Համացանցում հայտնվել է անսովոր մի կայք նվիրված «բանաստեղծություններին», ստեղծված Google-ի կողմից՝ որոնողական համակարգում որևէ տեքստ մուտքագրելուց ավտոմատի կողմից առաջարկվող տարբերակներով, գրում է vesti.ru-ն:
«Գուգլաբանաստեղծությունները» ոչ միայն օրիգինալ են, այլ նաև թույլ են տալիս մի փոքր լավ իմանալ մարդկանց:
Մեքենայի բանաստեղծությունը հավաքող բլոգը կոչվում է Google Poetics: Նրա մեջ տեղադրված «բանաստեղծությունները» իրենցից ներկայացնում են հարցման 4 տարբերակ, որը առաջարկում է որոնողական համակարգը, նրանում մի քանի բառ գրելուց: Այդ իսկ պատճառով Google-ի յուրաքանչյուր պոետիկ գլուխգործոց իր մեջ կրում է անաֆորա (բառակրկնություն):
Ստացվում է յուրահատուկ չհանգավորված տեքստ, որը հիշեցնում է ճապոնական տանկան: Ահա կայքի բանաստեղծություններից մեկի թարգմանությունը. « Ես կուզեի իմանալ այդ ինչպես է՝ լինել ազատ / ես կուզեի իմանալ ինչպես լքել քեզ / ես կուզեի իմանալ, որ ես ուզում եմ իմանալ / ես կուզեի իմանալ Նատալի Պորտման»: Բավական լիրիկ և նույնիսկ չզրկված սյուժեյից՝ այդպես չէ՞:
Այս յուրատեսակ բլոգը ստեղծվել է երկու ֆիների՝ Ռայս Օմախեյմոյի և Սամպսպոմ Նուիտյոյի կողմից: «Գուգլի ալգորիթմը առաջարկում է մի քանի տարբերակ անմիջապես մի քանի սիմվոլ գրելուց, փորձելով գուշակել, ի՞նչ է հատկապես փորձում գտնել օգտատերը: Այդ առաջարկների կոմբինացիան կարող է լինել զվարճալի և աբսուրդային, իսկ երբեմն շատ խորիմաստ», – ասում են բլոգի հիմնադիրները:
Որոնողական համակարգի ավտոմատ առաջարկները ստեղծվում են առավել հաճախ օգտագործված հարցումներից, այնպես որ «Գուգլաբանաստեղծությունները» թույլ են տալիս ուսումնասիրել մարդկանց վարքը համացանցում, նրանց նախասիրություններն ու հետաքրքրությունները:
Ահա փորձել եմ ինքս ներմուծել հայերեն բառեր և ստացել այդ «քառյակներից»: Իսկ թե կարողանում է Google-ը հայերեն բանաստեղծություններ գրել, որոշեք ինքներդ: