fbpx

Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները երգեն երեխաների համար. գիտնականները պարզել են՝ ինչպես են օրորոցայիններն արագացնում խոսքի զարգացումը

Շատ ծնողներ իրենց բալիկների համար օրորոցայիններ կամ պարզ մանկական երգեր են երգում՝ հիմնականում նրանց հանգստացնելու կամ քնելուց առաջ հարմարավետ մթնոլորտ ստեղծելու նպատակով: Սակայն ժամանակակից հետազոտությունները փաստում են, որ երաժշտական նման շփումը շատ ավելի մեծ օգուտ է տալիս, քան պարզապես երեխային հանգստանալուն օգնելը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Երգելն ու համատեղ երաժշտական խաղերը խթանում են խոսքի վաղ զարգացումը, ձևավորում են ռիթմի զգացում և բարելավում հաղորդակցման հմտությունները: Գիտնականները նկատել են՝ այն նորածինները, որոնք ավելի լավ են ընկալում երաժշտական ռիթմը, խոսքային կառույցներն ավելի հեշտ են յուրացնում: Իսկ դա առանցքային նշանակություն ունի բառապաշարի հարստացման և հետագա շփման համար:

Փորձագետներն ընդգծում են՝ բոլորովին պարտադիր չէ ունենալ վոկալային տվյալներ կամ «ճիշտ» երգել: Ամենակարևորը երեխայի հետ կենդանի շփման բուն պրոցեսն է: Երգելը, ծափ տալը, ռիթմիկ շարժումներն ու ձայներով պարզ խաղերը. այս ամենն օգնում է փոքրիկին շրջապատող խոսքն ավելի խորը մակարդակով ընկալել:

Ինչպե՞ս է երաժշտությունն ազդում երեխայի լեզվամտածողության վրա

Քեմբրիջի համալսարանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները սկսում են հասկանալ լեզուն ռիթմի և հնչերանգի (ինտոնացիայի) միջոցով դեռ այն ժամանակ, երբ ի վիճակի չեն տարբերակել խոսքի առանձին հնչյունները: Երաժշտությունն օգնում է նորածիններին զգալ, թե որտեղ է ավարտվում մի բառը և սկսվում մյուսը, ընդ որում՝ դա տեղի է ունենում նույնիսկ մինչև նրանց խոսել սկսելը:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ Այս 5 առանձնահատկությունները երեխաները ժառանգում են միայն տատիկներից և պապիկներից. Դուք կզարմանաք

Երգերի ռիթմիկ կառուցվածքները նպաստում են նրան, որ երեխայի ուղեղը սովորում է հնչյունները վերածել ավելի իմաստալից միավորների: Ապագայում սա լեզվի ընկալման և խոսքի զարգացման ամուր հիմք է դառնում:

Բացի այդ, տանը երաժշտական միջավայրի առկայությունը, հատկապես ծնողների կանոնավոր երգելը, նպաստում է երեխայի կյանքի հենց առաջին տարում լեզվական հմտությունների և հաղորդակցման ժեստերի ավելի արագ զարգացմանը:

Կարևոր է հիշել. Խոսքն ամենևին էլ երաժշտության պրոֆեսիոնալ պարապմունքների մասին չէ: Երգել կարելի է առօրյա իրավիճակներում՝ խաղալիս, հագուստը փոխելիս կամ քնեցնելիս: Նույնիսկ եթե կարծում եք, որ երաժշտական լսողություն չունեք, միևնույնն է, ձեր ձայնն ամենակարևոր ու արժեքավոր հնչյունն է փոքրիկի համար:

Օգտագործեք մանկական ոտանավորներ, երգեր, դիմախաղ և շարժումներ. այս ամենը շփումը դարձնում է հուզականորեն ավելի հագեցած և օգնում է երեխային շատ ավելի արագ յուրացնել խոսքը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները երգեն երեխաների համար. գիտնականները պարզել են՝ ինչպես են օրորոցայիններն արագացնում խոսքի զարգացումը
Ինչ է պատմում Ձեր ձեռքի ափը Ձեր անձի մասին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց