fbpx

Ինչպես առաջին հանդիպմանը տարբերակել խելացի (կամ ոչ այնքան) մարդուն

Երբևէ հանդիպե՞լ եք մեկին, ով սկզբում հետաքրքիր է թվացել, սակայն հետո պարզվել է, որ այնքան էլ խելացի չէ, որքան կարծում էիք։ Հիանալի կլիներ, եթե գոյություն ունենար մի միջոց՝ դա հասկանալու հենց սկզբից, նախքան նրա հետ ընկերական, անձնական կամ գործնական հարաբերություններ սկսելը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ըստ Քենթի համալսարանի քաղաքական տեսության դասախոս, փիլիսոփա Ջուլիան դե Մեդեյրոսի՝ գոյություն ունի պարզ վարքագծային մոդել, որը կարող է բացահայտել մարդու ինտելեկտի իրական մակարդակը։ TikTok-ի իր տեսանյութերում, որտեղ նա հանդես է գալիս @julianphilosophy անունով, փիլիսոփայության և ինքնաճանաչման թեմաները ներկայացնում է բոլորի համար մատչելի լեզվով։

Իր վերջին տեսանյութերից մեկում նա բավականին հետաքրքիր հարց է արծարծում. ինտելեկտի պակասի ամենաակնհայտ ցուցիչներից մեկը պատասխանատվություն ստանձնելու անկարողությունն է։

Նա մեջբերում է 1920-1940-ական թվականների բրիտանացի քաղաքական գործիչ Էռնեստ Բևինի խոսքերը.

«Խելքից պակաս մարդիկ միշտ քավության նոխազ են փնտրում»։

Եթե մարդը, ինքնավերլուծությամբ զբաղվելու փոխարեն, իր խնդիրների համար մշտապես մեղադրում է ուրիշներին, նա ոչ միայն խուսափում է պատասխանատվությունից, այլև խոչընդոտում է սեփական անձնական աճին։ Ինչպես նշում է դե Մեդեյրոսը.

«Այն, որ մարդն այնքան էլ խելացի չէ, մատնում է մեկ հանգամանք՝ նա անընհատ մեղադրում է ուրիշներին։ Մեղավորը երբեք ինքը չէ, մեղավորը միշտ ուրիշն է»։

Այսպիսի վարքագիծն ավելի հաճախ է հանդիպում, քան կարծում ենք։ Մենք դրա ականատեսն ենք լինում քաղաքականության, ընտանեկան հարաբերությունների և աշխատանքի մեջ՝ ամենուր, որտեղ մարդիկ խուսափում են ընդունել սեփական սխալները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Դե Մեդեյրոսն ընդգծում է, որ պատասխանատվություն ստանձնելը բարձր ինտելեկտի նշան է, քանի որ այն պահանջում է ինքնավերլուծություն, գիտակցվածություն և զարգանալու անկեղծ ձգտում։ Խելացի մարդը պահանջկոտ է իր նկատմամբ, վերլուծում է սեփական սխալները և ձգտում է դառնալ ավելի լավը։ Մինչդեռ ոչ այնքան խելացի մարդուն միշտ «թշնամի» է պետք՝ սեփական որոշումներն արդարացնելու համար։

Կարդացեք նաև՝ Խելացի մարդու 7 սովորություններ: Իսկ Ձեզ մոտ դրանք կա՞ն

Հոգեբանությունը ևս հաստատում է այս տեսակետը. ինքնագիտակցությունը, ինքնավերլուծության և ինքնաքննադատության ունակությունը զարգացած ինտելեկտի ցուցանիშներ են։ Նույնիսկ մենության կարիքը և սեփական մտքերի հետ առանձին մնալու կարողությունը բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց բնորոշ գծեր են։

Ըստ էության, սեփական անձի և աշխարհում սեփական դերի նկատմամբ հետաքրքրասիրությունը հոգեբանների կողմից «ներանձնային ինտելեկտ» կոչվող երևույթի առանցքային հատկանիշն է։ Այն բազմակի ինտելեկտի տեսակներից մեկն է, որն առանձնացրել է Հովարդ Գարդները։ Միջանձնային ինտելեկտի (ուրիշներին հասկանալու ունակություն) հետ մեկտեղ, այն սերտորեն կապված է էմոցիոնալ ինտելեկտի հետ, որն ինտելեկտի բարդ ձև է և դուրս է ակադեմիական գիտելիքների սահմաններից։

Մեկ այլ տեսանյութում դե Մեդեյրոսը մեջբերում է անտիկ դարաշրջանի փիլիսոփա Պլուտարքոսին.

«Միտքը լցվելու համար նախատեսված անոթ չէ, այլ բորբոքվելու կարիք ունեցող կրակ»։

Նա բացատրում է, որ ինտելեկտը չափվում է ոչ թե մարդու մտապահած գիտելիքների ծավալով, այլ գիտելիքի նկատմամբ տածած ծարավով, հետաքրքրասիրությամբ և աշխարհը տեսանելիի սահմաններից այն կողմ ճանաչելու ցանկությամբ։ Ինտելեկտը պահանջում է առողջ թերահավատություն, քննադատական մտածողություն և ամեն ինչ կասկածի տակ դնելու պատրաստակամություն, ներառյալ՝ սեփական անձը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպես առաջին հանդիպմանը տարբերակել խելացի (կամ ոչ այնքան) մարդուն
Ինչի՞ մասին են իրականում զգուշացնում գիշերային երազները. նեյրովիրաբույժի կարծիքը, ոչ թե երազահանի