Եթե ամեն անգամ, երբ խոսք եք բացում հարսանիքի մասին, զուգընկերը վարպետորեն փոխում է թեման, դա դեռ չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում։ Գուցե այստեղ իրենց դերն ունեն նաև աստղերը։ Աստղագուշակները վաղուց նկատել են, որ կենդանակերպի որոշ նշաններ ամուսնության պաշտոնական գրանցումն ընկալում են ոչ թե որպես սիրո ապացույց, այլ որպես միջամտություն իրենց անձնական տարածքին։ Եվ դա ամենևին չի նշանակում, որ նրանք չեն կարող անկեղծ, նվիրված ու երկարատև սիրել։ Պարզապես նրանց համար սերը պարտադիր չէ ամրագրել պաշտոնական արարողությամբ։ Մենք առանձնացրել ենք կենդանակերպի 5 նշան, որոնց համար ամուսնանալու որոշում կայացնելն ամենադժվարն է, և փորձել ենք հասկանալ, թե իրականում ինչն է նրանց այդքան զգուշավոր դարձնում։
Միայն թե ոչ հարսանիք․ կենդանակերպի 5 նշան, որոնք ավելի շուտ կփախչեն, քան կասեն «այո»
Աղեղնավոր
Աղեղնավորները սիրահարվում են կրքոտ ու ամբողջ սրտով, բայց բավական է հնչի «հարսանիք» բառը, և նրանց մեջ թեթև խուճապ է սկսվում։ Ընդ որում՝ խնդիրը սովորաբար զուգընկերը չէ։ Նրանց անհանգստացնում է այն միտքը, որ ամուսնությունից հետո գուցե ստիպված լինեն ամեն ինքնաբուխ որոշում համաձայնեցնել մեկ ուրիշի հետ՝ լինի դա հանկարծակի ուղևորություն արտասահման, թե աշխատանքը փոխելու ցանկություն։
Այս նշանի համար շարժվելու և ազատ մտածելու հնարավորությունը կենսական նշանակություն ունի։ Երբ այդ ազատությունը սահմանափակվում է, Աղեղնավորը կարծես կորցնում է իրեն։ Բայց միևնույն ժամանակ նա կարող է չափազանց հավատարիմ լինել։ Եթե Աղեղնավորը մնում է ձեր կողքին, մեծ հավանականությամբ դա իր գիտակցված ընտրությունն է, ոչ թե սովորության կամ պարտքի զգացման արդյունք։
Կարիճ
Կարիճը հաճախ կրքոտ ու վճռական մարդու տպավորություն է թողնում, բայց հենց զգացմունքների խորությունն էլ նրան ստիպում է շատ զգուշավոր լինել ամուսնության հարցում։ Խանդը, դավաճանության հանդեպ սուր զգայունությունն ու զուգընկերոջ նկատմամբ բարձր պահանջները հաճախ պարզապես պաշտպանվելու ձև են։ Կարիճը չի ուզում կրկին ցավ ապրել։
Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են մակերեսորեն սիրահարվում։ Եթե Կարիճն իսկապես բացվել է մարդու առաջ, նրա զգացմունքները խորն ու ուժեղ են։ Բայց մինչև այդ վստահությանը հասնելը երկար ժամանակ կարող է պահանջվել։ Նա ամուսնության մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ լիովին վստահ լինի իր կողքին գտնվող մարդու հուսալիությանը։ Ավելի շուտ՝ հազիվ թե։
Այծեղջյուր
Այծեղջյուրներն անձնական կյանքին հաճախ նույն գործնականությամբ են մոտենում, ինչպես աշխատանքին կամ կարևոր նախագծերին։
Քանի դեռ չեն հասել իրենց կարիերային նպատակներին կամ չեն ստեղծել այն սոցիալական ու նյութական հիմքը, որը կարևոր են համարում, հարաբերությունները կարող են երկրորդ պլան մղվել։ Եվ դա հնարավոր է նույնիսկ այն դեպքում, երբ զուգընկերոջ հանդեպ զգացմունքները շատ լուրջ են։
Այծեղջյուրը պարզապես համոզված է, որ ամուր հիմքը շատ ավելի կարևոր է, քան գեղեցիկ, բայց հապճեպ որոշումը։ Իսկ երբ կյանքի հիմնական հարցերն արդեն կարգավորված են, պատկերը կտրուկ փոխվում է։ Այդ ժամանակ այս նշանի ներկայացուցիչները կարող են դառնալ ամենահուսալի ու նվիրված ամուսիններից։
Ջրհոս
Ջրհոսները կարողանում են ստեղծել խոր, ջերմ ու իսկապես մտերիմ հարաբերություններ, բայց դժվարությամբ են ընդունում այն միտքը, որ զգացմունքները պարտադիր պետք է ինչ-որ ձևով պաշտոնականացնել։ Նրանց համար շատ ավելի կարևոր է ներքին ազատությունը, ոչ թե հարաբերությունների կարգավիճակը։ Նրանք ուզում են պահպանել իրենց անձնական տարածքը, հետաքրքրությունները, ընկերներին և չզգալ, որ պարտավոր են հաշվետու լինել իրենց յուրաքանչյուր քայլի համար։
Հաճախ Ջրհոսն ամուսնության որոշում է կայացնում ոչ այնքան ռոմանտիկ մղումով, որքան կյանքի կոնկրետ հանգամանքների ազդեցությամբ։ Օրինակ՝ երեխայի ծնունդը կամ այն մարդուն կորցնելու վախը, որն արդեն իսկապես կարևոր տեղ է զբաղեցնում նրա կյանքում։
Երկվորյակներ
Երկվորյակները սիրում են նորություն և դժվար են տանում միապաղաղությունն ու անընդհատ կրկնվող սցենարները։ Իսկ ավանդական ամուսնությունն իրենց պատկերացմամբ երբեմն հենց այդպիսի կյանքի է նմանվում։ Նրանք կարող են անկեղծ ու շատ ուժեղ սիրահարվել, բայց նաև ծանր են տանում բաժանումները։ Հենց դրա պատճառով էլ հետո չեն շտապում նորից ամբողջությամբ բացվել ու վստահել մեկ ուրիշին։
Նրանց արտաքին թեթևության ու շփվող բնավորության հետևում հաճախ թաքնված է մի պարզ վախ՝ իսկ եթե ամուսնական առօրյան վերացնի հարաբերությունների այն անկաշկանդությունն ու թեթևությունը, որի համար նրանց սիրում են։ Երկվորյակների հետաքրքրությունը պահպանելու համար հարաբերություններում միշտ պետք է ինչ-որ նոր բան լինի՝ թարմ տպավորություններ, հետաքրքիր զրույցներ ու միասին ապրելու նոր արկածներ։








