«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։
Այսպես 2794 տարի առաջ դրվեց Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիմքերը:
Այսօր մեր սիրելի մայրաքաղաք Երևանի 2794 ամյակն է: Մեր Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, բայց այն նաև այնքան երիտասարդ է:
Շնորհավո՛ր տոնդ իմ ծննդավայր, իմ մանկության և երիտասարդության օրրան, իմ սրտիս միակ քաղաք, ի՛մ Երևան:
Ուզում եմ, որ ամեն մեկս այսօրվանից է՛լ ավելի ուժգին ու անկեղծ սիրենք ու փայփայենք մեր Երևանը, վերաբերվենք նրան մեր հարազատի պես, մաքուր ու կոկիկ պահենք ինչպես մեր տունը:
ՍԻՐԵ՛Ք ԵՐԵՎԱՆԸ մարդիկ, որովհետև նա արժանի է դրան…