fbpx

Բումերանգի օրենքը գործում է. Կյանքն, այսպես թե այնպես, ետ է վերցնելու պարտքերը

Երբեմն անտանելի ցավոտ է տեսնել, թե ինչպես է քեզ դավաճանած, օգտագործած և ստորացրած մարդը շարունակում հանգիստ ապրել։ Նա ժպտում է, հաջողակ է։ Նրա կյանքում հայտնվում են նոր կապեր, նոր հարաբերություններ ու հնարավորություններ։ Իսկ դու մնում ես մենակ՝ դեմ առ դեմ քո ցավի, վիրավորանքի ու ներքին դատարկության հետ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եվ ուզում ես գոռալ՝ ո՞ւր է արդարությունը։ Ինչո՞ւ, երբ դու այդքան բան ես տվել, ավերվել է հենց քո՛ աշխարհը, այլ ոչ թե նրանը։ Ինչո՞ւ նա, ով քանդում էր, թեթևությամբ առաջ է շարժվում, իսկ դու դեռ նոր ես սովորում շնչել։

Սակայն աշխարհն ունի իր տրամաբանությունը։ Այն չի վճարում տվյալ պահին։ Բարձրագոչ տեսարաններ չի սարքում։ Այն պարզապես սպասում է։ Եվ երբ գալիս է ժամանակը, բումերանգը վերադառնում է։ Երբեմն՝ աննկատ։ Երբեմն՝ այլ դռների միջով։ Բայց վերադառնում է անվրեպ։

Ահա բումերանգի ազդեցության երկու իրական պատմություն։

«Դու ինձ համար քրոջ պես ես»

Կինը նրա կողքին էր ամենադժվար տարիներին։ Երբ տղամարդը գումար չուներ, երբ անգործ պառկած էր բազմոցին, երբ ընկերները երես էին թեքել նրանից։ Նա աշխատում էր, աջակցում, հավատում։ Լսում էր, ներում ու նվիրվում։

Իսկ հետո, երբ տղամարդը ոտքի կանգնեց, սառնասրտորեն ասաց. «Ես քեզ այլևս չեմ սիրում։ Դու ինձ համար հարազատ մարդ ես, գրեթե քույր»։ Եվ հեռացավ՝ գնալով մի աղջկա մոտ, ով երբեք նրա հետ ցավ չէր կիսել։

Անցավ մի քանի տարի։ Տղամարդու կյանքում սկսվեցին ամուսնալուծությունը, պարտքերը, սկանդալները նախկին կնոջ հետ։ Իսկ նա՝ լքված կինը, ուներ կայուն բիզնես, սիրելի տղամարդ կողքին և մեղմ ուժ՝ հայացքում։

Նա տղամարդուն չարիք չէր ցանկանում։ Նա պարզապես սովորել էր ապրել առանց պատրանքների։ Եվ մի օր ասաց. «Աշխարհն ամեն ինչ հավասարակշռում է։ Առանց իմ չարության։ Պարզապես՝ ըստ օրենքի»։

Ղեկավարը, ում ոչ ոք չէր սպասում

Նա հաջողակ էր և դաժան։ Նվաստացնում էր ենթականերին, կազմակերպում անսպասելի հեռացումներ, հրապարակայնորեն «կյանքի դասեր» տալիս։ Մարդիկ վախենում էին, հյուծվում, ընկնում տագնապի մեջ։ Բայց նա համոզված էր՝ ուժը իշխանությունն է։ Նա իրեն կարող էր թույլ տալ ցանկացած վարքագիծ։

Երկու տարի անց ընկերությունը վաճառվեց։ Նրան ազատեցին աշխատանքից։ Ոչ ոք չմիջամտեց։ Ոչ մի աջակցության նամակ։ Ոչ մի զանգ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Նա մնաց մենակ՝ բնակարանով, մեքենայով և դատարկության լիակատար զգացումով։ Ոչ ոք չէր ցանկանում գործ ունենալ նրա հետ։ Որովհետև վախենալը չի նշանակում հարգել։


Ինչպե՞ս է աշխատում Բումերանգի օրենքը

1. Ցավը, որը մարդը պատճառել է մյուսին, վերադառնում է ոչ պարտադիր նույն ձևով, բայց պարտադիր՝ նույն խորությամբ

Դա կարող է հայելային իրավիճակ չլինել։ Բայց կգա այն, ինչը կհարվածի նրա ամենաթույլ կետին՝ դավաճանություն, կորուստ, արժեզրկում, հեղինակության ոչնչացում։ Յուրաքանչյուր մարդ դաս է ստանում այնտեղ, որտեղ իր համար իսկապես ցավոտ է։ Եվ սա վրեժ չէ։ Սա աշխարհի ներքին հավասարակշռության վերականգնումն է։

2. Պարտադիր չէ ականատես լինել դիմացինի հատուցմանը, որպեսզի այն տեղի ունենա

Ամենամեծ թակարդներից մեկը սպասելն է։ Համեմատվելը։ Նեղացնողի կողմը նայելը՝ «դե ե՞րբ»։ Բայց Բումերանգի օրենքը շոու չէ։ Այն չի գործում ծափահարությունների ներքո։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ ձեր աչքից հեռու։ Լուռ։ Ներքին մակարդակում։ Կամ՝ կյանքի մեկ այլ ոլորտում։

Կարևորը ոչ թե ձեր դիտարկումն է, այլ այն, որ հաշիվը, միևնույն է, ներկայացվելու է։

3. Այն ամենը, ինչ մարդը կամովին չի տվել՝ սեր, պատասխանատվություն, երախտագիտություն, վաղ թե ուշ նրանից կվերցվի հարկադրաբար

Տիեզերքը շատ ճշգրիտ է կշռում։ Այն, ինչ գողացվել էր, հետ կխլվի։ Այն, ինչ չէր տրվել, կանհետանա այլ ձեռքերի միջոցով։ Եթե մարդը վերցնում էր՝ առանց տալու, նրա մոտ կսկսեն սպառվել ուժերը, հնարավորությունները, կապերը։ Ոչ միանգամից։ Բայց այդ գործընթացն անդառնալի է։

Կարդացեք նաև՝ Ցավը, որ քեզ պատճառել են, ետ կվերադառնա ցավ պատճառողին

4. Ձեր ցավը նշանակություն ունի, բայց դա չէ, որ հանգեցնում է հատուցման

Կարևոր է գիտակցել. պատիժը վրա է հասնում ոչ թե նրա համար, որ դուք տառապում եք, այլ որովհետև խախտվել է օրենքը։ Որովհետև ինչ-որ մեկը խաթարել է ուրիշի ամբողջականությունը և հրաժարվել է ընդունել դա։ Ձեր ցավը վրեժխնդրության գործիք չէ։ Այն ազդանշան է ձեզ համար, որ ժամանակն է հեռանալ։ Հեռու մնալ։ Բուժվել։ Այլ ոչ թե սպասել, թե երբ նրան «կպատժի կյանքը»։

5. Բումերանգը չի պահանջում ձեր զայրույթը, այն պահանջում է ձեր ազնվությունը

Որքան երկար եք բարկանում, վրեժ լուծում, երազում դիմացինի կործանման մասին, այնքան երկար եք կապված մնում նրա հետ։ Դուք պահում եք այդ թելը, և այն շարունակում է ձեզանից էներգիա խլել։ Բաց թողնել՝ չի նշանակում մոռանալ։ Նշանակում է դադարել կախված լինել նրա պատմության ավարտից։ Վերադառնալ դեպի քեզ։

6. Հատուցումը դիմացինի անկումը չէ, դա ձեր աճն է

Երբ դուք սկսում եք ապրել, զարգանալ, զգալ ինքներդ ձեզ, դա նույնպես վերադարձի ձև է։ Դուք ոչ թե պարզապես «սպասեցիք, մինչև նրա վիճակը վատանա», այլ ոտքի կանգնեցիք։ Առաջ գնացիք։ Դարձաք ավելի ուժեղ։ Սա արդարության վերականգնման ամենալուռ և ամենահզոր ձևն է. ոչ թե հետևել, թե ինչպես է նա կործանվում, այլ թույլ տալ ինքներդ ձեզ՝ ապրել լավ։

Տիեզերքը հավասարակշռում է ամեն ինչ։ Ոչ միշտ արագ։ Ոչ միշտ մեր ուզած սցենարով։ Բայց միշտ ճշգրիտ։

Եվ եթե ձեզ դավաճանել են, կոտրել, օգտագործել՝ մի՛ կառչեք դրանից։
Մի՛ փորձեք կառավարել հատուցումը։ Պարզապես հեռացեք։ Պահպանեք արժանապատվությունը։ Շարունակեք ապրել։

Որովհետև Բումերանգի օրենքը գործում է։ Այն հանդիսատեսի կարիք չունի։ Այն լռություն է պահանջում։
Իսկ դուք դատավոր չեք։ Դուք նա եք, ով վերապրել է։ Նշանակում է՝ դուք արդեն հաղթել եք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Բումերանգի օրենքը գործում է. Կյանքն, այսպես թե այնպես, ետ է վերցնելու պարտքերը
Կենդանակերպի նշաններ, որոնք սիրում են միմյանց, բայց հազվադեպ են միասին մնում