fbpx

Ինչպե՞ս են մեր մտքերն ազդում առողջության վրա

Արևելքում ասում են. «Անգամ մարդու վատթարագույն թշնամիները նրան չէին ցանկանա այն դժբախտությունները, որոնք կարող են բերել սեփական մտքերը»։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հնագույն ժամանակների մեծագույն բժշկապետներից մեկը՝ Ավիցեննան, ասել է.

«Բժիշկն ունի երեք զենք հիվանդության դեմ պայքարում՝ խոսքը, բույսը, դանակը»։

Ուշադրություն դարձրեք՝ խոսքն առաջին տեղում է։

Խոսքի ուժը. իրական օրինակ Փարիզից

Փարիզյան հիվանդանոցներից մեկում երիտասարդ հոգեբան Էմիլի Կին, իր իսկ ռիսկով և հղում անելով գլխավոր բժշկին, հիվանդների համար պարտադիր դարձրեց օրական երեք անգամ՝ բարձրաձայն կամ մտովի, 10 անգամ կրկնել հետևյալ արտահայտությունը. «Օրեցօր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում»։ Ընդ որում՝ կրկնել ոչ թե մեխանիկորեն, այլ հնարավորինս վառ պատկերացնելով։

Եվ ի՞նչ եք կարծում։ Ընդամենը մեկ ամիս անց այդ բժշկի հիվանդները դարձան հիվանդանոցի անձնակազմի, իսկ հետագայում՝ ողջ Ֆրանսիայի խոսակցությունների գլխավոր թեման։

Զարմանալի է, բայց փաստ. ծանր հիվանդները ապաքինվում էին մեկ ամսվա ընթացքում, իսկ որոշ հիվանդների մոտ նույնիսկ վերացավ վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը։

Փաստորեն, հաստատվեց հնագույն ժամանակների մեծ գիտնական Պարացելսի կռահումը, ով պնդում էր, որ հավատը հրաշքներ է գործում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Առողջությունը՝ մտածելակերպի արտացոլում

Մեր առողջությունը մարդու մտածելակերպի ուղղակի հետևանքն է։ Այլևս ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ մարդկանց հոգեկան և ֆիզիկական վիճակների միջև գոյություն ունի անմիջական կապ։

«Բոլոր հիվանդություններից և ցանկացած վարակից լավագույն պաշտպանությունը սեփական առողջության հանդեպ ամուր հավատն է ու դրական հույզերը, — նշում է ավելի քան քսան տարվա փորձ ունեցող հոգեթերապևտ Անդրեյ Մետելսկին։ — Բացասական մտքերը քայքայում են։ Օրինակ՝ չարությունը առաջացնում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ։ Վիրավորանքը ժամանակի ընթացքում հանգեցնում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների և խոլեցիստիտի»։

Հոգեբանական կարևորագույն օրենքներից մեկն ասում է. սիրո, համակրանքի և հիացմունքի արտահայտումն ուժեղացնում է այն մարդու կենսական էներգիան, ում ուղղված են այդ խոսքերը։ Իսկ չար և անբարյացակամ խոսքերը նվազեցնում են լսողի էներգիան։

Վատ մտքերի հետ կապված հիվանդությունների ընդհանուր թիվը շարունակում է անշեղորեն աճել։ Դրանց դիմակայելու համար պետք է հետևել հնագույն իմաստունների խորհրդին՝ ուրախանալ կյանքով, որքան էլ որ այն ծանր լինի։

Կարդացեք նաև՝ Հոգեսոմատիկա. ասեք ձեր որտեղն է ցավում, իսկ ես կասեմ, թե ձեր կյանքում որտեղ են խնդիրները

Մտքի ազդեցությունը ճակատագրի վրա

Այսպիսով՝ մարդու առողջությունը, կյանքը և ճակատագիրը ուղղակիորեն կախված են նրա մտքերից։

  • Մտածում ես լավի մասի՞ն՝ սպասիր լավին։
  • Մտածում ես վատի մասի՞ն՝ վատն էլ կստանաս։

Այն, ինչի մասին մենք անընդհատ մտածում ենք, վերածվում է համոզմունքի, որ դա պետք է կամ կարող է տեղի ունենալ։ Եվ այդ հավատը ծնում է իրադարձությունը…

Հենց այդ պատճառով՝ այսօրվանից սկսում ենք մտածել միայն լավի մասին, հուսալ միայն լավագույնը։

Եվ ևս մեկ բան՝ երբեք մի՛ անհանգստացեք մանրուքների պատճառով

Եկեք առաջնորդվենք ինֆարկտների և սրտային անբավարարության կանխարգելման ճանաչված մասնագետ, ամերիկացի սրտաբան Ռոբերտ Էլիոտի երկու ոսկե կանոններով.

  1. Կանոն առաջին. Մի՛ նյարդայնացեք մանրուքների պատճառով։
  2. Կանոն երկրորդ. Ամեն ինչ մանրուք է…
🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպե՞ս են մեր մտքերն ազդում առողջության վրա
Ֆուտբոլային ակումբ Բարսելոնա – ինտելեկտուալ թեստ
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց