, այլ ընդհանուր՝ դրա համար այդ նույն ֆեյսբուքը ստեղծել է խմբեր և էջեր ստեղծելու հնարավորություն, որտեղ և գրվում են ավելի լայն շրջանակների համար նախատեսված ստատուսներ, ակնարկներ և այլն:

Իսկ ի՞նչ են անում այսօր մեր լրատվականները: Վերցնում են մարդու ֆեյսբուքյան անձնական պատի գրառումը և սարքում հանրության սեփականությունը, որի հետևանքով բազմաթիվ թյուրիմացություններ և բազմաթիվ անախորժություններ են լինում: Ահա այդպիսի անախորժության մի վառ օրինակ:

Իհարկե ես հասկանում եմ, որ բացառություններ լինում են, լինում են մարդիկ, որոնք հենց գրում են հանրության լայն շրջանակների համար, սակայն իմ խոսքը ամենևին նրանց չէր վերաբերում:

Չեմ ուզում երկար բարակ գրել այս թեմայով, չեմ ուզում առանց այն էլ առօրյա հոգսերից ծանրաբեռնված ձեր ուղեղները մեկ անգամ ևս ծանրաբեռնել: Ուղղակի ուզում եմ ասել. «Եթե մի խոսք, մի բառ ասվել է ոչ հանրության լայն շրջանակների համար, ապա այն հանրայնացնելը հավասարազոր է ուրիշի գաղտնիքը հանրությանը ներկայացնելուն, իսկ դա ինքնին բարոյական չէ»:

Նշեմ նաև, որ գրառումս ոչ մի կոնկրետ կայքի և լրատվականի չէր վերաբերում, սակայն պատահական համընկնումների դեպքում ես ոչ մի պատասխանատվություն չեմ կրում: Խորհեք ինքներդ, թե ինչո՞ւ այդ համընկումը եղավ  :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայաստանում ֆեյսբուքի իմաստը այդպես էլ չհասկացան
ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք 8/10 հավաքել ընդհանուր գիտելիքներին վերաբերող այս ոչ հեշտ թեստում