fbpx

Ընթերցանությունն ավելի օգտակար է, քան թվում է. գիտնականները պարզել են, որ գրքերը երկարացնում են կյանքը և պաշտպանում ուղեղը դեմենցիայից

Գիրք կարդացող մարդիկ միջինում 2 տարով ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն կարդում։

Գրքեր կարդալը լոկ մշակութային և տեղեկատվական հարստացման հնարավորություն չէ. այն կյանքը երկարաձգող և ուղեղը ծերացումից պաշտպանող կարևոր սովորություն է։ Նման եզրահանգման են եկել գիտնականները՝ մասշտաբային հետազոտության արդյունքներով։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Գիտական բացահայտում. կապը ընթերցանության և երկարակեցության միջև

Հետազոտողները 12 տարի շարունակ դիտարկել են 50 տարեկան և ավելի բարձր տարիքի 3635 մեծահասակի՝ ուսումնասիրելով, թե ինչպես է կարդալու սովորությունը կապված կյանքի տևողության հետ։ Նրանք պարզել են, որ կանոնավոր կերպով գիրք կարդացող մարդիկ միջինում 23 ամսով ավելի երկար են ապրել, քան նրանք, ովքեր առհասարակ չեն կարդացել։

Այս օրինաչափությունը պահպանվել է անգամ այնպիսի գործոնների հաշվառումից հետո, ինչպիսիք են՝

  • Կրթության մակարդակը,
  • Եկամուտը,
  • Առողջական սկզբնական վիճակը,
  • Դեպրեսիան և իմացական (կոգնիտիվ) կարողությունները։

Այլ կերպ ասած՝ հենց բուն ընթերցանությունը, այլ ոչ թե դրան ուղեկցող հանգամանքներն են նպաստել կյանքի տևողության ավելացմանը։

Պաշտպանություն դեմենցիայից և ուղեղի ծերացումից

Ընթերցանությունը նաև դանդաղեցնում է ուղեղի ծերացումը։ Մարդիկ, ովքեր գրքեր են կարդում նույնիսկ օրական 20-30 րոպե, ավելի հազվադեպ են բախվում դեմենցիայի և գլխուղեղի այլ անդառնալի փոփոխությունների։

Կարդալը յուրօրինակ զրահ է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ։ Ընդ որում՝ բավականին լուրջ զրահ, թեպետ 100% պաշտպանության երաշխիք ոչ ոք տալ չի կարող։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ 13 հոբբի, որոնք խոչընդոտում են ուղեղի դեգրադացմանը

Ինչո՞ւ է ընթերցանությունն այդքան արդյունավետ

Հետազոտողները չունեն միանշանակ պատասխան, սակայն կան մի քանի վարկածներ, որոնք չեն հակասում միմյանց։

1. Սոցիալական փորձի նմանակում (իմիտացիա)

Գիտնականները ենթադրում են, որ ընթերցանությունը սոցիալական փորձի նմանակում է։ Կարդալով գեղարվեստական գրականություն՝ մենք հայտնվում ենք սոցիալական փոխազդեցության իրավիճակներում, ինչն էլ պաշտպանում է մեզ վաղաժամ մահից։ Գաղտնիք չէ, որ միայնակ և սոցիալապես մեկուսացված մարդիկ, որպես կանոն, մահանում են զգալիորեն ավելի շուտ, քան իրենց սոցիալապես ակտիվ հասակակիցները։

«Սոցիալական կապերը չափազանց կարևոր են առողջ ծերացման համար, իսկ գեղարվեստական գրականության ընթերցանությունը տալիս է մեզ սոցիալական փորձի յուրատեսակ փոխարինիչ։ Ընթերցանության ժամանակ մենք մտովի մարզում ենք փոխհարաբերությունների, հույզերի և դիմացինի տեսակետը հասկանալու հմտությունները, նույնիսկ երբ ֆիզիկապես մնում ենք միայնակ», — պարզաբանել է հետազոտության հեղինակներից մեկը։

2. Մեդիտացիայի ազդեցություն

Եվս մեկ պատճառ է մեդիտատիվ վիճակը։ Խորասուզվելով գրքի մեջ՝ մարդու ուղեղը «վերբեռնվում է» ճիշտ այնպես, ինչպես մեդիտացիայի ժամանակ։ Սա թույլ է տալիս նվազեցնել սթրեսի և տագնապի մակարդակը՝ ուղեղին տալով ժամանակ և ուժ հանգստի համար։ Ժամանակակից կյանքի պայմաններում նման հնարավորությունը շատ թանկ արժե, ուստի պետք չէ անտեսել ընթերցանությունը։

«Կարդալիս մարդիկ հաճախ հայտնվում են կենտրոնացած, բայց միևնույն ժամանակ խորհող հոգեվիճակում։ Ոմանց համար սա դառնում է մեդիտացիայի ձև, և ինչպես մեդիտացիայի մյուս տեսակները, այն հանգստությունը, որը բերում է ընթերցանությունը, կարող է մեղմել սթրեսը և նպաստել երկարակեցությանը», — նշել է հետազոտության հեղինակը։


Այնպես որ, ճիշտ ժամանակն է ձեռքն առնել գիրքը։ Սա մտքի պայծառությունը պահպանելու և կյանքի մի քանի «բոնուսային» ամիսներ ստանալու շատ պարզ և հաճելի միջոց է։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ընթերցանությունն ավելի օգտակար է, քան թվում է. գիտնականները պարզել են, որ գրքերը երկարացնում են կյանքը և պաշտպանում ուղեղը դեմենցիայից
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 ամենաիմաստուն նշանները. Նրանց հնարավոր չէ խաբել
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց