Ըստ ծննդյան ամսաթվի նումերոլոգիայի և աստղագուշակության՝ տարվա յուրաքանչյուր օր որոշակի հուշում է պարունակում այդ օրը ծնված մարդու կյանքի առաքելության մասին։ Յուրաքանչյուր ամսաթվին վերագրվում է իր տիեզերական «ստորագրությունը» կամ թվային թրթիռը, որը կարող է հուշել մարդու բարձրագույն ուղու մասին։ Ստորև ներկայացված են տարվա բոլոր ծննդյան օրերը և այն հոգևոր իմաստը, որը, ինչպես գրում է Parade-ը, կապվում է դրանցից յուրաքանչյուրի հետ։
Ինչպես է ձեր ծննդյան օրը կապված ձեր կյանքի առաքելության հետ
Ըստ այս մոտեցման՝ ծննդյան ամսաթիվը կապված է մարդու հոգևոր «քարտեզի» հետ։ Ծննդյան օրվա նումերոլոգիան կարող է հուշել, թե ինչ նպատակ ունի ձեր հոգին, ինչ կրկնվող օրինաչափություններ եք կոչված փոխելու, ում կյանքի վրա կարող եք ազդեցություն ունենալ և ինչ գիտելիք ունեք աշխարհին փոխանցելու։
Թեև ծննդյան օրը կարող է պարզապես պատահական ամսաթիվ թվալ, հոգևոր ուսմունքներում այն հաճախ դիտարկվում է որպես սեփական բարձրագույն առաքելությունը հասկանալու միջոց։
Ծննդյան օրվա նումերոլոգիական թիվը ստանալու համար ամսաթիվը բերում են մեկ թվի կամ վարպետ թվի։ Օրինակ՝ հունվարի 15-ի դեպքում հաշվարկը կլինի՝ 1 + 1 + 5 = 7։ Ըստ նումերոլոգիայի՝ յուրաքանչյուր թիվ ունի իրեն հատուկ հոգևոր էներգիան և նշանակությունը։
Այնուհետև այդ թվի նումերոլոգիական նշանակությունը համադրվում է կենդանակերպի նշանի կամ ծննդյան շրջանի հետ։ Արդյունքում ձևավորվում է յուրահատուկ պատկերացում այն մասին, թե ինչ առաքելությամբ է մարդը եկել աշխարհ և ինչ ներուժ է կոչված իրագործելու։
Գտեք ձեր ծննդյան օրը և տեսեք, թե ըստ այս համակարգի ինչ է այն պատմում ձեր կյանքի նպատակի և ձեզ տրված շնորհների մասին։

Հունվարին ծնվածները
- Հունվարի 1․ ձեր առաքելությունն է կոտրել վախի կրկնվող շղթաները և ընտանիքին ցույց տալ, որ քաջությունը կարելի է սովորել․ այն պարտադիր չէ ժառանգել։
- Հունվարի 2․ դուք կոչված եք խաղաղություն բերել խառնաշփոթ իրավիճակներին և ցույց տալ, որ ներդաշնակությունը սկսվում է առողջ սահմաններից։
- Հունվարի 3․ ձեր ուժը լռեցվածի մասին խոսելն է՝ բարձրաձայնելով այն ճշմարտությունները, որոնք ուրիշներին օգնում են գտնել սեփական ձայնը։
- Հունվարի 4․ ձեր շնորհը հուսալի և արդյունավետ համակարգեր ստեղծելն է՝ այնպիսի հիմքեր, որոնց մարդիկ կարող են վստահել։
- Հունվարի 5․ ձեր օրինակով պետք է ցույց տաք, թե ինչ է ազատությունը, և օգնեք մարդկանց հասկանալ, որ իրական ազատագրումը սկսվում է ինքնաճանաչումից։
- Հունվարի 6․ ձեր առաքելությունն է ներկայությամբ, համբերությամբ ու անվերապահ ընդունմամբ օգնել մարդկանց բուժել իրենց ներքին երեխայի վերքերը։
- Հունվարի 7․ ձեր շնորհը հոգևոր գաղափարները պարզ ու գործնական իմաստության վերածելն է, որպեսզի մարդիկ կարողանան դրանք կիրառել առօրյա կյանքում։
- Հունվարի 8․ դուք կոչված եք ցույց տալու, որ փողն ու կյանքի իմաստը պարտադիր չէ հակասեն միմյանց, և որ բարեկեցությունը կարող է ծառայել ավելի մեծ նպատակի։
- Հունվարի 9․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել գիտակցաբար հրաժարվել այն ամենից, ինչ այլևս իրենց չի համապատասխանում, և արժանապատվորեն ավարտել կյանքի փուլերը։
- Հունվարի 10․ ձեր ճանապարհը անկեղծ առաջնորդությունն է՝ սեփական օրինակով ցույց տալով, թե ինչ է փոխվում, երբ մարդը դադարում է դեր խաղալ։
- Հունվարի 11․ դուք կարող եք մարդկանց օգնել լսել իրենց ներքին ձայնը և ավելի շատ վստահել սեփական ինտուիցիային։
- Հունվարի 12․ ձեր շնորհը զրույցի միջոցով մարդկանց մերձեցնելն է՝ օգնելով միմյանց լսել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց հայացքները տարբեր են։
- Հունվարի 13․ ձեր առաքելությունն է ամոթը վերածել ուժի և ցույց տալ, որ նույնիսկ ամենացավոտ վերքերը կարող են իմաստություն պարունակել։
- Հունվարի 14․ դուք կարող եք վերացական երազանքները դարձնել իրական ծրագրեր՝ օգնելով գաղափարներ ունեցող մարդկանց անցնել գործի։
- Հունվարի 15․ ձեր կոչումն է մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի հանդեպ այն ժամանակ, երբ նրանք մոռացել են, թե ինչի են ընդունակ։
- Հունվարի 16․ ձեր շնորհը անտեսանելին նկատելն ու դրա մասին խոսելն է՝ երբեմն նաև բարձրաձայնելով անհարմար ճշմարտություններ, որոնք փոխում են մարդու ինքնընկալումը։
- Հունվարի 17․ ձեր օրինակով կարող եք ցույց տալ, թե որքան մեծ ուժ է դառնում ինտուիցիան, երբ այն հիմնված է գիտելիքի վրա։
- Հունվարի 18․ ձեր առաքելությունն է մարդկանց համար ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ նրանք կարող են վերականգնվել, և սեփական օրինակով ցույց տալ այդ ճանապարհը։
- Հունվարի 19․ դուք կոչված եք առաջնորդելու սեփական վարքով՝ ապացուցելով, որ սկզբունքներին հավատարիմ մնալ հնարավոր է նաև դժվար իրավիճակներում։
- Հունվարի 20․ ձեր շնորհը հոգևոր իմաստությունը առօրյա կյանքի հետ կապելն է՝ վերացական գաղափարները դարձնելով կիրառելի։
- Հունվարի 21․ ձեր խոսքը կարող է բուժիչ ուժ ունենալ․ ձեր առաքելությունն է բառերի միջոցով օգնել վերականգնել այն, ինչ խաթարվել է։
- Հունվարի 22․ դուք կոչված եք ստեղծելու հաստատություններ, համակարգեր կամ ավանդույթներ, որոնք կարող են օգտակար լինել ոչ միայն այսօր, այլև հաջորդ սերունդներին։
- Հունվարի 23․ ձեր առաքելությունն է մարդկանց հասկացնել, որ ճկունությունը թուլություն չէ, այլ դժվարություններին դիմակայելու կարևոր ուժ։
- Հունվարի 24․ ձեր շնորհը ուրիշների ներուժը նկատելն է՝ երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան նրանք իրենք կկարողանան տեսնել այն։
- Հունվարի 25․ ձեր օրինակով կարող եք մարդկանց սովորեցնել ինքնարժեքի զգացում և ցույց տալ, որ իրական գրավչությունը սկսվում է սեփական արժեքը գիտակցելուց։
- Հունվարի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդել կարեկցանքով՝ ցույց տալով, որ ուժեղ լինելը չի նշանակում կոշտ լինել։
- Հունվարի 27․ դուք հակված եք խորանալ ճշմարտության մեջ և կիսվել բացահայտածով՝ նույնիսկ եթե այն բարդ է կամ ոչ բոլորին հաճելի։
- Հունվարի 28․ ձեր շնորհը անկայուն իրավիճակներում կայունություն ստեղծելն է և ուրիշների համար վստահելի հենարան դառնալը։
- Հունվարի 29․ դուք կարող եք մարդկանց օգնել բացահայտել իրենց հոգևոր շնորհներն ու վերագտնել այն, ինչ ժամանակի ընթացքում մոռացել են։
- Հունվարի 30․ ձեր առաքելությունն է անկեղծորեն արտահայտել ինքներդ ձեզ և դրանով մյուսներին ևս քաջալերել լինել այնպիսին, ինչպիսին իրականում կան։
- Հունվարի 31․ ձեր օրինակով պետք է ցույց տաք, թե որքան կարևոր է ավարտին հասցնել սկսածը և կյանքի փուլերը փակել արժանապատվորեն։
Փետրվարին ծնվածները
- Փետրվարի 1․ ձեր առաքելությունն է նոր սկիզբների ճանապարհ բացել այն մարդկանց համար, ովքեր խրվել են հին սովորությունների ու օրինաչափությունների մեջ։
