Հարց միլիոն դոլարի. ո՞ւր են կորչում լավ տղամարդիկ։ Գուցե պատճառը ճակատագիրը չէ, ոչ էլ մոլորակների դասավորությունը կամ «սխալ» մարդիկ։ Երբեմն ամբողջ խնդիրը մանր սովորություններն են, որոնք թեև անմեղ են թվում, բայց իրականում վտանգի ազդանշան են դառնում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այո՛, կանայք հաճախ են դժգոհում տղամարդկանց պահվածքից, սակայն տղամարդիկ էլ ունեն իրենց «ստոպ ցուցակը»։ Ահա կանացի տասը տիպիկ գիծ, որոնց պատճառով, ինչպես խոստովանում են հենց տղամարդիկ, նրանք պարզապես շրջվում ու հեռանում են, նույնիսկ եթե սկզբում ամեն ինչ խոստումնալից է թվացել։
1. Ձևացնել, թե ավելի միամիտ ես, քան իրականում
Եթե կարծում ես, որ հաճելի, բայց «թեթևակի միամիտ» լինելը գրավիչ է, դու լրջորեն սխալվում ես։ Հասուն տղամարդկանց գրավում են խելացի, ինքնավստահ կանայք։ Միամտությունը՝ կեղծ թե իրական, ռոմանտիկ չէ, այլ պարզապես նյարդայնացնող։
2. Գոռոզություն
Ինքնավստահությունը գրավիչ է։
Գոռոզությունը՝ «ոչ, շնորհակալություն»։
Ոչ ոքի դուր չի գալիս մի կին, որն իրեն մյուսներից վեր է դասում։
3. Անկեղծության պակաս
Ասացի՞ր, որ սիրում ես ֆուտբոլ, բայց խաղի հինգերորդ րոպեին արդեն հորանջում էիր։ Ծիծաղո՞ւմ ես նրա կատակների վրա, որոնք իրականում անհաջող ես համարում։ Ինքնավստահ տղամարդը կեղծիքը միանգամից է զգում և փախչում է դրանից։
4. Ողբերգություն՝ առանց պատճառի
Եթե ամեն մանրուքից մի ամբողջ ներկայացում ես սարքում, ուրեմն ինքդ ես քանդում քո հարաբերությունները։ Թեթև կիրքը լավ է, բայց անվերջանալի, հոգնեցնող սերիալը՝ ոչ։
5. Հավերժական դժգոհություն
Ուտելիքից, եղանակից, նախկին ընկերոջից, խցանումներից… ամեն ինչից։ Տղամարդիկ արագ հոգնում են, երբ իրենց կողքին անընդհատ բացասական մթնոլորտ է։ Նման իրավիճակում նույնիսկ շնչելն է դժվարանում։
6. Հոգատար լինելու կարողության կորուստ
Անկախության ձգտելիս շատ կանայք սկսում են մրցակցել տղամարդու հետ՝ «ես ինքս, ես ուժեղ եմ»։ Բայց հոգատարությունը թուլություն չէ, այլ գերբնական ուժ։ Տղամարդիկ բարձր են գնահատում, երբ իրենց լսում են, աջակցում և անկեղծորեն հետաքրքրվում իրենցով։
Կարդացեք նաև՝ Կանանց թույլ տված 10 ամենասարսափելի սխալները, որոնք վախեցնում և վանում են տղամարդկանց
7. Անձնական հիգիենայի խնդիրներ
Այստեղ ամեն ինչ պարզ է. հաճելի բույրը, խնամված տեսքը զուգընկերոջ նկատմամբ հարգանքի նվազագույն դրսևորումն է։ Առանց դրա ո՛չ ռոմանտիկա, ո՛չ ձգողություն լինել չի կարող։
8. Հեռախոսն ամեն ինչից վեր է
Եթե ժամադրության ընթացքում դու ավելի շատ տարված ես սոցցանցերով, քան կողքիդ նստած տղամարդով, մի զարմացիր, որ նա այլևս չի գրի։ Ոչ ոք չի ուզում պարզապես «ֆոն» լինել քո հրապարակումների համար։
9. Եսակենտրոնություն
Երբ խոսում ես բացառապես քո մասին, քո խնդիրներից ու հաջողություններից՝ դիմացինիդ խոսելու հնարավորություն չտալով, դա հարաբերություն չէ, այլ մենախոսություն։ Եվ ոչ ոք չի ցանկանա երկրորդ անգամ դրա «տոմսը» գնել։
10. Ինքնուրույնության բացարձակ բացակայություն
Նա չի ուզում լինել քո անձնական ուղեցույցը, կյանքի օգնականն ու հոգեբանը միաժամանակ։ Տղամարդիկ հոգնում են այն կանանցից, ովքեր նույնիսկ ամենափոքր հարցում ինքնուրույն որոշում կայացնել չեն կարողանում։
Հստակ դիրքորոշումը գրավիչ է։ Իսկ անվերջ «չգիտեմ, դու ի՞նչ կասես»-ը պարզապես հյուծում է։
Եզրակացություն
Տղամարդիկ, ովքեր իսկապես լուրջ հարաբերություններ են փնտրում, տեսնում են շատ ավելին, քան մենք կարծում ենք։ Եթե ուզում ես գտնել ու պահպանել հենց «այն» մեկին, սկսիր ինքդ քեզ ազնիվ հայացքով նայելուց։ Մի՛ կեղծիր, մի՛ խաղա։ Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին կաս։








