Կյանքը միշտ չէ, որ տոն է։ Ոմանց առջև այն փռում է կարմիր գորգ, իսկ մյուսների համար դառնում անվերջանալի փորձություններով լի ճանապարհ։ Սակայն, իզուր չեն ասում՝ «փշերի միջով՝ դեպի աստղեր». հենց դժվարություններին բախվողներն են դառնում ամենաուժեղն ու իմաստունը։ Այսօր կխոսենք Կենդանակերպի չորս նշանների մասին, որոնց համար աստղերը բարդ ուղի են նախապատրաստել։ Բայց հենց նրանք են դառնում տոկունության և ոգու արիության վառ օրինակ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Կարիճ. դիմակայել ցանկացած փոթորկի
Կարիճն ի ծնե մարտիկ է։ Նրա կյանքը հազվադեպ է հարթ ընթանում, սակայն յուրաքանչյուր փորձություն նրան միայն ավելի է կոփում։ Ասում են, որ Կարիճներն անցնում են կրակի ու ջրի միջով ավելի վաղ, քան շատերը։ Ճակատագիրը կարծես ստուգում է նրանց ամրությունը՝ դավաճանություններ, հուզական ցնցումներ, կորուստներ… Բայց, չնայած այդ ամենին, նրանք երբեք չեն հանձնվում։
Նրանց ուժը. Կարիճները կարողանում են ցավը վերափոխել ուժի։ Նրանք վերածննդի վարպետներ են, որոնք ունակ են Փյունիկի պես հառնել մոխրից։ Եվ զարմանալիորեն, հենց դժվարություններն են նրանց դարձնում այդքան խորաթափանց և իմաստուն։
Այծեղջյուր. դժվարություններ նվաճողը
Այծեղջյուրները ծնվում են այն գիտակցմամբ, որ հաջողությունը տքնաջան աշխատանք է պահանջում։ Նրանց կյանքի ուղին արգելքներով լի մարաթոն է։ Ճակատագիրը նրանց երես չի տալիս հաջողությամբ, փոխարենը սովորեցնում է համբերություն և տոկունություն։ Երիտասարդ տարիքում նրանք հաճախ ստիպված են լինում պայքարել թե՛ ներքին, թե՛ արտաքին խոչընդոտների դեմ՝ աշխարհին ապացուցելով իրենց կարողությունները։
Նրանց ուժը. Այծեղջյուրներն ավելի լավ, քան որևէ մեկը, գիտեն, որ աշխատասիրությունն ու համբերությունը հաղթահարում են ամեն ինչ։ Նրանք չեն վախենում սկսել զրոյից և համառորեն առաջ շարժվել, նույնիսկ եթե նրանց երազանքներն առաջին հայացքից անհասանելի են թվում։
Ձկներ. նուրբ հոգիներ դաժան աշխարհում
Ձկները Կենդանակերպի ամենազգայուն ներկայացուցիչներն են։ Նրանց ճակատագիրը մշտական պայքար է՝ հանուն ներքին և արտաքին ներդաշնակության։ Այս նշանը սպունգի պես ներծծում է ուրիշների ցավը՝ ապրելով օտար տառապանքները սեփականի պես։ Կյանքը հաճախ է Ձկներին բախում հիասթափությունների և այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն գնահատում նրանց բարությունը։
Նրանց ուժը. Ձկներն օժտված են ցավը ստեղծագործության վերածելու եզակի ունակությամբ։ Նրանք փրկություն են գտնում երազանքների, արվեստի և խորը մտորումների մեջ։ Եվ, չնայած իրենց խոցելիությանը, նրանք պահպանում են սիրելու և ոգեշնչելու կարողությունը։
Տես նաև՝ Դժվար ճանապարհ. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ չորս նշաններ, որոնք ունեն ամենավատ կարման
Խեցգետին. սիրտ, որը բաց է ցավի համար
Խեցգետիններն առաջնորդվում են սրտով, ինչը միաժամանակ և՛ նրանց պարգևն է, և՛ անեծքը։ Նրանց կյանքը կառուցված է զգացմունքների վրա, որոնք հաճախ դառնում են տառապանքի պատճառ։ Ճակատագիրը փորձում է Խեցգետիններին՝ ստուգելով, թե որքան հեռու նրանք պատրաստ են գնալ հանուն սիրելիների։ Նրանց բարությունը երբեմն հանգեցնում է հիասթափության, սակայն Խեցգետինները, միևնույն է, շարունակում են հավատալ մարդկանց։
Նրանց ուժը. Չնայած զգացմունքայնությանը, Խեցգետիններն օժտված են հոգու զարմանալի ամրությամբ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր, նույնիսկ հարված ստանալով, իրենց մեջ ուժ են գտնում շարունակելու ճանապարհը։ Նրբանկատությունն ու անկեղծ սիրելու կարողությունը նրանց դարձնում են անհավանական ուժեղ և ոգեշնչող։
Փորձություններ, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնում
Թեև այս նշաններից յուրաքանչյուրն ունի իր դժվարին ուղին, կարևոր է հիշել՝ ծանր ճակատագիրը դատավճիռ չէ, այլ աճելու և ինքնաբացահայտման հնարավորություն։ Փորձությունները մեզ դարձնում են եզակի, խորը և իրական։ Աստղերը կարող են ցույց տալ ճանապարհը, բայց թե ինչպիսին լինել՝ ընտրությունը միշտ մեր ձեռքերում է։
Ինչպես ասում են՝ «անձրևից հետո միշտ ծիածան է դուրս գալիս»։ Եվ այս նշաններն ապացուցում են, որ նույնիսկ ամենաբարդ փորձությունները կարելի է վերածել հաղթանակների։








