fbpx

8 անսպասելի բան, որոնց մասին տղամարդիկ գաղտնի երազում են ավելին, քան կարող եք պատկերացնել

Ընդունված է կարծել, որ տղամարդկանց հուզում են միայն ակնհայտ բաները՝ գումարը, կարգավիճակը, հաջողությունն ու գովեստը։ Բայց դա թյուր կարծիք է։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Տղամարդկանց մեծամասնությունն ապրում է մի աշխարհում, որտեղ նրանց զգացմունքներն ու խոցելիությունը հաճախ թերագնահատվում են։ Որտեղ թուլություն ցուցաբերելը համարյա հանցագործություն է, իսկ բաց սիրտ ունենալը՝ ճոխություն։ Եվ այս աշխարհում նրանք գաղտնի տենչում են պարզ, բայց չափազանց հազվադեպ հանդիպող բաների։ Բաներ, որոնք գրեթե ոչ ոք չի նկատում, և որոնց մասին գրեթե ոչ ոք չի խոսում։

Ահա թե ինչ են նրանք ուզում հոգու խորքում, բայց թաքցնում են բոլորից, անգամ՝ իրենք իրենցից։

1. Ընտրված լինել՝ առանց ջանքեր գործադրելու

Նա ուզում է զգալ, որ իրեն ընտրել են ոչ թե այն պատճառով, որ ինքը հարմար է, կամ այդպես է ստացվել, կամ էլ պարզապես «ձեռքի տակ է եղել»։ Այլ այն պատճառով, որ ինչ-որ մեկը տեսել է հենց իրե՛ն։

Նկատել է նրա եզակիությունը, ներքին ուժն ու միևնույն ժամանակ մարդկային խոցելիությունը և ասել. «Այո՛, հենց դո՛ւ»։ Նրա հոգում սա արձագանքում է որպես ինքնահաստատում. սա այն հազվագյուտ պահերից է, երբ նա իրեն լիովին կենդանի է զգում։

Նա ուզում է լինել ինչ-որ մեկի առաջին ընտրությունը՝ ոչ թե հանգամանքների բերումով, այլ մաքուր զգացմունքով ու դիմացինի ինտուիցիայով պայմանավորված։

2. Հասկացված լինել՝ առանց ավելորդ բառերի

Տղամարդկանց համար դժվար է խոսել իրենց մասին՝ իրենց վախերի, կասկածների և այն ամենի մասին, ինչն իրենց տանջում, ճնշում կամ անհանգստացնում է։ Երբ ինչ-որ մեկը նկատում է նրա լռությունը, լարվածությունն ու ինքնամփոփությունը և հասկանում է, թե ինչ է կատարվում՝ առանց հարցուփորձ անելու և բացատրություններ պահանջելու, նա խորը թեթևացում է ապրում։

Դա այն զգացողությունն է, որ ինչ-որ մեկը տեսնում է քեզ իրական, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին փորձում ես երևալ։ Տղամարդու համար երբեմն շատ ավելի կարևոր է լռությամբ հասկացված լինելը, քան հազարավոր բառեր լսելը։

3. Լինել ուժեղ, բայց միաժամանակ՝ մեղմ

Աշխարհը նրանից պահանջում է տոկունություն, ուժ, իրավիճակը վերահսկելու կարողություն։ Նա պաշտպան է, ղեկավար, հենարան։ Բայց երբեմն նա պարզապես ուզում է հանել զրահը։

Թույլ տալ իրեն լինել մեղմ, քնքուշ, փխրուն։ Արտասվել առանց ամաչելու, պառկել սիրելիի գրկում, ջերմություն զգալ՝ չձևացնելով, թե իբր «ամեն ինչ կարգին է»։

Ուժեղ երևալու և այնպիսին, ինչպիսին կաս սիրված լինելու պահանջմունքի միջև ներքին հակամարտությունը տղամարդու համար ամենաբարդ ու նուրբ խնդիրներից մեկն է։