- Փետրվարի 2․ դուք կոչված եք մարդկանց օգնելու գտնել հավասարակշռություն և ընդունել, որ երբեմն երկու տարբեր ճշմարտություններ կարող են միաժամանակ գոյություն ունենալ։
- Փետրվարի 3․ ձեր շնորհը ուրախություն տարածելն է և հիշեցնելը, որ թեթևությունն ու կյանքի հաճույքը նույնպես կարող են հոգևոր արժեք ունենալ։
- Փետրվարի 4․ ձեր ուժը վստահելի հիմքեր ստեղծելու մեջ է՝ կառուցելով համակարգեր, որոնց մարդիկ կարող են հանգիստ ապավինել։
- Փետրվարի 5․ ձեր սեփական ազատությամբ կարող եք ոգեշնչել ուրիշներին և ցույց տալ, թե ինչ է փոխվում, երբ մարդը դադարում է ամեն քայլի համար թույլտվություն փնտրել։
- Փետրվարի 6․ ձեր առաքելությունը հոգատարությունն է՝ մարդկանց հուզական ու հոգևոր կարիքներին ջերմությամբ ու ուշադրությամբ արձագանքելը։
- Փետրվարի 7․ դուք կոչված եք ուսումնասիրելու, գիտելիք հավաքելու և այն փոխանցելու այնպես, որ մարդիկ ավելի խորությամբ ճանաչեն իրենց։
- Փետրվարի 8․ ձեր շնորհը ցույց տալն է, որ նյութական բարեկեցությունն ու հոգևոր արժեքները պարտադիր չէ հակադրվեն, և որ փողը նույնպես կարող է ծառայել նպատակին։
- Փետրվարի 9․ ձեր առաքելությունն է մարդկանց կողքին լինել այն ժամանակ, երբ նրանք ստիպված են ինչ-որ բան ավարտել, հրաժեշտ տալ կամ անցնել կյանքի դժվար փոփոխությունների միջով։
- Փետրվարի 10․ ձեր ուժը անկեղծ ներկայությունն է՝ ուրիշներին ցույց տալով, թե ինչ է նշանակում լիովին լինել ինքդ քեզ։
- Փետրվարի 11․ դուք կարող եք մարդկանց օգնել բացահայտել իրենց մեջ այն կարողությունները, որոնց գոյության մասին նույնիսկ չէին կասկածում։
- Փետրվարի 12․ ձեր շնորհը բարդը պարզ ու հասկանալի դարձնելն է։
- Փետրվարի 13․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ իրական վերափոխման համար երբեմն պետք է թույլ տալ, որ հինն ավարտվի։
- Փետրվարի 14․ դուք կոչված եք սերը ցույց տալ ոչ միայն խոսքերով, այլև գործով՝ սեփական օրինակով բացահայտելով նվիրվածության իմաստը։
- Փետրվարի 15․ ձեր շնորհը հույս վերադարձնելն է նրանց, ովքեր կորցրել են այն, և մութ շրջաններում լույս դառնալը։
- Փետրվարի 16․ դուք կարող եք նկատել այն, ինչ թաքնված է մակերեսի տակ, և բառերով ձևակերպել այն, ինչ մյուսները միայն զգում են։
- Փետրվարի 17․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ հակադիր թվացող գաղափարները կարող են համատեղ գոյություն ունենալ, և կյանքը միշտ չէ, որ սև ու սպիտակ է։
- Փետրվարի 18․ ձեր շնորհը գեղեցկություն ստեղծելն է և մարդկանց հիշեցնելը, որ գեղագիտությունն էլ կարող է հոգևոր նշանակություն ունենալ։
- Փետրվարի 19․ դուք կոչված եք մարդկանց առջև ավելի լայն հեռանկար բացելու և ցույց տալու, թե ինչ հնարավորություններ են առաջանում, երբ համարձակվում ենք ավելի մեծ մտածել։
- Փետրվարի 20․ ձեր առաքելությունն է զգայունությունը ներկայացնել որպես ուժ՝ ցույց տալով, որ խոր զգալը թուլություն չէ։
- Փետրվարի 21․ դուք կարող եք ճշմարտությունն ասել առանց վիրավորելու՝ ապացուցելով, որ անկեղծությունն ու կարեկցանքը կարող են միասին լինել։
- Փետրվարի 22․ ձեր առաքելությունն է ստեղծել մի բան, որը ձեզնից հետո էլ կշարունակի ծառայել մարդկանց։
- Փետրվարի 23․ դուք կոչված եք ցույց տալու, որ փոփոխություններին հարմարվելը ոչ թե պարտություն է, այլ գոյատևելու ու զարգանալու միջոց։
- Փետրվարի 24․ ձեր շնորհը մարդկանց օգնելն է տարբերակել իսկապես կարևորն անկարևորից և հոգ տանել նրա մասին, ինչն իրական արժեք ունի։
- Փետրվարի 25․ ձեր ներկայությունն ու ներքին հստակությունը կարող են մարդկանց օգնել դեպի իրենց կյանք բերել այն, ինչը համահունչ է իրենց արժեքներին։
- Փետրվարի 26․ ձեր առաքելությունն է ապագայի հնարավորությունները տեսնել և մյուսներին ևս ոգեշնչել շարժվել այդ ուղղությամբ։
- Փետրվարի 27․ դուք կոչված եք փնտրելու ճշմարտությունը, սովորելու և ձեր իմացածով կիսվելու՝ ժամանակի ընթացքում դառնալով վստահելի իմաստության աղբյուր։
- Փետրվարի 28․ ձեր ուժը կայունություն տալն է՝ ուրիշների համար ստեղծելով այն ամուր հիմքը, որի վրա նրանք կարող են կառուցել իրենց կյանքը։
- Փետրվարի 29․ ձեր առաքելությունն է հասկանալ, որ հազվագյուտ շնորհները նաև պատասխանատվություն են ենթադրում, և սովորել ընդունել սեփական բացառիկությունը՝ առանց դրանից մեկուսանալու։
Մարտին ծնվածները
- Մարտի 1․ ձեր առաքելությունն է հիշեցնել, որ նորից սկսելու հնարավորություն միշտ կա, և նախաձեռնել այն փոփոխությունները, որոնց մյուսները գուցե դեռ չեն համարձակվում դիմել։
- Մարտի 2․ դուք կոչված եք հավասարակշռություն ստեղծելու և ցույց տալու, որ հակադրությունները հաճախ ոչ թե բացառում, այլ լրացնում են միմյանց։
- Մարտի 3․ ձեր խոսքն ու ինքնարտահայտումը կարող են մարդկանց ոգևորել, թեթևացնել նրանց վիճակը և ավելի լուսավոր դարձնել օրը։
- Մարտի 4․ ձեր շնորհը մնայուն ու վստահելի հիմքեր ստեղծելն է, որոնք նպաստում են մարդկանց աճին և ապահովության զգացմանը։
- Մարտի 5․ ձեր առաքելությունն է սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել կյանքը, երբ մարդը ազատվում է արհեստական սահմանափակումներից։
- Մարտի 6․ դուք կարող եք բուժիչ ազդեցություն ունենալ պարզապես ձեր ներկայությամբ՝ հոգատարությամբ վերաբերվելով թե՛ ուրիշների, թե՛ ձեր սեփական վերքերին։
- Մարտի 7․ ձեր կոչումն է գիտելիք փոխանցել, որը կարող է փոխել մարդու՝ իր և աշխարհի մասին պատկերացումները։
- Մարտի 8․ ձեր շնորհը մարդկանց օգնելն է հասնել ներքին հստակության և դրա միջոցով ավելի բաց դառնալ բարեկեցության հնարավորությունների հանդեպ։
- Մարտի 9․ ձեր առաքելությունն է սովորեցնել արժանապատվորեն հրաժեշտ տալ ավարտվածին և առանց ավելորդ կառչելու փակել կյանքի փուլերը։
- Մարտի 10․ դուք կոչված եք սեփական իրական «ես»-ով առաջնորդելու և ցույց տալու, որ իսկական լինելը չի պահանջում արդարանալ։
- Մարտի 11․ ձեր ուժը մարդկանց առջև նոր հնարավորություններ բացելն է՝ օգնելով նրանց տեսնել այն, ինչ նախկինում նույնիսկ չէին պատկերացնում։
- Մարտի 12․ ձեր շնորհը բարդ բաները պարզ, հասկանալի լեզվով բացատրելն է։
- Մարտի 13․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ յուրաքանչյուր ավարտ իր մեջ նոր սկզբի հնարավորություն է պարունակում։
- Մարտի 14․ դուք կարող եք կապել միմյանցից հեռու թվացող աշխարհներն ու գաղափարները և գտնել նրանց միջև ընդհանուր եզրեր։
- Մարտի 15․ ձեր շնորհը մարդկանց հույս վերադարձնելն է և իրենց ներքին լույսը հիշեցնելը այն ժամանակ, երբ այն խամրել է։
- Մարտի 16․ դուք հակված եք տեսնել երևույթների խորքը և նկատել այն, ինչ առաջին հայացքից անտեսանելի է մնում։
- Մարտի 17․ ձեր առաքելությունն է ընդունման միջոցով միասնություն ստեղծել և ցույց տալ, որ ամբողջական մարդը կարող է նաև հակասություններ ունենալ։
- Մարտի 18․ ձեր շնորհը գեղեցկության միջոցով բուժիչ միջավայր ստեղծելն է՝ հիշեցնելով, որ գեղագիտությունը նույնպես կարող է սնուցել հոգին։
- Մարտի 19․ դուք կոչված եք վճռականորեն առաջնորդելու և ցույց տալու, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մարդը լիովին նվիրվում է իր ընտրած ուղուն։
- Մարտի 20․ ձեր առաքելությունն է հոգևոր գաղափարները կապել նյութական աշխարհի հետ և անտեսանելին դարձնել շոշափելի ու հասկանալի։
- Մարտի 21․ ձեր ուժը ճշմարտությունն այնպես ասելն է, որ այն չվիրավորի․ դուք կարող եք ապացուցել, որ անկեղծությունը նաև նուրբ է լինում։
- Մարտի 22․ ձեր կոչումն է ստեղծել համակարգեր ու արժեքներ, որոնք կարող են շարունակել ապրել ձեզնից հետո և ծառայել հաջորդ սերունդներին։
- Մարտի 23․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել ճկուն լինել և փոփոխություններին հարմարվելը դիտել որպես զարգացման բնական մաս։
- Մարտի 24․ դուք կարող եք տեսնել ուրիշների ներուժը և օգնել, որ այն աստիճանաբար վերածվի իրական կարողության։
- Մարտի 25․ ձեր օրինակով կարող եք մարդկանց սովորեցնել ինքնարժեք և ցույց տալ, թե ինչ է փոխվում, երբ մարդը գիտակցում է սեփական արժեքը։
- Մարտի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդել՝ միաժամանակ լսելով և՛ սրտին, և՛ բանականությանը, ու ցույց տալ, որ ուժեղ լինելը դաժանություն չի պահանջում։
- Մարտի 27․ դուք կոչված եք ուսումնասիրելու ճշմարտությունը և ձեր բացահայտումներով օգնելու նրանց, ովքեր շփոթված են։
- Մարտի 28․ ձեր շնորհը կայունություն ապահովելն է՝ ուրիշների համար դառնալով այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել։
- Մարտի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել վերագտնել իրենց հոգևոր աղբյուրը և արթնացնել այն, ինչ երկար ժամանակ քնած է եղել նրանց ներսում։
- Մարտի 30․ դուք կոչված եք առանց թաքցնելու արտահայտել ձեր իրական էությունը և դրանով ուրիշներին ևս քաջալերել լինել անկեղծ։
- Մարտի 31․ ձեր օրինակով պետք է ցույց տաք, որ անհատի ուժը կարող է ծառայել ոչ միայն իրեն, այլև ընդհանուր բարօրությանը։
Ապրիլին ծնվածները
- Ապրիլի 1․ ձեր առաքելությունն է նոր մտածողության ճանապարհներ բացել և մարդկանց հիշեցնել, որ նորարարությունը հաճախ սկսվում է ընդունվածը կասկածի տակ դնելուց։
- Ապրիլի 2․ ձեր շնորհը հակադիր տեսակետների միջև ընդհանուր լեզու գտնելն ու մարդկանց մերձեցնելն է։
- Ապրիլի 3․ դուք կարող եք բառերով արտահայտել այն, ինչ շատերը զգում են, բայց դժվարանում են ձևակերպել։
- Ապրիլի 4․ ձեր ուժը նպատակային կառուցելու մեջ է՝ ստեղծելով այնպիսի կառույցներ ու համակարգեր, որոնք համապատասխանում են ձեր արժեքներին և օգտակար են ուրիշներին։
- Ապրիլի 5․ ձեր առաքելությունն է խիզախ փոփոխության օրինակ լինել և ցույց տալ, որ կյանքը փոխելու համար երբեք ուշ չէ։
- Ապրիլի 6․ դուք կոչված եք հոգատարությամբ վերաբերվելու մարդկանց հուզական վերքերին և օգնելու հատկապես նրանց այն հատվածներին, որոնք սովորել են չվստահել։
- Ապրիլի 7․ ձեր շնորհը խորությամբ հասկանալու ձգտումն է և այնպիսի գիտելիք փոխանցելը, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։
- Ապրիլի 8․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել զգալ սեփական ուժը՝ նաև սովորեցնելով ճիշտ օգտագործել նյութական հնարավորություններն ու ռեսուրսները։
- Ապրիլի 9․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել բաց թողնել այն, ինչ այլևս իրենց վերահսկողության տակ չէ, և դրանում տեսնել ոչ թե պարտություն, այլ իմաստություն։
- Ապրիլի 10․ ձեր ճանապարհը ամբողջ էությամբ առաջնորդելն է՝ ցույց տալով, որ խոցելիությունն ու ուժը կարող են կողք կողքի գոյություն ունենալ։
- Ապրիլի 11․ ձեր շնորհը թաքնվածը լուսավորելն է՝ մարդկանց օգնելով տեսնել իրենց ներսում եղած լույսն ու ներուժը։
- Ապրիլի 12․ ձեր առաքելությունն է վերացնել հաղորդակցության պատնեշները և օգնել մարդկանց իսկապես հասկանալ միմյանց։
- Ապրիլի 13․ դուք կոչված եք ցավը վերածելու իմաստության և ցույց տալու, որ նույնիսկ դժվար փորձառությունը կարող է արժեքավոր դաս դառնալ։
- Ապրիլի 14․ ձեր շնորհը երազանքները գործնական քայլերի վերածելն է՝ օգնելով մարդկանց գաղափարից հասնել իրական գործողության։
- Ապրիլի 15․ ձեր առաքելությունն է մարդկանց վերադարձնել հնարավորության զգացումը այն ժամանակ, երբ նրանք այլևս ոչ մի ելք չեն տեսնում։
- Ապրիլի 16․ դուք կարող եք նկատել տողատակերը, նրբերանգներն ու այն մանրուքները, որոնք ուրիշների աչքից հաճախ վրիպում են։
- Ապրիլի 17․ ձեր կոչումն է մարդկանց սովորեցնել ընդունել կյանքի բարդությունն ու հասկանալ, որ հակասությունները երբեմն կարող են խաղաղ գոյակցել։
- Ապրիլի 18․ ձեր շնորհը գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր ստեղծելն է, որտեղ մարդն ավելի հեշտ է հանգստանում ու վերականգնվում։
- Ապրիլի 19․ ձեր առաքելությունն է վճռականորեն ճանապարհ ցույց տալ և սեփական գործողություններով բացատրել, թե ինչ է իսկական նվիրվածությունը։
- Ապրիլի 20․ դուք կարող եք հոգևոր գաղափարները դարձնել պարզ ու կիրառելի՝ կապելով դրանք առօրյա կյանքի հետ։
- Ապրիլի 21․ ձեր ուժը սրտանց հաղորդակցվելն է՝ այնպես խոսելով, որ մարդը բացվի, ոչ թե պաշտպանվի։
- Ապրիլի 22․ ձեր առաքելությունն է ստեղծել երկարատև արժեք ունեցող մի բան, որը կարող է ծառայել նաև հաջորդ սերունդներին։
- Ապրիլի 23․ դուք կոչված եք մարդկանց հիշեցնել, որ փոփոխությունը կյանքի բնական մասն է, իսկ հարմարվելու կարողությունը՝ առաջ գնալու կարևոր պայման։
- Ապրիլի 24․ ձեր շնորհը ուրիշների ներուժը սիրով ու համբերությամբ զարգացնելն է՝ նրանց աճելու համար անհրաժեշտ աջակցություն տալով։
- Ապրիլի 25․ դուք կարող եք մարդկանց օգնել տեսնել սեփական գրավչությունն ու արժեքը՝ երբեմն պարզապես նրանց հայելու պես վերադարձնելով այն, ինչ իրենք իրենց մեջ չեն նկատում։
- Ապրիլի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդել՝ միաժամանակ ուժեղ ու կարեկից մնալով և ցույց տալով, որ այս երկու հատկանիշները չեն հակասում միմյանց։
- Ապրիլի 27․ դուք կոչված եք ուսումնասիրելու ճշմարտությունը և ձեր բացահայտումներով դառնալու վստահելի աղբյուր ուրիշների համար։
- Ապրիլի 28․ ձեր շնորհը մարդկանց կայունություն տալն է և այնպիսի հենարան դառնալը, որի վրա նրանք կարող են վստահ լինել։
- Ապրիլի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց վերադարձնել դեպի իրենց ներաշխարհը և արթնացնել հոգևոր գիտակցությունը։
- Ապրիլի 30․ դուք կոչված եք բաց ու համարձակ արտահայտել ձեր իսկական էությունը՝ դրանով մյուսներին ևս քաջալերելով նույնը անել։
Մայիսին ծնվածները
- Մայիսի 1․ ձեր առաքելությունն է շարժման մեջ դնել այն, ինչ երկար ժամանակ տեղում է կանգնած, և հիշեցնել, որ ամենադժվար քայլը հաճախ հենց առաջինն է։
- Մայիսի 2․ դուք կոչված եք փոխըմբռնման միջոցով ներդաշնակություն ստեղծելու և ցույց տալու, որ համաձայնության ճանապարհը սկսվում է լսելուց։
