fbpx

Վահան Թոթովենց – Ես ծաղիկ չունիմ… (արձակ բանաստեղծություն)

Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն և իմ գարնան կողո­վը պարապ է։

Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․

Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։

Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու…

Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծա­ղիկները։

Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա…

Ես ծաղիկ չունիմ…

1917 թ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Վահան Թոթովենց – Ես ծաղիկ չունիմ… (արձակ բանաստեղծություն)
«Պետք չէ վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից»: Ռոքֆելլերի 17 իմաստուն մեջբերումները