fbpx

Արամայիս Սահակյան – Սուրճով գուշակություն

Ահա քո սուրճի մրուրը սև
Եվ պարզ նշաններ կյանքիդ մասին
Ինչքան շատ բան ես դու երազել,
Բայց դեռ չես հասել նույնիսկ կեսին։
Կյանքից դու մերթ գոհ ես մնացել,
Մերթ էլ դժգոհ ես եղել իրավ,
Ոմանք կյանքում քեզ չեն հասկացել,
Ոմանց էլ դու չես հասկացել լավ։
Հաճախ քեզ քիչ են գնահատել
Եվ նախանձել են երբեմն քեզ,
Դու սիրել գիտես, նաև ատել,
Բայց ավելի շատ դեռ կսիրես։
Հուսահատվել ես երբեմն շատ,
Վայրկյաններ ապրել հակասական,
Եվ տխրությունն ու ծիծաղն ազատ
Քո ուղեկիցներն են մշտական։
Քիչ բան չես տեսել կյանքում իրավ
Եվ զուր չես ծնվել դու աշխարհում,
Իսկ լավ պահերը, օրերը լավ
Դեռ առջևում են, դեռ առջևում…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արամայիս Սահակյան – Սուրճով գուշակություն
Աֆորիզմներ արհամարհանքի մասին