- Մայիսի 3․ ձեր շնորհը ուրախություն ու ոգեշնչում տարածելն է՝ խոսքով ու ինքնարտահայտմամբ բարձրացնելով մարդկանց տրամադրությունը։
- Մայիսի 4․ ձեր ուժը գործուն ու վստահելի համակարգեր ստեղծելու մեջ է՝ կառուցելով հիմքեր, որոնց վրա կարելի է երկար ժամանակ հենվել։
- Մայիսի 5․ ձեր սեփական ազատությամբ կարող եք ուրիշներին ցույց տալ, թե ինչ է նշանակում ապրել առանց ավելորդ կապանքների։
- Մայիսի 6․ ձեր առաքելությունն է անվերապահ ընդունմամբ բուժել մարդկանց՝ հիշեցնելով, որ նրանք արժեքավոր են հենց այնպիսին, ինչպիսին կան։
- Մայիսի 7․ դուք կոչված եք բարդ և խորհրդավոր գաղափարները դարձնելու պարզ ու կիրառելի։
- Մայիսի 8․ ձեր շնորհը մարդկանց սովորեցնելն է, որ առատությունը միայն բանկային հաշվի մասին չէ․ այն նաև մտածողության ու ներքին վիճակի հարց է։
- Մայիսի 9․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել արժանապատվորեն փակել կյանքի ավարտված փուլերը և չկառչել նրանից, ինչ այլևս սպառել է իրեն։
- Մայիսի 10․ ձեր ուժը անկեղծ առաջնորդությունն է՝ ցույց տալով, որ սեփական իրական «ես»-ը թաքցնելու կարիք չկա։
- Մայիսի 11․ դուք կարող եք մարդկանց մեջ արթնացնել այն ներուժը, որը նրանք դեռ չեն նկատել։
- Մայիսի 12․ ձեր շնորհը բարդը պարզ ու գեղեցիկ ձևով բացատրելն է։
- Մայիսի 13․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ վերափոխման համար երբեմն անհրաժեշտ է հրաժեշտ տալ հնին և տեղ բացել նորի համար։
- Մայիսի 14․ դուք կոչված եք երազանքները կապելու գործնական քայլերի հետ և մարդկանց օգնելու գաղափարից անցնել իրականացման։
- Մայիսի 15․ ձեր շնորհը հույս տալն է հատկապես նրանց, ովքեր հայտնվել են կյանքի մութ շրջանում և այլևս դժվարանում են տեսնել հնարավորությունները։
- Մայիսի 16․ դուք կարող եք տարբերել իրականությունը պատրանքից և նկատել այն ճշմարտությունը, որից ուրիշները երբեմն խուսափում են։
- Մայիսի 17․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել, որ միասնությունը պարտադիր չի նշանակում միանմանություն, և տարբերությունները նույնպես կարող են տեղ ունենալ ամբողջականության մեջ։
- Մայիսի 18․ ձեր շնորհը գեղեցկության միջոցով ազդեցություն գործելն է և հիշեցնելը, որ գեղագիտությունը նույնպես կարող է արժեք ու գաղափար փոխանցել։
- Մայիսի 19․ դուք կոչված եք տեսնելու հնարավորությունները և համոզվածությամբ առաջնորդելու մարդկանց դեպի դրանք։
- Մայիսի 20․ ձեր առաքելությունն է կամուրջ դառնալ տարբեր աշխարհների միջև՝ անտեսանելին դարձնելով ավելի հասկանալի ու շոշափելի։
- Մայիսի 21․ ձեր ուժը բաց ու անկեղծ հաղորդակցությունն է՝ ցույց տալով, որ խոցելի լինելը կարող է հարաբերություններն ավելի խորացնել։
- Մայիսի 22․ ձեր կոչումն է ստեղծել այնպիսի ժառանգություն, որը կարող է ծառայել ոչ միայն ձեզ, այլև հաջորդ սերունդներին։
- Մայիսի 23․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել հարմարվել փոփոխություններին և հասկանալ, որ ճկունությունը զարգացման բնական պայման է։
- Մայիսի 24․ ձեր շնորհը ուրիշների ներուժը զարգացնելն է և նրանց օգնելը հասնել իրենց հնարավորությունների առավելագույնին։
- Մայիսի 25․ ձեր օրինակով կարող եք սովորեցնել ինքնարժեք և ցույց տալ, թե ինչպիսի ուժ է տալիս ներքին հավասարակշռությունը։
- Մայիսի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդել և՛ ուժով, և՛ սրտով՝ հիշեցնելով, որ իշխանությունն ու ազդեցությունը առանց կարեկցանքի լիարժեք չեն։
- Մայիսի 27․ դուք կոչված եք ուսումնասիրելու, սովորելու և գիտելիքով կիսվելու՝ ժամանակի ընթացքում դառնալով վստահելի խորհրդատու։
- Մայիսի 28․ ձեր ուժը հուսալի հենարան լինելն է և ուրիշներին այն կայունությունն ապահովելը, որի կարիքն ունեն։
- Մայիսի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել վերագտնել իրենց հոգևոր կողմն ու նորից զգալ սրբազանի ներկայությունը կյանքում։
- Մայիսի 30․ դուք կոչված եք ապրել ու արտահայտվել անկեղծորեն՝ սեփական օրինակով ուրիշներին ևս ազատություն տալով լինել իրենք իրենց։
- Մայիսի 31․ ձեր ճանապարհը ծառայող առաջնորդությունն է՝ մարդկանց ոչ թե ձեզ ենթարկելը, այլ նրանց սեփական ուժը բացահայտելուն օգնելը։
Հունիսին ծնվածները
- Հունիսի 1․ ձեր առաքելությունն է սկսել այն կարևոր զրույցները, որոնցից մյուսները հաճախ խուսափում են, բայց որոնք կարող են իրական փոփոխություն բերել։
- Հունիսի 2․ դուք կոչված եք խառնաշփոթի մեջ հավասարակշռություն ստեղծելու և հիշեցնելու, որ խաղաղության համար անհրաժեշտ են և՛ լսելու կարողություն, և՛ առողջ սահմաններ։
- Հունիսի 3․ ձեր շնորհը ճշմարտությունն այնպես արտահայտելն է, որ մարդիկ դրա միջոցով ավելի լավ հասկանան իրենք իրենց։
- Հունիսի 4․ ձեր ուժը սկզբունքների վրա կառուցելն է՝ ստեղծելով այնպիսի համակարգեր, որոնք համապատասխանում են ձեր խորքային արժեքներին։
- Հունիսի 5․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ ազատությունը մեկանգամյա ձեռքբերում չէ, այլ շարունակական ընտրություն ու աշխատանք։
- Հունիսի 6․ դուք կարող եք մարդկանց օգնել բուժել այն հուզական վերքերը, որոնք նրանք սովորաբար թաքցնում են մյուսներից։
- Հունիսի 7․ ձեր շնորհը գիտելիքով լույս սփռելն է՝ փոխանցելով այնպիսի գաղափարներ, որոնք փոխում են մարդկանց ընկալումը։
- Հունիսի 8․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել բացվել բարեկեցության հնարավորությունների առաջ և փոխել առատության մասին իրենց պատկերացումները։
- Հունիսի 9․ դուք կոչված եք օգնելու մարդկանց բաց թողնել այն, ինչ արդեն ավարտված է, և հանգիստ անցնել կյանքի հաջորդ փուլ։
- Հունիսի 10․ ձեր ուժը անկեղծ առաջնորդությունն է՝ ցույց տալով, թե որքան է փոխվում կյանքը, երբ մարդը դադարում է ձևանալ։
- Հունիսի 11․ ձեր առաքելությունն է ընդլայնել մարդկանց գիտակցությունը և օգնել նրանց տեսնել ակնհայտի սահմաններից այն կողմ։
- Հունիսի 12․ ձեր շնորհը դժվար ու խճճված գաղափարները պարզ ու մատչելի լեզվով բացատրելն է։
- Հունիսի 13․ դուք կարող եք ցավը վերածել ուժի և մարդկանց ցույց տալ, որ վերքերը երբեմն իրենց մեջ կարևոր դասեր են պահում։
- Հունիսի 14․ ձեր առաքելությունն է երազանքներին իրական ձև տալ՝ մարդկանց օգնելով տեսլականից անցնել կոնկրետ գործողությունների։
- Հունիսի 15․ ձեր շնորհը հույս վերադարձնելն է հատկապես նրանց, ովքեր այն կորցրել են։
- Հունիսի 16․ դուք հակված եք զգալ ու նկատել այն, ինչ թաքնված է մակերեսի տակ, բայց մյուսները դժվարանում են բառերով արտահայտել։
- Հունիսի 17․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ հակադիր թվացող կողմերը կարող են միավորվել, իսկ ամբողջականությունը չի պահանջում վերացնել բոլոր հակասությունները։
- Հունիսի 18․ ձեր շնորհը գեղեցիկ, հանգիստ ու բուժիչ միջավայրեր ստեղծելն է։
- Հունիսի 19․ դուք կոչված եք համոզվածությամբ առաջնորդելու և գործով ցույց տալու, թե ինչ է նշանակում իսկապես նվիրվել ընտրած ուղուն։
- Հունիսի 20․ ձեր առաքելությունն է հոգևորն ու նյութականը կապել միմյանց և վերացականը դարձնել հասկանալի ու կիրառելի։
- Հունիսի 21․ ձեր ուժը սրտանց խոսելն է՝ բառերով մարդկանց մերձեցնելով և երբեմն նաև բուժելով։
- Հունիսի 22․ ձեր կոչումն է ստեղծել երկարատև արժեք ունեցող համակարգեր, որոնք կարող են ծառայել մի քանի սերնդի։
- Հունիսի 23․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել ճկուն լինել և փոփոխություններին արձագանքել ոչ թե վախով, այլ զարգանալու պատրաստակամությամբ։
- Հունիսի 24․ ձեր շնորհը ուրիշների ներուժը խնամքով զարգացնելն ու նրանց լավագույն տարբերակին հասնելուն աջակցելն է։
- Հունիսի 25․ ձեր օրինակով կարող եք ցույց տալ, որ ինքնարժեքի զգացումը բնական գրավչություն է ստեղծում։
- Հունիսի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդել՝ ուժն ու սերը հակադրելու փոխարեն միավորելով դրանք։
- Հունիսի 27․ դուք կոչված եք փնտրելու ճշմարտությունը և այն փոխանցելու մարդկանց, հատկապես երբ նրանք շփոթված են ու ուղղության կարիք ունեն։
- Հունիսի 28․ ձեր ուժը կայունություն ապահովելն է և ուրիշների համար ամուր հենարան դառնալը։
- Հունիսի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել զգալ սեփական հոգևոր ուժը և արթնացնել ներսում երկար ժամանակ քնած կարողությունները։
- Հունիսի 30․ դուք կոչված եք համարձակորեն արտահայտել ձեր ճշմարտությունը և դրանով ուրիշներին ևս ոգեշնչել լինել անկեղծ։
Հուլիսին ծնվածները
- Հուլիսի 1․ ձեր առաքելությունն է նոր սկիզբների ճանապարհ բացել և ցույց տալ, որ ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն միշտ կա։
- Հուլիսի 2․ դուք կարող եք տարբեր հայացքներ ունեցող մարդկանց օգնել հասկանալ միմյանց և գտնել հաշտության ճանապարհը։
- Հուլիսի 3․ ձեր շնորհը ստեղծագործաբար արտահայտվելն է՝ կարևոր մտքերն ու զգացմունքները գեղեցիկ ձևով փոխանցելով։
- Հուլիսի 4․ ձեր ուժը ամուր ու հուսալի հիմքեր կառուցելն է, որոնց մարդիկ կարող են վստահել։
- Հուլիսի 5․ ձեր առաքելությունն է գիտակցված ազատության օրինակ լինել և հիշեցնել, որ իրական ազատությունը սկսվում է ինքնաճանաչումից։
- Հուլիսի 6․ դուք կոչված եք հոգատարությամբ վերաբերվելու մարդկանց ամենանուրբ ու խոցելի վերքերին։
- Հուլիսի 7․ ձեր շնորհը ճշմարտությունը ուսումնասիրելն ու բացահայտած գիտելիքով ուրիշների ընկալումը փոխելն է։
- Հուլիսի 8․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել փոխել բարեկեցության մասին մտածելակերպը և ավելի բաց լինել առատության հնարավորությունների հանդեպ։
- Հուլիսի 9․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել առանց ավելորդ ցավի ու կառչելու ավարտել սպառված փուլերը։
- Հուլիսի 10․ ձեր ուժը անկեղծ ներկայությունն է՝ մարդկանց ցույց տալով, թե ինչ է նշանակում լինել ամբողջությամբ ինքդ քեզ և դրա համար չարդարանալ։
- Հուլիսի 11․ ձեր առաքելությունն է մարդկանց մեջ նկատել ու արթնացնել այն ներուժը, որի մասին նրանք գուցե դեռ չեն գիտակցում։
- Հուլիսի 12․ ձեր շնորհը խճճվածը պարզեցնելն է և շփոթության փոխարեն հստակություն ստեղծելը։
- Հուլիսի 13․ դուք կոչված եք ցավը ուժի վերածելու և ցույց տալու, որ նույնիսկ տառապանքից հնարավոր է իմաստ ու փորձ քաղել։
- Հուլիսի 14․ ձեր առաքելությունն է գաղափարները կապել գործի հետ՝ երազող մարդկանց օգնելով իրական արդյունք ստեղծել։
- Հուլիսի 15․ ձեր շնորհը հույս վերադարձնելն է այն մարդկանց, ովքեր ժամանակավորապես կորցրել են հավատը հնարավորությունների հանդեպ։
- Հուլիսի 16․ դուք կարող եք նկատել մակերեսի տակ թաքնված ճշմարտությունները և հասկանալ այն, ինչ բառերով դեռ չի ասվել։
- Հուլիսի 17․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել ընդունել կյանքի բարդությունն ու սեփական հակասական կողմերը։
- Հուլիսի 18․ ձեր շնորհը գեղեցկության միջոցով հոգևոր ու հուզական սնունդ տալն է։
- Հուլիսի 19․ դուք կոչված եք վճռականորեն առաջնորդելու և սեփական վարքով ցույց տալու, թե ինչ է համոզված գործողությունը։
- Հուլիսի 20․ ձեր առաքելությունն է հոգևոր գաղափարները բերել առօրյա կյանք և դարձնել դրանք գործնական ու կիրառելի։
- Հուլիսի 21․ ձեր ուժը բաց ու անկեղծ հաղորդակցությունն է՝ ցույց տալով, որ խոցելիությունը կարող է բացել մարդկանց սրտերը։
- Հուլիսի 22․ ձեր կոչումն է ստեղծել ժառանգություն՝ կառուցելով մի բան, որը ձեզնից հետո էլ երկար ժամանակ օգտակար կլինի։
- Հուլիսի 23․ դուք կարող եք մարդկանց օգնել չվախենալ փոփոխություններից և տեսնել, որ հարմարվելը նաև աճելու միջոց է։
- Հուլիսի 24․ ձեր շնորհը ուրիշների ներուժը զարգացնելն ու այն իրական կարողության վերածելուն աջակցելն է։
- Հուլիսի 25․ ձեր օրինակով կարող եք մարդկանց սովորեցնել ինքնարժեք և ներքին հավասարակշռություն։
- Հուլիսի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդել և՛ ուժով, և՛ կարեկցանքով՝ ցույց տալով, որ իսկական ուժն առանց սրտի լիարժեք չէ։
- Հուլիսի 27․ դուք կոչված եք խորությամբ ուսումնասիրելու և ձեր բացահայտումներով վստահելի աղբյուր դառնալու ուրիշների համար։
- Հուլիսի 28․ ձեր ուժը կայունություն ստեղծելն է՝ մարդկանց համար դառնալով այն հիմքը, որի վրա կարելի է վստահ կառուցել։
- Հուլիսի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց վերադարձնել հոգևոր արժեքների հանդեպ զգացողությունը և հիշեցնել սրբազանի մասին։
- Հուլիսի 30․ դուք կարող եք սեփական անկեղծությամբ ուրիշներին ևս քաջալերել ապրել առանց իրենց իրական էությունը թաքցնելու։
- Հուլիսի 31․ ձեր ճանապարհը ծառայող առաջնորդությունն է՝ օգնելով մարդկանց ոչ թե կախված դառնալ ձեզանից, այլ բացահայտել սեփական ուժը։
Օգոստոսին ծնվածները
- Օգոստոսի 1․ ձեր առաքելությունն է սկսել կարևոր գործերը և շարժման մեջ դնել այն իրավիճակները, որոնք երկար ժամանակ կանգ են առել։
- Օգոստոսի 2․ դուք կարող եք մարդկանց օգնել լսել միմյանց և փոխըմբռնման միջոցով հասնել համաձայնության։
- Օգոստոսի 3․ ձեր շնորհը գեղեցկությունն ու ճշմարտությունը այնպես արտահայտելն է, որ դրանք ոգեշնչեն ու բարձրացնեն մարդկանց։
- Օգոստոսի 4․ ձեր ուժը ոչ միայն արդյունավետ, այլև արժեքներով ու իմաստով լցված համակարգեր ստեղծելն է։
- Օգոստոսի 5․ ձեր առաքելությունն է սեփական օրինակով ցույց տալ, թե ինչ է իրական ազատությունը։
- Օգոստոսի 6․ դուք կոչված եք մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան, և դրանով օգնել նրանց վերականգնել սեփական արժեքի զգացումը։
- Օգոստոսի 7․ ձեր շնորհը գիտելիք փոխանցելն է, որը կարող է զգալիորեն փոխել մարդկանց մտածելակերպն ու աշխարհընկալումը։
- Օգոստոսի 8․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ բարեկեցությունը հաճախ սկսվում է ներքին ներդաշնակությունից և սեփական արժեքների հետ համահունչ ապրելուց։
