fbpx

«Քիմիա», ֆիզիկական ձգողությո՞ւն, թե՞ քաղաքավարություն. ժամանակն է հասկանալ տարբերությունը

Հեշտ չէ հստակ սահմանել, թե ինչ է իրենից ներկայացնում երկու մարդկանց միջև եղած «քիմիան»։ Երբեմն մի հայացքը, զրույցը կամ պարզապես դիմացինի ներկայությունը կարող են ստիպել մտածել, թե գտել ենք մեր մարդուն։ Սակայն մեզ համակող ոչ բոլոր զգացմունքներն են պարտադիր վկայում ռոմանտիկ կապի մասին։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ահա երկու գործոն, որոնք հաճախ շփոթում ենք «քիմիայի» հետ, սակայն դրանք բոլորովին այլ բան են.

1. Ֆիզիկական գրավչություն

Երբևէ զրուցե՞լ եք արտակարգ գրավիչ մեկի հետ՝ հետագայում մտածելով. «Այս մարդը ստեղծված է ինձ համար»։ Եթե ​​այո, ապա կներեք, բայց, հավանաբար, դա ընդամենը ձեր օրգանիզմի արձագանքն է նրա արտաքինին։

Ֆիզիկական գրավչությունը կարող է առաջացնել գրգռվածություն, էյֆորիա կամ սրտի արագ բաբախյուն, բայց դա դեռ չի նշանակում, որ գտել եք ձեր երկրորդ կեսին։

Մեծ մասամբ դա պարզապես բնական ռեակցիա է գեղեցկության հանդեպ: Մեր աչքերը ազդանշան են ուղարկում ուղեղին առ այն, որ տեսել ենք գրավիչ մեկին, և մեր մարմինը սկսում է հեղեղել մեզ հույզերով։ Սակայն այդ էմոցիաները միշտ չէ, որ վերածվում են խորը զգացմունքների կամ տևական կապի։

Ուստի, նախքան մտածելը, թե գտել եք ձեր երկրորդ կեսին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ստիպել է ձեր սրտին ավելի արագ բաբախել, մի պահ կանգ առեք և փորձեք հասկանալ՝ կա՞ արդյոք արտաքինից բացի որևէ այլ բան, որը կապում է ձեզ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

2. Բարյացակամություն

Բոլորս էլ գոնե մեկ անգամ մտածել ենք. «Նա սիրահետո՞ւմ է ինձ, թե՞ պարզապես քաղաքավարի է»։ Հաճոյախոսությունը, փոքրիկ նվերը կամ անգամ ջերմ ժպիտը կարող են թյուր տպավորություն ստեղծել, թե դա ֆլիրտ է։

Իրականում բարի արարքները մեզ պարգևում են հանգստություն և երջանկություն, բայց դա պարտադիր չի նշանակում, որ առկա է ռոմանտիկ կապ։

Կարդացեք նաև՝ 8 նշան, որ երկու մարդու միջև գոյություն ունի քիմիա

Մարդկանց մեծ մասը պարզապես բարություն է դրսևորում՝ առանց որևէ այլ ենթատեքստի։

Հետևաբար, մի շփոթեք յուրաքանչյուր բարի արարքը սիրախաղի կամ ռոմանտիկ «քիմիայի» հետ։ Այո, բարությունը կարող է հարաբերությունների լավ սկիզբ դառնալ, բայց ավելի լավ է զգույշ լինել և շտապ հետևություններ չանել։

Ինչպե՞ս ճանաչել իսկական «քիմիան»

Ռոմանտիկ քիմիան ակնթարթորեն չի ծագում և չի հանդիսանում լոկ գրավիչ արտաքինի կամ ժեստերի արդյունք։ Այն զարգանում է ժամանակի ընթացքում և պահանջում է անկեղծ հուզական կապ, երբ երկուսն էլ զգում են, որ իրենց լսում են, հասկանում և ընդունում։

Ուստի հաջորդ անգամ, երբ որևէ մեկի հանդեպ յուրահատուկ բան զգաք, հարցրեք ինքներդ ձեզ. ես արձագանքում եմ ինչ-որ իրակա՞ն բանի, թե՞ պարզապես գեղեցիկ տեսքին կամ բարի արարքին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Քիմիա», ֆիզիկական ձգողությո՞ւն, թե՞ քաղաքավարություն. ժամանակն է հասկանալ տարբերությունը
ԹԵՍՏ․ Հայերեն ուղղագրություն: Կհաղթահարե՞ք