fbpx

Հետազոտություն. թոռների հետ շփումը տատիկներին և պապիկներին օգնում է պահպանել մտքի պայծառությունը

Թոռների խնամքը կարող է օգտակար լինել ոչ միայն ընտանիքի, այլև հենց տատիկների ու պապիկների համար։ Նոր հետազոտությունը կապ է բացահայտել թոռների խնամքին մասնակցության և ճանաչողական (կոգնիտիվ) ֆունկցիաների ավելի դանդաղ անկման միջև: Այս ազդեցությունը հատկապես նկատելի է եղել կանանց մոտ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Տատիկներն ու պապիկները վաղուց ի վեր կարևոր դեր են խաղում ընտանիքների կյանքում՝ օգնելով երեխաների հարցում։ Սակայն այժմ գիտնականներն ուշադրություն են դարձրել նաև հակառակ կողմի վրա. հնարավոր է, որ նման ներգրավվածությունը պահպանում է տարեցների ուղեղի առողջությունը։

Psychology and Aging ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ գիտնականները վերլուծել են 50 տարեկանից բարձր շուրջ 3000 մարդու տվյալներ։ Հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր մասնակցել են թոռների խնամքին, ավելի լավ արդյունքներ են գրանցել բանավոր հաղորդակցման սահունության (բառերն արագ ընտրելու և գեներացնելու ունակություն) և դրվագային հիշողության (կյանքի իրադարձություններն ու մանրամասները հիշելու կարողություն) թեստերում։

Ճանաչողական ֆունկցիաների անկման դանդաղեցում

Հատկապես հետաքրքիր արդյունքներ են գրանցվել տատիկների մոտ։ Այն կանանց շրջանում, ովքեր կանոնավոր կերպով օգնել են թոռների հարցում, ճանաչողական կարողությունների նվազումը տարիների ընթացքում ավելի դանդաղ է տեղի ունեցել, քան նրանց մոտ, ովքեր ակտիվորեն ներգրավված չեն եղել ընտանիքի հոգսերում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ընդ որում, օգնության հաճախականությունը գրեթե չի ազդել արդյունքի վրա։ Նույնիսկ չափավոր մասնակցությունը՝ խաղերը, զրույցները, դասերի հարցում օգնությունը, արդեն իսկ կապված է եղել դրական ազդեցության հետ։

Կարևոր է ոչ միայն «ինչը», այլև «ինչպեսը»

Հետազոտողները նշում են, որ ի սկզբանե ճանաչողական ավելի բարձր կարողություններ ունեցող տարեցներն ավելի հաճախ են ներգրավվել թոռների հետ ակտիվ պարապմունքներում։ Սա նշանակում է, որ կապը կարող է երկկողմանի լինել. ակտիվ և «մտովի առույգ» մարդիկ ի սկզբանե ավելի շատ են շփվում երեխաների հետ։

Բացի այդ, նշանակություն ունի համատեքստը։ Ջերմ ընտանեկան մթնոլորտում կամավոր օգնությունը կարող է այլ կերպ ազդել, քան սթրեսային պայմաններում պարտադրված խնամքը։

Կարդացեք նաև՝ Գիտնականները ապացուցել են, որ թոռները իրենց տատիկներին և պապիկներին ավելի առողջ են դարձնում

Ի՞նչ է սա նշանակում գործնականում

Ուղեղի աշխատանքը, ինչպես և մկանները, ծանրաբեռնվածության կարիք ունի։ Շփումը, խաղերը, կենցաղային խնդիրների լուծումը և երեխաների հետ հուզական կապը ստեղծում են հենց այդպիսի «մտավոր մարմնամարզություն»: Թեև հետազոտությունը չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը, տվյալները հանգեցնում են պարզ եզրակացության. սոցիալական ակտիվությունը և ընտանիքի կյանքին մասնակցությունը կարող են լինել առողջ ծերացման կարևոր մաս։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հետազոտություն. թոռների հետ շփումը տատիկներին և պապիկներին օգնում է պահպանել մտքի պայծառությունը
Զառանցանք թվացող 16 փաստ, որոնք պարզվեց, որ իրականություն են
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց