fbpx

Դուք դա անում եք ամեն երեկո. 8 սովորություն, որոնք մարդկանց դժբախտ են դարձնում

Այն ամենից, ինչ մենք անում ենք քնելուց առաջ, կախված է ոչ միայն հանգստի որակը, այլև տրամադրությունը, առողջությունը և նույնիսկ փոխհարաբերությունները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Լիարժեք գիշերային քունը համարվում է հոգեկան և ֆիզիկական բարեկեցության հիմնական գործոններից մեկը: Սակայն շատ մարդիկ իրենք են քայքայում իրենց հանգիստը՝ հաճախ անգիտակցաբար: Մասնագետների հետազոտություններն ու դիտարկումները ցույց են տալիս. քնելուց առաջ որոշակի գործողություններ դժվարացնում են քուն մտնելը, վատթարացնում քնի որակը և հանգեցնում քրոնիկական հոգնածության ու դյուրագրգռության, գրում է YourTango:

8 երեկոյան սովորություն, որոնք խլում են ձեր երջանկությունը

1. Ինտենսիվ մարզումներ քնելուց առաջ

Ֆիզիկական ակտիվությունն օգտակար է, սակայն վարժությունները քնելուց 3-4 ժամ առաջ բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը և գրգռում նյարդային համակարգը: Մոտ 15 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել. ուշ ժամի մարզումները հանգեցնում են ավելի ուշ քուն մտնելուն և պակաս խորը քնին:

2. Հեռուստացույցի դիտում և սոցցանցերի սքրոլինգ

Էկրանների լույսը ճնշում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը: Բացի այդ, նորությունները, սոցցանցերը և սերիալները խթանում են ուղեղն այն ժամանակ, երբ այն պետք է թուլանա:

3. Տաք ցնցուղ կամ լոգանք անմիջապես քնելուց առաջ

Օրգանիզմի գերտաքացումը խանգարում է մարմնի ջերմաստիճանի բնական նվազմանը, որն անհրաժեշտ է քուն մտնելու համար: Օպտիմալ ժամանակը տաք լոգանքի համար քնելուց մոտ 90 րոպե առաջ է:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

4. Հեղուկի չափից ավելի օգտագործում երեկոյան

Քնելուց առաջ մեծ քանակությամբ ըմպելիքները հանգեցնում են գիշերային արթնացումների և քնի փուլերի խատման: Փորձագետները խորհուրդ են տալիս սահմանափակել հեղուկը հանգստից 1-2 ժամ առաջ:

5. Աշխատանք կամ ուսում ուշ երեկոյան

Աշխատանքային առաջադրանքներն ակտիվացնում են ուղեղը և բարձրացնում սթրեսի մակարդակը: Հետազոտությունները փաստում են, որ քնելուց առաջ մտավոր ծանրաբեռնվածությունը զգալիորեն դանդաղեցնում է քուն մտնելու գործընթացը:

Կարդացեք նաև՝ Խելամիտ թվացող 5 հոգեբանական սովորություն, որ խլում են մեր էներգիան ու կյանքի ուրախությունը

6. Հետաքրքրաշարժ կամ էմոցիոնալ գրքերի ընթերցում

Թրիլերները, դրամաները և լարված սյուժեները խթանում են սրտի աշխատանքը և երևակայությունը, ինչի պատճառով մարդն ավելի երկար չի կարողանում քնել, նույնիսկ գիրքը մի կողմ դնելուց հետո:

7. Քուն տնային կենդանիների հետ

Ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությունը պարզել է. նրանք, ովքեր քնում են կենդանիների հետ, ավելի հաճախ են արթնանում գիշերը և առավոտյան հոգնածություն են զգում՝ կենդանիների շարժումների պատճառով:

8. Լուրջ խոսակցություններ և կոնֆլիկտներ քնելուց առաջ

Վեճերը և էմոցիոնալ ծանր թեմաներն ակտիվացնում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները: Դրա պատճառով քուն մտնելն ավելի է դժվարանում, իսկ բացասական էմոցիաները պահպանվում են մինչև առավոտ:

Մասնագետները խորհուրդ են տալիս ձևավորել հանգիստ երեկոյան ծիսակարգեր և խուսափել այս սովորություններից, քանի որ կայուն քունն ուղղակիորեն կապված է հոգեբանական վիճակի և երջանկության զգացողության հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Դուք դա անում եք ամեն երեկո. 8 սովորություն, որոնք մարդկանց դժբախտ են դարձնում
Ավոկադո. միրգ, որը շատ օգտակար է հատկապես աղջիկների և կանանց համար