- Օգոստոսի 9․ դուք կարող եք մարդկանց օգնել արժանապատվորեն ավարտել սպառված փուլերն ու առանց ավելորդ կառչելու առաջ շարժվել։
- Օգոստոսի 10․ ձեր ուժը ճշմարտացի առաջնորդությունն է՝ սեփական օրինակով ցույց տալով, որ անկեղծությունը կարող է լինել ազդեցության հիմնական աղբյուրը։
- Օգոստոսի 11․ ձեր առաքելությունն է մարդկանց մեջ նկատել և արթնացնել այն կարողությունները, որոնք դեռ լիովին չեն բացահայտվել։
- Օգոստոսի 12․ ձեր շնորհը բարդ գաղափարները պարզ ու հասկանալի դարձնելն է։
- Օգոստոսի 13․ դուք կոչված եք սեփական և ուրիշների վերքերից իմաստություն քաղելու և ցույց տալու, որ ցավոտ փորձը նույնպես կարող է իմաստ ունենալ։
- Օգոստոսի 14․ ձեր առաքելությունն է տեսլականը կապել գործողության հետ և երազանքներին իրական ձև տալ։
- Օգոստոսի 15․ ձեր շնորհը մարդկանց հավատ վերադարձնելն է և իրենց ներսի լույսը հիշեցնելը։
- Օգոստոսի 16․ դուք հակված եք արտաքին պատկերի հետևում տեսնել իրականությունը և նկատել այն, ինչ ուրիշներն առաջին հայացքից չեն տեսնում։
- Օգոստոսի 17․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել ընդունել իրենց բոլոր կողմերը և հասկանալ, որ ամբողջականությունը չի պահանջում ներքին հակասությունների բացակայություն։
- Օգոստոսի 18․ ձեր շնորհը գեղեցկություն ստեղծելն է, որը կարող է հանգստացնել, ոգեշնչել և նույնիսկ բուժիչ ազդեցություն ունենալ։
- Օգոստոսի 19․ դուք կոչված եք հստակ ուղղություն ցույց տալու և նպատակին հավատարիմ գործելու օրինակ լինելու։
- Օգոստոսի 20․ ձեր առաքելությունն է հոգևոր աշխարհն ու նյութական իրականությունը միմյանց կապել և անտեսանելին դարձնել հասկանալի։
- Օգոստոսի 21․ ձեր ուժը սրտանց խոսելն է՝ ճշմարտությունն ու բարությունը միաժամանակ պահպանելով։
- Օգոստոսի 22․ ձեր կոչումն է ստեղծել այնպիսի ժառանգություն, որը կարող է օգտակար լինել նաև ապագա սերունդներին։
- Օգոստոսի 23․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել փոփոխություններին ավելի ճկուն արձագանքել և դա դիտել որպես զարգացման կարևոր կարողություն։
- Օգոստոսի 24․ ձեր շնորհը ուրիշների ներուժը նկատելն ու դրա բացահայտմանը աջակցելն է։
- Օգոստոսի 25․ ձեր օրինակով կարող եք ցույց տալ, թե ինչ ուժ է տալիս սեփական արժեքի գիտակցումն ու ներքին հավասարակշռությունը։
- Օգոստոսի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդության մեջ միավորել ուժն ու կարեկցանքը։
- Օգոստոսի 27․ դուք կոչված եք ուսումնասիրելու, իմաստություն կուտակելու և ժամանակի ընթացքում վստահելի ուղեցույց դառնալու։
- Օգոստոսի 28․ ձեր ուժը կայուն ու վստահելի հենարան լինելն է նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։
- Օգոստոսի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց արթնացնել հոգևոր արժեքների հանդեպ և հիշեցնել այն մասին, ինչը նրանց համար սրբազան է։
- Օգոստոսի 30․ դուք կոչված եք համարձակորեն լինել ինքներդ ձեզ և դրանով ուրիշներին ևս ազատություն տալ նույնն անելու։
- Օգոստոսի 31․ ձեր ճանապարհը ուրիշներին բարձրացնող առաջնորդությունն է՝ ցույց տալով, որ առաջնորդել նշանակում է նաև ծառայել։
Սեպտեմբերին ծնվածները
- Սեպտեմբերի 1․ ձեր առաքելությունն է սկսել կարևոր փոփոխությունները և առաջին քայլն անել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը վաղուց հասունացել է։
- Սեպտեմբերի 2․ դուք կոչված եք բաժանված մարդկանց միջև կամուրջներ կառուցելու և հաշտության ճանապարհ գտնելուն օգնելու։
- Սեպտեմբերի 3․ ձեր շնորհը ճշմարտությունը ստեղծագործաբար արտահայտելն է՝ այնպես, որ այն հասնի մարդկանց սրտին։
- Սեպտեմբերի 4․ ձեր ուժը արժեքների վրա հիմնված ամուր ու նպատակային հիմքեր ստեղծելն է։
- Սեպտեմբերի 5․ ձեր առաքելությունն է խիզախ ազատության օրինակ լինել և մարդկանց ցույց տալ, թե ինչպես կարելի է ազատվել սեփական սահմանափակումներից։
- Սեպտեմբերի 6․ դուք կոչված եք հոգատարությամբ վերաբերվելու մարդկանց վիրավորված ու կոտրված հատվածներին և օգնելու նրանց վերականգնվել։
- Սեպտեմբերի 7․ ձեր շնորհը գիտելիքի միջոցով մարդկանց աշխարհընկալումը փոխելն ու նոր լույս սփռելն է ծանոթ երևույթների վրա։
- Սեպտեմբերի 8․ ձեր առաքելությունն է սովորեցնել բարեկեցության մտածելակերպ և ցույց տալ, որ առատության զգացումը կարող է նաև ներքին ձեռքբերում լինել։
- Սեպտեմբերի 9․ դուք կարող եք մարդկանց օգնել գիտակցաբար փակել ավարտված փուլերը և հանգիստ հրաժեշտ տալ անցածին։
- Սեպտեմբերի 10․ ձեր ուժը իսկական առաջնորդությունն է՝ սեփական օրինակով ցույց տալով, որ ինքներդ ձեզ լինելը մեծ առավելություն է։
- Սեպտեմբերի 11․ ձեր առաքելությունն է մարդկանց մեջ նկատել ու արթնացնել թաքնված ներուժը։
- Սեպտեմբերի 12․ ձեր շնորհը շփոթությունն ու բարդությունը հստակ ու պարզ պատկերի վերածելն է։
- Սեպտեմբերի 13․ դուք կոչված եք ցույց տալու, որ իրական վերափոխումը հաճախ սկսվում է հնից գիտակցաբար հրաժարվելուց։
- Սեպտեմբերի 14․ ձեր առաքելությունն է երազանքները բերել իրական հողի վրա և գաղափարներ ունեցող մարդկանց օգնել անցնել գործողության։
- Սեպտեմբերի 15․ ձեր շնորհը հույս վերադարձնելն է այնտեղ, որտեղ մարդիկ այլևս լույս չեն տեսնում։
- Սեպտեմբերի 16․ դուք կարող եք տարբերել իրականությունը պատրանքից և նկատել այն ճշմարտությունը, որից ուրիշները երբեմն փորձում են խուսափել։
- Սեպտեմբերի 17․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել ընդունել հակասությունները և հասկանալ, որ դրանք նույնպես ամբողջականության մաս են։
- Սեպտեմբերի 18․ ձեր շնորհը գեղեցկության միջոցով ազդեցություն թողնելն է և ցույց տալը, որ գեղագիտությունը նույնպես կարող է գաղափար ու արժեք փոխանցել։
- Սեպտեմբերի 19․ դուք կոչված եք ապագայի հնարավորությունները տեսնելու և մարդկանց համարձակորեն դեպի դրանք առաջնորդելու։
- Սեպտեմբերի 20․ ձեր առաքելությունն է հոգևորն ու նյութականը միմյանց կապել և անտեսանելին ավելի շոշափելի դարձնել։
- Սեպտեմբերի 21․ ձեր ուժը բաց ու անկեղծ հաղորդակցությունն է, որը կարող է բուժել հարաբերություններն ու վերականգնել վստահությունը։
- Սեպտեմբերի 22․ ձեր կոչումն է ստեղծել երկարատև ժառանգություն և արժեք, որի ազդեցությունը կարող է հասնել հաջորդ սերունդներին։
- Սեպտեմբերի 23․ դուք կարող եք մարդկանց ցույց տալ, որ փոփոխություններին հարմարվելը զարգացման համար անհրաժեշտ հմտություն է։
- Սեպտեմբերի 24․ ձեր շնորհը ուրիշների աճին աջակցելն ու նրանց սեփական հնարավորություններին հասնելուն օգնելն է։
- Սեպտեմբերի 25․ ձեր օրինակով կարող եք մարդկանց սովորեցնել ինքնարժեք և ցույց տալ ներքին հավասարակշռության ուժը։
- Սեպտեմբերի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդության մեջ միավորել սրտի ջերմությունն ու ուժը։
- Սեպտեմբերի 27․ դուք կոչված եք փնտրելու իմաստություն, կուտակելու գիտելիք և այն փոխանցելու որպես վստահելի աղբյուր։
- Սեպտեմբերի 28․ ձեր ուժը կայունություն տալն է՝ դառնալով այն հենարանը, որի վրա ուրիշները կարող են վստահել։
- Սեպտեմբերի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել վերագտնել իրենց հոգևոր կողմը և հիշել այն, ինչը կյանքում սրբազան է։
- Սեպտեմբերի 30․ դուք կոչված եք համարձակորեն արտահայտել ձեր իրական էությունը և հենց դրանով ուրիշներին ևս քաջալերել լինել իրենք իրենց։
Հոկտեմբերին ծնվածները
- Հոկտեմբերի 1․ ձեր առաքելությունն է նոր սկիզբների ճանապարհ բացել և մարդկանց հիշեցնել, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։
- Հոկտեմբերի 2․ դուք կոչված եք փոխըմբռնման միջոցով խաղաղություն ստեղծելու և ցույց տալու, որ իսկապես լսելը կարող է վերացնել բաժանումները։
- Հոկտեմբերի 3․ ձեր շնորհը սրտանց խոսելն է՝ բառերով մարդկանց հոգուն հասնելով։
- Հոկտեմբերի 4․ ձեր ուժը վստահելի ու ամուր կառույցներ ստեղծելն է, որոնց մարդիկ կարող են ապավինել։
- Հոկտեմբերի 5․ ձեր առաքելությունն է մարդկանց ցույց տալ, որ ազատությունը նույնպես սովորելու և ամեն օր ընտրելու գործընթաց է։
- Հոկտեմբերի 6․ դուք կոչված եք հոգատարությամբ վերաբերվելու այն հուզական վերքերին, որոնք մարդիկ սովորաբար թաքցնում են։
- Հոկտեմբերի 7․ ձեր շնորհը գիտելիք ուսումնասիրելն ու փոխանցելն է այնպես, որ այն մարդկանց մեջ փոփոխություն առաջացնի։
- Հոկտեմբերի 8․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել փոխել առատության մասին մտածելակերպը և բարեկեցությունը տեսնել նաև որպես ներքին վիճակ։
- Հոկտեմբերի 9․ դուք կարող եք մարդկանց օգնել արժանապատվորեն հրաժեշտ տալ ավարտվածին և գիտակցաբար անցնել առաջ։
- Հոկտեմբերի 10․ ձեր ուժը անկեղծ առաջնորդությունն է՝ ցույց տալով, որ սեփական ամբողջական «ես»-ը չթաքցնելը ուժ է։
- Հոկտեմբերի 11․ ձեր առաքելությունն է մարդկանց մեջ արթնացնել թաքնված կարողությունները և օգնել նրանց ավելի լավ ճանաչել սեփական ուժը։
- Հոկտեմբերի 12․ ձեր շնորհը լեզվի միջոցով բարդը պարզ, հստակ ու գեղեցիկ ներկայացնելն է։
- Հոկտեմբերի 13․ դուք կոչված եք ցավը վերածելու կյանքի իմաստի ու նպատակի և ցույց տալու, որ դժվար փորձառությունն էլ կարող է արժեք ունենալ։
- Հոկտեմբերի 14․ ձեր առաքելությունն է գաղափարներին իրական ձև տալ՝ կամուրջ ստեղծելով երազանքի ու իրականության միջև։
- Հոկտեմբերի 15․ ձեր շնորհը հավատ վերադարձնելն է նրանց, ովքեր հայտնվել են կյանքի մութ փուլում։
- Հոկտեմբերի 16․ դուք կարող եք տեսնել արտաքին պատկերի խորքում թաքնված իրականությունը։
- Հոկտեմբերի 17․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել չվախենալ կյանքի ու սեփական բնույթի բարդությունից և ընդունել բոլոր կողմերը։
- Հոկտեմբերի 18․ ձեր շնորհը գեղեցկության միջոցով բուժիչ ազդեցություն ստեղծելն է։
- Հոկտեմբերի 19․ դուք կոչված եք համոզվածությամբ առաջնորդելու և գործով ցույց տալու նվիրվածության ուժը։
- Հոկտեմբերի 20․ ձեր առաքելությունն է հոգևոր գաղափարները դարձնել պարզ, երկրային ու գործնական։
- Հոկտեմբերի 21․ ձեր ուժը անկեղծ, բայց նրբանկատ հաղորդակցությունն է։
- Հոկտեմբերի 22․ ձեր կոչումն է կառուցել մի բան, որը երկար կապրի և կարող է օգտակար լինել հաջորդ սերունդներին։
- Հոկտեմբերի 23․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել փոփոխություններին ավելի ճկուն արձագանքել և հասկանալ, որ երբեմն հենց դրանից է կախված առաջ գնալը։
- Հոկտեմբերի 24․ ձեր շնորհը ուրիշների ներուժը զարգացնելն ու այն ծաղկելուն օգնելն է։
- Հոկտեմբերի 25․ ձեր օրինակով կարող եք մարդկանց ցույց տալ սեփական արժեքը գիտակցող ու ներքին հավասարակշռություն ունեցող մարդու ուժը։
- Հոկտեմբերի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդության մեջ միավորել ազդեցությունն ու կարեկցանքը։
- Հոկտեմբերի 27․ դուք կոչված եք ճշմարտությունը ուսումնասիրելու և ձեր գիտելիքով ուրիշների համար վստահելի ուղեցույց դառնալու։
- Հոկտեմբերի 28․ ձեր ուժը կայուն ներկայությունն է՝ ուրիշների համար ամուր հենարան դառնալը։
- Հոկտեմբերի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել արթնացնել իրենց հոգևոր գիտակցությունն ու նորից զգալ սրբազանի ներկայությունը։
- Հոկտեմբերի 30․ դուք կոչված եք առանց վախի արտահայտել ձեր իսկական էությունը և դրանով ուրիշներին ևս քաջալերել նույնը անել։
- Հոկտեմբերի 31․ ձեր ճանապարհը մարդկանց դեպի իրենց սեփական ուժը տանելն է՝ ցույց տալով, որ առաջնորդությունը նախևառաջ ծառայություն է։
Նոյեմբերին ծնվածները
- Նոյեմբերի 1․ ձեր առաքելությունն է սկսել այն կարևոր փոփոխություններն ու շարժումները, որոնց կարիքն ունի շրջապատը։
- Նոյեմբերի 2․ դուք կոչված եք մարդկանց միջև փոխըմբռնում ստեղծելու և օգնելու հաղթահարել բաժանումները։
- Նոյեմբերի 3․ ձեր շնորհը կարևոր ճշմարտությունները հստակ ու ոգեշնչող ձևով արտահայտելն է։
- Նոյեմբերի 4․ ձեր ուժը արժեքների վրա հիմնված և իմաստով լցված կառույցներ ստեղծելն է։
- Նոյեմբերի 5․ ձեր առաքելությունն է ազատության օրինակ լինել և մարդկանց օգնել դուրս գալ այն սահմանափակումներից, որոնք այլևս իրենց չեն ծառայում։
- Նոյեմբերի 6․ դուք կարող եք ընդունման միջոցով բուժիչ ազդեցություն ունենալ՝ մարդկանց հիշեցնելով իրենց բնածին արժեքի մասին։
- Նոյեմբերի 7․ ձեր շնորհը այնպիսի գիտելիք ու իմաստություն փոխանցելն է, որը կարող է փոխել մարդկանց աշխարհընկալումը։
- Նոյեմբերի 8․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել առատության մտածելակերպ և ցույց տալ, որ բարեկեցությունը կապված է նաև ներքին ներդաշնակության հետ։
- Նոյեմբերի 9․ դուք կարող եք մարդկանց օգնել գիտակցաբար ավարտել կյանքի փուլերն ու առանց ավելորդ կառչելու բաց թողնել անցածը։
- Նոյեմբերի 10․ ձեր ուժը անկեղծ ներկայությունն է՝ առաջնորդելով առանց սեփական իրական էությունը թաքցնելու։
- Նոյեմբերի 11․ ձեր առաքելությունն է մարդկանց մեջ նկատել ու լուսավորել այն ներուժը, որը նրանք դեռ լիովին չեն տեսնում։
- Նոյեմբերի 12․ ձեր շնորհը բարդը պարզ ու հասկանալի լեզվով ներկայացնելն է։
- Նոյեմբերի 13․ դուք կոչված եք տառապանքից իմաստություն քաղելու և ուրիշներին ցույց տալու, որ ցավը նույնպես կարող է ինչ-որ բան սովորեցնել։
- Նոյեմբերի 14․ ձեր առաքելությունն է տեսլականը կապել գործողության հետ և գաղափարներ ունեցող մարդկանց օգնել իրական արդյունք ստեղծել։
- Նոյեմբերի 15․ ձեր շնորհը հույս վերադարձնելն է նրանց, ովքեր այլևս դժվարանում են հավատալ լավի հնարավորությանը։
- Նոյեմբերի 16․ դուք կարող եք տեսնել այն ճշմարտությունը, որը ուրիշների աչքից վրիպում է։
- Նոյեմբերի 17․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ հակադիր երևույթները կարող են գոյակցել, իսկ ամբողջականությունը երբեմն հենց դրանց համադրությունն է։
- Նոյեմբերի 18․ ձեր շնորհը գեղեցկություն ստեղծելն է և հիշեցնելը, որ գեղագիտությունն էլ կարող է հոգևոր արժեք ունենալ։
- Նոյեմբերի 19․ դուք կոչված եք վճռականորեն առաջնորդելու և ցույց տալու, թե ինչ է համոզվածությունը գործի մեջ։
- Նոյեմբերի 20․ ձեր առաքելությունն է անտեսանելի աշխարհը կապել տեսանելիի հետ և հոգևոր գաղափարներին շոշափելի ձև տալ։
- Նոյեմբերի 21․ ձեր ուժը բաց ու անկեղծ հաղորդակցությունն է՝ ցույց տալով, որ խոցելիությունը կարող է մարդկանց ավելի մոտեցնել։
- Նոյեմբերի 22․ ձեր կոչումն է երկարատև ժառանգություն ստեղծել՝ կառուցելով այնպիսի համակարգեր, որոնք տարիներ շարունակ օգտակար կլինեն։
- Նոյեմբերի 23․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել փոփոխվել, հարմարվել և դա ընկալել որպես զարգացման անհրաժեշտ մաս։
- Նոյեմբերի 24․ ձեր շնորհը ուրիշների աճին աջակցելն ու նրանց ամբողջ ներուժը բացահայտելուն օգնելն է։
- Նոյեմբերի 25․ ձեր օրինակով կարող եք մարդկանց սովորեցնել ինքնարժեք և ցույց տալ, թե ինչ ուժ է տալիս ներքին կենտրոնացվածությունը։
- Նոյեմբերի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդության մեջ ներդաշնակորեն միավորել ուժն ու սրտի ջերմությունը։
- Նոյեմբերի 27․ դուք կոչված եք իմաստություն փնտրելու, այն կուտակելու և ուրիշների հետ կիսվելու՝ դառնալով վստահելի աղբյուր։
- Նոյեմբերի 28․ ձեր ուժը կայունություն ապահովելն է և ուրիշների համար վստահելի հիմք դառնալը։
- Նոյեմբերի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել արթնացնել իրենց հոգևոր գիտակցությունը և հիշել այն, ինչը կյանքում սրբազան է։
- Նոյեմբերի 30․ դուք կոչված եք համարձակորեն լինել ինքներդ ձեզ՝ սեփական օրինակով նույն ազատությունը տալով նաև ուրիշներին։
Դեկտեմբերին ծնվածները
- Դեկտեմբերի 1․ ձեր առաքելությունն է նոր ճանապարհներ բացել և շարժման մեջ դնել այն, ինչ երկար ժամանակ անշարժ է մնացել։
- Դեկտեմբերի 2․ դուք կոչված եք ներդաշնակություն ստեղծելու և ցույց տալու, որ խաղաղության համար անհրաժեշտ են և՛ լսելու կարողություն, և՛ հստակություն։
- Դեկտեմբերի 3․ ձեր շնորհը անկեղծորեն արտահայտվելն է՝ այնպես, որ ձեր խոսքը ոգեշնչի մարդկանց։
- Դեկտեմբերի 4․ ձեր ուժը ամուր հիմքեր կառուցելն է, որոնք կարող են երկար ժամանակ աջակցել մարդկանց ու նրանց ծրագրերին։
- Դեկտեմբերի 5․ ձեր առաքելությունն է գիտակցված ազատության օրինակ լինել և հիշեցնել, որ ազատությունը մշտական ընտրություն ու աշխատանք է։
- Դեկտեմբերի 6․ դուք կարող եք պարզապես ձեր ներկայությամբ բուժիչ ազդեցություն ունենալ՝ հոգատարությամբ մոտենալով մարդկանց հուզական ու հոգևոր վերքերին։
- Դեկտեմբերի 7․ ձեր շնորհը ուսուցանելն ու այնպիսի գիտելիք փոխանցելն է, որը կարող է փոխել մարդու մտածողությունը։
- Դեկտեմբերի 8․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել բացահայտել բարեկեցության իրենց ներուժն ու փոխել առատության հանդեպ վերաբերմունքը։
- Դեկտեմբերի 9․ դուք կոչված եք օգնելու մարդկանց արժանապատվորեն ավարտել կյանքի փուլերը և հանգիստ առաջ շարժվել։
- Դեկտեմբերի 10․ ձեր ուժը անկեղծ առաջնորդությունն է՝ ցույց տալով, որ ինքներդ ձեզ լինելը թուլություն չէ, այլ ուժ։
- Դեկտեմբերի 11․ ձեր առաքելությունն է մարդկանց մեջ արթնացնել թաքնված շնորհներն ու օգնել նրանց տեսնել իրենց հոգևոր ներուժը։
- Դեկտեմբերի 12․ ձեր շնորհը հստակությունն է՝ բարդ գաղափարները պարզ ու հասկանալի դարձնելու կարողությունը։
- Դեկտեմբերի 13․ դուք կոչված եք վերքերը վերածելու իմաստության և ցույց տալու, որ նույնիսկ տառապանքը կարող է կարևոր դաս տալ։
- Դեկտեմբերի 14․ ձեր առաքելությունն է երազանքները բերել իրական հողի վրա և տեսլական ունեցող մարդկանց օգնել անցնել գործի։
- Դեկտեմբերի 15․ ձեր շնորհը մարդկանց լույս վերադարձնելն է և հիշեցնելը, որ այդ լույսն արդեն իսկ կա իրենց ներսում։
- Դեկտեմբերի 16․ դուք կարող եք տեսնել այն ճշմարտությունը, որն ուրիշները երբեմն վախենում են ընդունել։
- Դեկտեմբերի 17․ ձեր առաքելությունն է մարդկանց սովորեցնել ընդունել սեփական բոլոր կողմերը և հասկանալ, որ ամբողջականությունը կարող է ներառել նաև հակասություններ։
- Դեկտեմբերի 18․ ձեր շնորհը գեղեցկություն ստեղծելն է, որը հանգստացնում, ոգեշնչում և բուժում է հոգին։
- Դեկտեմբերի 19․ դուք կոչված եք ապագայի տեսլական ունենալու և համոզվածությամբ մարդկանց առաջ տանելու։
- Դեկտեմբերի 20․ ձեր առաքելությունն է հոգևոր գաղափարները դարձնել հասկանալի, երկրային ու կիրառելի։
- Դեկտեմբերի 21․ ձեր ուժը սրտանց հաղորդակցվելն է՝ խոսքի միջոցով մարդկանց աջակցելով ու բուժելով։
- Դեկտեմբերի 22․ ձեր կոչումն է ստեղծել այնպիսի ժառանգություն, որը կարող է ծառայել նաև ապագա սերունդներին։
- Դեկտեմբերի 23․ դուք կարող եք մարդկանց սովորեցնել ճկունություն և ցույց տալ, որ փոփոխություններին հարմարվելը զարգացման կարևոր ուժ է։
- Դեկտեմբերի 24․ ձեր շնորհը մարդկանց ներուժը նկատելն ու նրանց լիարժեք աճին աջակցելն է։
- Դեկտեմբերի 25․ ձեր օրինակով կարող եք սովորեցնել ինքնարժեք և ցույց տալ, թե ինչ է տալիս ներքին հավասարակշռությունն ու սեփական արժեքի գիտակցումը։
- Դեկտեմբերի 26․ ձեր առաքելությունն է առաջնորդել՝ միաժամանակ պահպանելով և՛ ուժը, և՛ կարեկցանքը։
- Դեկտեմբերի 27․ դուք կոչված եք ուսումնասիրելու ճշմարտությունը, կիսվելու ձեր գտածով և ուրիշների համար ուղեցույց դառնալու։
- Դեկտեմբերի 28․ ձեր ուժը ամուր ու վստահելի հիմք լինելն է նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։
- Դեկտեմբերի 29․ ձեր առաքելությունն է մարդկանց օգնել արթնացնել հոգևոր գիտակցությունը և վերագտնել կապը սրբազանի հետ։
- Դեկտեմբերի 30․ դուք կոչված եք համարձակորեն արտահայտել ձեր իսկական էությունը և սեփական կյանքով ուրիշներին ևս նույն ազատությունը տալ։
- Դեկտեմբերի 31․ ձեր առաքելությունն է ցույց տալ, որ յուրաքանչյուր ավարտ իր մեջ նոր սկզբի հնարավորություն է պարունակում, և կյանքի փուլերը բնականորեն հաջորդում են միմյանց։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ կարող է ցույց տալ ծննդյան օրը մարդու կյանքի առաքելության մասին
Ըստ նումերոլոգիական և աստղագուշակական այս մոտեցման՝ ծննդյան օրը կապվում է որոշակի թվային էներգիայի հետ, որը կարող է հուշել մարդու բնատուր ուժեղ կողմերի, կյանքի հիմնական թեմաների և այն դերի մասին, որը նա կարող է ունենալ ուրիշների կյանքում։
Ինչպե՞ս է հաշվարկվում ծննդյան օրվա նումերոլոգիական թիվը
Ծննդյան ամսաթվի թվերը գումարվում են այնքան ժամանակ, մինչև ստացվի մեկ թիվ կամ նումերոլոգիայում առանձնացվող վարպետ թիվ։ Օրինակ՝ հունվարի 15-ի դեպքում հաշվարկը կլինի՝ 1 + 1 + 5 = 7։
Ծննդյան օրը իսկապե՞ս որոշում է մարդու ճակատագիրը
Նումերոլոգիան և աստղագուշակությունը գիտականորեն հաստատված մեթոդներ չեն։ Դրանք ավելի շուտ ինքնաճանաչման խորհրդանշական համակարգեր են, որոնց միջոցով մարդիկ փորձում են այլ տեսանկյունից դիտարկել իրենց բնավորությունը, ներուժն ու կյանքի ուղին։