4. Որ իր ջանքերը նկատեն

Նա մշտապես ձգտում է շտկել, վերահսկել, հաղթել, օգտակար լինել։ Այդ ջանքերը հազվադեպ են երևում և հազվադեպ են արժանանում գնահատականի։ Ուստի, երբ ինչ-որ մեկը նկատում է նրա անքուն գիշերները, մանր հաղթանակները, անդուլ ջանքերը և ասում. «Ես տեսնում եմ, թե ինչպես ես տանջվում։ Դու կեցցես», դա փոխում է նրա ներաշխարհը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Որպես այդպիսին՝ նա գովեստ չի փնտրում, նա փնտրում է այն փաստի գնահատականը, որ ինքը ձգտում է դառնալ իր լավագույն տարբերակը։

5. Ապահով զգալ, երբ անկեղծանում է

Նա հազվադեպ է ի ցույց դնում վախերն ու թուլությունները։ Սակայն գաղտնի երազում է այնպիսի միջավայրի մասին, որտեղ կարող է խոցելի լինել՝ չվախենալով մերժված լինելուց։

Որտեղ կարելի է խոսել ցավի և այն ամենի մասին, ինչը վախեցնում է, և միևնույն ժամանակ զգալ սեր, ընդունում, աջակցություն։ Հենց այս ապահովության զգացումն է նրան թույլ տալիս բացահայտվել, ինչը նշանակում է՝ դառնալ իրական։

Կարդացեք նաև՝ 7 բան, որոնք տղամարդկանց անհրաժեշտ են երջանկության համար (բայց կանայք հաճախ չեն նկատում դա)

6. Նկատված լինել, այլ ոչ միայն՝ պիտանի

Աշխարհը գնահատում է նրա գործողությունները, այլ ոչ թե նրա ներկայությունը։ Նա ուզում է, որ իրեն պարզապես տեսնեն, պարզապես զգան իր էությունը։ Ուզում է, որպեսզի հասկանան՝ իր բացակայությունը դատարկություն է թողնում։ Որպեսզի իրեն գնահատեն ոչ թե արածների, այլ այն բանի համար, թե ով է ինքը իրականում։

Այս զգացողության մեջ է թաքնված սեփական կարևորության խորին հաստատումը։

7. Ցանկալի զգալ, այլ ոչ պարզապես՝ անհրաժեշտ

Նա ուզում է, որ իրեն ցանկանան ոչ թե կարգավիճակի, ստանձնած դերի, ընտանիքն ապահովելու, պաշտպանելու կամ ակնկալիքներն արդարացնելու կարողության համար։ Նա ուզում է ցանկալի լինել պարզապես այն բանի համար, որ կա։

Որպեսզի ինչ-որ մեկն անկեղծորեն նայի իրեն ու ցանկանա լինել կողքին հենց այն պատճառով, որ դա ի՛նքն է։ Ցանկալի լինելու զգացումը տղամարդուն ներքին ազատություն է տալիս՝ լինելու ինքն իրենով, այլ ոչ թե պարզապես գործառույթներ իրականացնելու։

8. Արժանանալ ինչ-որ մեկի սրտի վստահությանը

Երբ կինն իսկապես վստահում է նրան, դա տղամարդու համար վերածվում է նվիրական փորձառության։ Դա միաժամանակ թե՛ ուժի, թե՛ պատասխանատվության զգացում է։ Դա հստակ նպատակ է տալիս՝ լինել հոգատար, ուշադիր ու ազնիվ։

Երբեմն վստահությունն ավելի արժեքավոր է, քան հենց սերը։

Այն ստիպում է տղամարդուն դառնալ ավելի լավը ոչ թե գովեստի արժանանալու, այլ հանուն այն մարդու, ով իրեն վստահել է։


Տղամարդիկ հազվադեպ են այս մասին բարձրաձայն խոսում։ Բայց նրանք դա խորապես զգում են։ Նրանք ուզում են լինել ընտրված։ Լինել հասկացված։ Լինել ընդունված։

Այս աշխարհում, որը նրանցից մշտապես պահանջում է ուժ, վճռականություն և անսասանություն, տղամարդկանց պետք է գոնե մեկ մարդ, որի կողքին կարելի է թուլանալ, հանգիստ շունչ քաշել ու լինել մեղմ։ Լինել պարզապես մարդ։

Եվ դա թուլություն չէ։ Դա իսկությունն է։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
8 անսպասելի բան, որոնց մասին տղամարդիկ գաղտնի երազում են ավելին, քան կարող եք պատկերացնել
Դեյլ Կարնեգիի մարգարտյա մտքերը
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց