Մութ ամպեր անձրևներ, գորշ ու մռայլ գույներ… այս ամենը միանշանակ ազդում է մեր տրամադրության և ինքնազգացողության վրա: Չկա առույգություն և լավատեսություն, առօրյան դառնում է տաղտկալի, որը ուղղորդվում է քնկոտությամբ և բազմաթիվ հորանջներով:
Աշնանային դեպրեսիայի առաջացման պատճառը լուսային օրվա կրճատումն է, ամպամած եղանակը և գորշ գույները:
Աշնանային դեպրեսիան ունի նաև գիտական բացատրություն: Արևային ակտիվության փոքրացումը մարդու օրգանիզմում բերում է մելանին հորմոնի առաջացման, որն էլ հենց նպաստում է դեպրեսիոն վիճակի առաջացմանը:
Ինչպես պայքարել աշնանային դեպրեսիայի դեմ
1. Կերեք որքան հնարավոր է շատ թարմ բանջարեղեններ և մրգեր (ոչ պակաս, քան 400գ օրական)
Օրգանիզմ մուտք գործող վիտամինները չեն պաշարվում այլ անմիջապես յուրացվում են օրգանիզմի կողմից, այդ իսկ պատճառով օրգանիզմին հարկավոր է անընդհատ վիտամինային սնուցում:
2. Ըմպեք տարբեր խոտաբույսային թեյեր, հրաժարվեք սուրճից:
3. Հանգիստ և երկարատև քունը ամենալավագույն դեղամիջոցն է դեպրեսիայի դեմ:
4. Օդափոխեք Ձեր սենյակը, դա բավական քանակությամբ թթվածին կապահովի:
5. Գնացեք զբոսնելու, հեծանիվ վարելու, այցելեք ընկերներին, գրքեր կարդացեք, ինչ որ մի զբաղմունք գտեք ձեր համար:
Նաև դեպրեսիայի լավագույն հաղթահարման միջոց է համարվում հաճելի երաժշտությունը: Լսեք որքան հնարավոր է շատ հաճելի երաժշտություն:
Ու թող թեկուզ աշնանային մռայլ եղանակին ձեզ համար միշտ շողա արևը՝ Ձեր ներսի արևը…